Քննությունները մոտենում են. տագնապած են ուսուցիչներն ու աշակերտները. 1 տեքստ, 36 առաջադրանք

Հանրակրթական դպրոցներում համոզմունք կա, որ այս տարի ավարտական քննություններն անցնելու են անհամեմատ խիստ պայմաններում, ու հատկապես՝  9-րդ դասարանի հայոց լեզվի քննությունը, որն, ինչպես հայտնի է, լինելու է կենտրոնացված՝ դպրոցից դուրս՝ առանձին քննական կենտրոններում՝ ԳԹԿ ներկայացուցիչների վերահսկողությամբ:

Ու դա նոր թափ է հաղորդել մասնավոր պարապմունքներին: Աշակերտները վախենում են, որ կտապալեն քննությունները: Մտավախություններ ունեն նաեւ ուսուցիչները: Երեւանի Վլ. Մայակովսկու անվան համար 7 դպրոցում այդ անհանգստությունները կրկնապատկված են, որովհետեւ այստեղ կան ռուսական դասարաններ, որտեղ սովորում են նաեւ օտարերարկրացի երեխաներ: Մեր այցելության պահին փոխտնօրենն իր աշխատաեսանյակում պարապմունք էր անցկացնում 9-րդ դասարանցի մի քանի աշակերտների հետ: Նրանք, սակայն, ազգությամբ հայեր էին եւ, բացի մեկից, այս դպրոց են հաճախում առաջին դասարանից: Ասացին, որ օրվա դասերն արդեն ավարտվել են եւ հետո են սկսել պարապել:

Մանկավարժները մեր զրույցում կարծիք էին հայտնում, որ կրթության ոլորտի պատասխանատուները շտապել են՝ որոշելով, որ հիմնական դպրոցում հայոց լեզվի ավարտական քննությունները պետք է հանձնեն կենտրոնացված կարգով: Միեւնույն ժամանակ պնդում էին, գիտելիքների ստուգումը իրենց մոտ անցկացվելու դեպքում էլ խստության պակաս չի զգացվել: Հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի, մեթոդմիավորման նախագահ Հասմիկ Դարբինյանը նկատեց, որ նախորդ երկու տարիներին 9-րդ դասարանցիների՝ այդ առարկայից քննությունը եղել է փոխադրության տեսքով, իսկ դրանից առաջ էլ թեստերն առավել մատչելի էին: Նա չի բացառում, ռուսական դասարաններում սովորող երեխաներն այս տարի չեն կարողանալու հաղթահարել անգամ նվազագույն դրական միավորի շեմը:

«Ռուսական դասարանում, նունիսկ հայկական դասարանում սովորող երեխաները չեն կարող այդ աստիճան խորը գիտելիքներ ունենալ, որ կարողանան քննություն հանձնել: Շատ լավ է, որ տանում են ԳԹԿ, բայց տանելուց առաջ երեխաներին գոնե բավականին ժամանակաշրջան էր պետք, որ սովորեին, գիտելիք ունենային: Ճիշտ կլինի, որ 9-րդ դասարանում լինի թելադրություն, իսկ այն երեխաների համար, որոնք ռուսական դասարանում են սովորում, ընդհանրապես պետք է հեշտացրած ծրագիր լինի, որովհետեւ իրենք կտապալվեն: Մենք աշակերտներ ունենք Չինաստանից, Կորեայից եկած: Երեխաները պետք է 7-9-րդ դասարանի ամբողջ նյութը իմանան, որ կարողանան տեղայնացնեն, թեստի վրա աշխատեն: Մի բան մի մոռացեք. եթե անցնում են նորամուծության, ժամանակ է պետք: Գոնե երկու տարի պետք է լինի, որ մարդը կարողանա հասցնել: Մի բան անելուց առաջ պետք է նախ եւ առաջ ուսուցիչների հետ քննարկել՝ ի վիճակի՞ ենք, կարո՞ղ ենք, թե՞ չէ: Շատ լավ է, որ գիտելիքը կարեւոր է, բայց գուցե ժամանակ տանք, որ երեխաները հասցնեն»,- ասաց Հասմիկ Դարբինյանը՝ ընդգծելով, որ 9-րդ դասարանի դասագիրքը նույնպես անհաջող ու թերի է: «Քննությունները պետք է մի քիչ հեշտացնել: Մեր մայրենին այնքան են բարդացնում, որ երեխաների մոտ ատելություն է առաջանում: Ինչու պիտի անգլերեն սովորեն, ձգտեն, ուզենան իմանալ, բայց հայերենից խույս տան»,- հարցադրում արեց նա:

Հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի, Մայակովսկու անվան դպրոցի փոխտնօրեն Նարինե Սարգսյանը, որն արդեն ընդհատել էր պարապմունքը, հավաստիացրեց, որ մնացած աշակերտներին նույնպես նախապատրաստում է առաջիկա քննությանը: «Ամեն միջոց կիրառում ենք. դասերից հետո, եթե չեն հասկացել, գալիս են, բացատրում ենք, տնային հանձնարարությունները տալիս ենք, զգուշացնում ենք՝ եթե չեք կարողանում կատարել, ոչինչ, մեզ հետ կապ պահպանեք, որեւէ կերպ կարողանանք ձեզ բացատրել: Թեստերում տրված է «կթղա» բառը, ռուսական դասարանում սովորող երեխան, որ հայերենի հետ առնչվում է ընդամենը դպրոցի շրջանակներում, չգիտի «կթղա» բառի բացատրությունը: Եվ այդպիսի ինչքան բառեր կան: Կան երեխաներ, որ տանը խոսում են ռուսերեն, հատկապես այլազգիներ կան, որոնց տանը ընդհանրապես չեն տիրապետում լեզվին, այդ երեխաների վիճակը իսկապես անելանելի է: Պրակտիկորեն պիտի ուսուցիչների կարծիքը նկատի ունենային, պիտի խորհրդակցեին, պիտի հետաքրքրվեին, չէ՞ որ բազմաշերտ է դպրոցը»,- ասաց նա:

Մեր զրուցակից ուսուցիչները նկատում էին, որ մշտապես, տարվա այս կամ այն ժամանակահատվածում դպրոց է ընդունվում օտարերկրացի որեւէ երեխա, եւ իրենք կանգնում են բարդ խնդրի առաջ՝ աշխատել նորեկի հետ, որը հաճախ անգամ տառերը չի իմանում ու միեւնույն ժամանակ բավարար ուշադրության արժանացնել մյուսներին: «Ենթադրենք յոթերորդ դասարանում գալիս է նոր երեխա, դասարանում նստած է երեսուն աշակերտ, հիմա ուսուցչուհին աշխատի 30 աշակերտի հետ, թե այդ երեխայի հետ անցնի տառ: Սովորաբար դասարանում լինում է 5-6 աշակերտ, որոնք հայերենի տարբեր իմացություն ունեն, մեկը տառերը նոր է վերջացրել, մեկը նոր պիտի անցնի, ու դու պիտի հասցնես ամբողջ դասարանի հետ աշխատել 45 րոպեի ընթացքում»,- նկարագրեց Նարինե Սարգսյանը:

Գործընկերները հիշեցին, որ մոտավորապես տասը տարի առաջ Լեզվի տեսչության աշխատակիցն այցելում էր դպրոց եւ այն աշակերտների համար, որոնք նոր էին սկսում սովորել լեզուն, դասերից հետո կազմակերպում էին անվճար պարապմունքներ, նրանց հասցնում էին մի որոշակի մակարդակի, որը թույլ էր տալիս դասընկերների հետ քիչ թե շատ համընթաց առաջ գնալ: Ուսուցիչներն առաջարկում են այդ ավանդույթը վերականգնել, այլապես իրենք ֆիզիկապես ի վիճակի չեն այս պայմաններում աշխատել:

Հ.Գ. ԳԹԿ պաշտոնական կայքէջում հրապարակված ուղեցույցից տեղեկանում ենք, որ հիմնական դպրոցի՝ 9-րդ դասարանի հայոց լեզվի ավարտական քննության թեստը բաղկացած է տեքստից եւ տեքստի հիման վրա կազմված 36 առաջադրանքներից: Տեքստը կարող է լինել գեղարվեստական կամ գիտահանրամատչելի: Գեղարվեստական տեքստը ընդգրկում է 300-400 բառ, գիտահանրամատչելի տեքստը՝ 200-300 բառ: Առաջադրանքներից 20-ը ընտրովի պատասխանով են (տրվում են 4 տարբերակներ, որոնցիցի միայն մեկն է ճիշտ), 15-ը՝ կարճ պատասխանով՝ տրված հարցի պատասխանի ինքնուրույն դուրսբերմամբ, 1-ը՝ շարադրանք:

Ընտրովի եւ կարճ պատասխանով յուրաքանչյուր առաջադրանքի ճիշտ պատասխանին տրվում է 1 միավոր: Թեստի առավելագույն միավորը 40 է, որը համապատասխան սանղակի միջոցով բերվում է 20 միավորանոց համակարգի: Թեստի առաջադրանքները լուծելու եւ պատասխանների ձեւաթուղթը լրացնելու համար հատկացվում է 120 րոպե:

Տպել
11058 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին