Ազատ արձակված ադրբեջանցին երրորդ երկիր կտեղափոխվի. մենք չենք կարող մարդու իրավունքները ոտնահարել. Բաբայան

2019 թվականի փետրվարի 2-ին  Արցախի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճռով 2 տարի ազատազրկման դատապարտված Էլնուր Էլման օղլի Հուսեյնզադեն Արցախի ոստիկանության քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելուց հետո ազատ է արձակվել:

Հուսեյնզադեն մեղադրվում էր այն բանի համար, որ հանդիսանալով Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի 157-րդ  մոտոհրաձգային բրիգադի հետախուզական վաշտի զինծառայող, 2017 թվականի փետրվարի 1-ին, ժամը 15.00-ի  սահմաններում, առանց պատշաճ թույլտվության Մարտակերտի շրջանի Թալիշ համայնքի  ուղղությամբ ապօրինի հատել էր Արցախի Հանրապետության զինված ուժերի կողմից պահպանվող պետական սահմանը, մտել մարտական  դիրքի խրամուղի, որից հետո ձերբակալվել էր` պետական սահմանի հսկողությունն իրականացնող ստորաբաժանման ծառայողների կողմից:

Ըստ տեղեկությունների` Հուսեյնզադեն 3-րդ երկիր պետք է տեղափոխվի:

«Մենք չենք կարող մարդուն բանտում պահել, իրավունքները ոտնահարել, միայն նրա համար, որ ինքն ադրբեջանցի է»,- այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

- Պարոն Բաբայան, ճի՞շտ է, որ օրերս ազատ արձակված ադրբեջանցի զինծառայող Հուսեյնզադեն 3-րդ երկիր է տեղափոխվելու:

- Այդ տղան որեւէ ահաբեկչական գործողություն, մարդասպանություն կամ ծանր հանցագործություն չի կատարել: Ի սկզբանե էլ հայտարարել է, որ չի ուզում վերադառնալ Ադրբեջան: Ի վերջո մենք քաղաքակիրթ պետություն ենք եւ նացիզմով առաջնորդվելը մերը չէ: Նացիզմը, որպես ատելություն, որպես բարբարոսության մի ձեւ քայքայում է ոչ միայն հոգին, այլ նաեւ պետությունը: Հետեւաբար նա իր համապատասխան ժամկետը Արցախի բանտում անցկացնելուց հետո ազատ է արձակվել: Նման դեպքերում, ինչպես միջազգային պրակտիկան է եւ ընդունված ձեւն է, այդ մարդիկ գնում են երրորդ երկիր: Այսպիսի նախադեպներ եղել են: Մենք չենք կարող մարդուն բանտում պահել, իրավունքները ոտնահարել միայն նրա համար, որ ինքն ադրբեջանցի է:

Այդ Ադրբեջանն է ֆաշիստ, նացիստ, պիտի հավասարվենք իրե՞նց: Դա՞ է մեր առավելությունը: Ընդհակառակը, մեր ուժը նրա մեջ է, որ մենք ատելությամբ լցված չենք: Իսկ ատելությունը հակառակորդին թույլ չի տալիս օբյեկտիվորեն դիտարկել իրավիճակը: Ադրբեջանը բնական է, որեւէ ձեւով չի հասկանալու այսպիսի գործողությունները: Նրանք նույնիսկ այսօրվա դրությամբ պահում են մեր հայ քաղաքացիներին, չնայած իրավունք չունեն, միջազգային իրավունքներին դեմ է: Ադրբեջանը միայն ուզում է այդ մարդկանց շանտաժի ձեւով փոխարինել այն ահաբեկիչների հետ, ովքեր Արցախում այս պահի դրությամբ իրենց պատիժն են կրում:

- Հուսեյնզադեն գո՞հ էր: Արցախում նրան նորմա՞լ են վերաբերվել:

- Այո, անկախ ամեն ինչից կան օրենքներ: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն էլ էր պարբերաբար այցելում:

- Ո՞ր երկիր է տեղափոխվել նա:

- Դա փակ է: Այդպիսի տեղեկությունը չեն ասում՝ նրանց անվտանգության խնդիրներից ելնելով: Որովհետեւ այդ մարդիկ հալածանքների են ենթարկվել Ադրբեջանում եւ եթե իմանան՝ որտեղ են, նրանց կարող են առեւանգել, սպանել:

Տպել
4599 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում