6-րդ դասարանի աշակերտները ստորագրահավաք են անում՝ փորձելով փրկել դասընկերոջ սիրելի շանը

05/02/2019 schedule20:40

Երեւանի Վլ.Մայակովսկու անվան համար 7 դպրոցի բակում երեկ մեզ ընդառաջ վազեց 6-րդ դասարանցի մի աղջնակ ու խնդրեց ստորագրել ձեռքին եղած թղթի վրա՝ ի պաշտպանություն դասընկերուհի Նատալիի սիրելի շան: Հետո նրան միացան ընկերները, որոնք նույնպես առանձին թղթերի վրա ստորագրություններ էին հավաքում: Տետրից պոկված էջերի վրա երեխաները գրեթե ոչ մի տեքստ չէին գրել, արդեն ստացած ստորագրություններն էլ առանց անուն-ազգանունների էին, ուստի իրենց քայլի պատճառի մասին աշակերտները մանրամասնում էին բանավոր, այն է՝ Նատալիի բակի բնակիչները սպառնում են սպանել շանը եւ իրենք ցանկանում են պայքարել դրա դեմ: Իսկ երբ իմացան, որ լրագրողի են հանդիպել, նրանց աչքերը փայլեցին: Ակնհայտորեն հույս ունեին, որ վտանգված կենդանուն պաշտպանելու հնարավորությունն ավելի է մեծանում:   

6-րդ դասարանցի Նատալիի ավագ քույր Աննան, մեր զրույցում անդրադառնալով երեխաների հուզիչ նախաձեռնությանն, ասաց, որ արդեն 3-4 ամիս իրենց բակում ապրում էին երկու շուն: Նրանցից մեկը վերջին օրերին անհետացել է, իսկ մյուսին Նատալին ու ընկերները ցանկանում են փրկել: Նատալին մշտապես նրան կերակրում է, փորձում պաշտպանել: Ամեն առավոտ դպրոց գնալիս շունը աղջնակին ուղեկցում է մինչեւ կանգառ, իսկ դպրոցից վերադառնալու ժամին նրան դիմավորում կանգառում: Բակի մեծահասակ բնակիչները, սակայն, նեղացնում ու վիրավորում են թե՛ շանը եւ թե՛ նրա մասին հոգ տանող ու նրա հետ խաղացող երեխաներին, սպառնում են, որ կթունավորեն կենդանուն: Նատալին մտահոգվել ու տխրել է դրանից, անհանգստությունը կիսել դասընկերների հետ, ու նրանք որոշել են աջակցել Նատալիին ու շանը՝ միավորելով ջանքերը:

Տպել
1381 դիտում

Համացանցում հայհոյանքը կարծես դարձել է պարտադիր պայման, բայց դա մեր ազգին չի սազում. Արամե

Նախկին նախագահը՝ ամբաստանյալի աթոռին. Ֆրանսիայում սկսվել է Սարկոզիի գործով դատավարությունը

Երևանի Բաղյան փողոցում հայտնաբերվել է վրաերթի ենթարկված անձը չպարզված քաղաքացու դի

Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց, Սպիտակի ոլորաններում մառախուղ է

Ավտովթար է տեղի ունեցել Երևան-Սևան ավտոճանապարհին․ վարորդն արգելափակվել է մեքենայի մեջ

Պարգևատրվել են մարտական գործողություններին մասնակցած փրկարարները (տեսանյութ)

Թուրքիայի ծավալապաշտական նկրտումները կարող են խիստ կործանարար հետևանքներ ունենալ ողջ տարածաշրջանի համար. Արա Այվազյան

Կապանի օդանավակայանը մնում է հայկական տարածքում. Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն

Աշակերտներին գրատախտակի մոտ կանչելու արգելքը հանվել է․ ԿԳՄՍ փոխնախարարը՝ առկա ուսուցմանն անցնելու մասին

Երկրաշարժ Դմանիս քաղաքից 19 կմ հարավ-արևմուտք, ցնցումները զգացվել են Լոռու մարզի Մեծավան և Ձորամուտ գյուղերում

Գյումրիում մարտական վիճակում գտնվող հակահետևակային ական է հայտնաբերվել

Շիրակի փոխմարզպետ Վարդան Գրիգորյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

ՔԿ-ում հանդիպումներ են տեղի ունեցել արգելված զինատեսակների կիրառման գծով միջազգային փորձագետների հետ

Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին

Առաջին անգամը չէ, երբ գործադիր, օրենսդիր և դատական իշխանության ներկայացուցիչները հանդիպում են․ Վիգեն Քոչարյան

Ոստիկանն ազգի նվիրյալ զինվոր է. պատերազմին մասնակցած ոստիկանության 184 ծառայող խրախուսվել է

Դեկտեմբերի 7-ից դպրոցներում առկա ուսուցումը կվերսկսվի նաեւ 5-12-րդ դասարաններում

Հայաստանի որոշ մարզերում մառախուղ է․ ԱԻՆ

Սուրեն Պապիկյանն այսօր ներկայացրել է Կոտայքի նորանշանակ մարզպետին

Դեկտեմբերի 1-ից Սևանա լճում ավարտվում է արդյունագործական ձկնորսության որսաշրջանը