Հանցագործներն, ըստ Գագիկ Համբարյանի, հավակնում են Շիրակի պետհամալսարանի ռեկտորի պաշտոնին

04/02/2019 schedule20:30

«2019 թ-ի մարտի 2-ին Շիրակի պետհամալսարանում տեղի կունենա ռեկտորի ընտրություն, որին ակտիվ պատրաստվում է նաև ՇՊՀ-ի նախկին ռեկտոր, ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի վատահամբավ ղեկավար Սահակ Մինասյանն իր ֆան-ակումբով»,- ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքագետ Գագիկ Համբարյանն ու մանրամասնել ասելիքը: «Փորձերը ձախողելու ՇՊՀ-ի ռեկտորի ընտրությունը, որը կազմակերպել էին սահակականները հունվարի 19-ի Հոգաբարձուների խորհրդի նիստում և առաջարկել այն հետաձգել մինչև սույն թվականի հոկտեմբեր ամիսը, երբ ֆյուրեր Մինասյանի դասախոսական ստաժի 3 տարին կլրանա և վերջինս ևս կմասնակցի ռեկտորի ընտրությանը, տապալվեցին... Դրանից հետո Մինասյանն ու իր կողմնակիցներն անցան հաջորդ պլանի իրականացմանը, որը բաղկացած է 2 կետից.

1. ռեկտորի ընտրությանը մասնակցել և հաղթել, որը, ըստ սահակապաշտների, խնդրահարույց է,

2. մասնակցել ընտրությանը մի քանի թեկնածուներով և կրկին ձախողել այն՝ թույլ չտալով որևէ մեկին ստանալու մասնակիցների 51 տոկոսի ձայները՝ այդպիսով այն հետաձգելով և հասցնելով մինչև հոկտեմբեր ամիսը:

Առաջին թեկնածուն, ում Մինասյանի ֆան-ակումբն առաջ էր մղում՝ Հումանիտար գիտությունների և արվեստի ֆակուլտետի դեկան՝ մոլի սահակական Թամարա Մելիքյանն է, որը 2018 թ-ի հոկտեմբերին ռեկտորի ԺՊ-ի պաշտոնի համար մղված պայքարում պարտվեց Երվանդ Սերոբյանին, որն այժմ իր հանգստասենյակում է անցկանցում Սահակ Մինասյանի ֆան-ակումբի որոշ նիստերը... Հիշեցնեմ, որ տիկին Մելիքյանը 2013 թ-ի ձմեռային քննաշրջանի ժամանակ Ռուսաստանում գտնվող իր ընկերուհու դստերը գնահատական էր նշանակել, ինչի հետևանքով ռեկտոր Վարդևան Գրիգորյանը վերջինիս և նրա հանցակիցներին խիստ նկատողություն էր տվել, իսկ դատախազությունն էլ պաշտոնեական դիրքի չարաշահման հոդվածով քրեական գործ էր հարուցել... Այդ հանցագործության արդյունքում տուժեցին անմեղ մարդիկ, որոնք զրկվեցին աշխատանքից, սակայն հանցագործները մնացին բուհում... Ավելին` հանցագործ Մելիքյանի դեմ քրեական գործը ինչ-որ մարդկաց խնդրանքով կարճվեց և վերջինս պարգևատրվեց՝ դարձավ Օտար լեզուների ֆակուլտետի դեկան: Այո՛, չզարմանաք: Քրեական հանցագործությունը կարճվում է ինչ-որ խնդրանքների հիման վրա: Իրականում, տիկին Թամարային բանտից փրկեց նրա դուստրը, այն ժամանակվա ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյանը, ում ջանքերի շնորհիվ էլ ուսանող ծեծող հայտնի մայրիկը դարձավ դեկան:

Երկրոդ թեկնածուն, ում մինասյանական թևը առաջ է տանում, Սահակ Մինասյանի մտերմուհի Արմենուհի Սարգսյանն է: Այս կինը, ղեկավարելով բուհի Հետբուհական և լրացուցիչ կրթության բաժինը, խայտառակվեց, երբ 2015թ-ի դեկտեմբերի 25-ի գիտական խորհրդի նիստի ժամանակ նրա հաշվետվությունը գնահատվեց անբավարար... Սեփական սխալները չուղղելու նպատակով նա լքեց պաշտոնը և կտրուկ լավացրեց իր դիրքերը բուհում կրթական գործի Կոլումբոս Սահակ Մինասյանի օրոք, որը նրան նշանակեց Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի տնօրեն՝ 350 հազար դրամ աշխատավարձով: Պարոն Մինասյանն ու իր ընկերուհին կդավաճանեին իրենց, եթե չչարաշահեին իրենց պաշտոնեական դիրքերը:

Համաշխարհային բանկի հետ համատեղ իրականացվող ՆՈՐԿԵՆՏ ծրագրի շրջանակներում ռեկտորի հովանավորյալ տիկին Արմենուհին մասնակցում և հաղթում է կեղծ մրցույթներին, որոնց նրա հետ, օրինակ, մասնակցում են ԱՄՆ-ում բնակվող մարդիկ... Բացի այդ, հաղթանակ տարած և 3 ամիսների համար 1 միլիոն 700 հազար դրամ գրպանած սույն կերպարը, պարզվում է չէր էլ կարող մասնակցել այդ մրցույթին, քանի որ մի քանի մրցութային պահանջներին չէր համապատասխանում... Ստացվում է` Սահակ Մինասյանը և Արմենուհի Սարգսյանը, կեղծելով մրցույթի արդյունքները և անտեսելով մրցույթին մասնակցողների նկատմամբ սահմանված պահանջները, տարրականորեն գողացել են Համաշխարհային բանկի գումարները... Հավելեմ, որ իր ընկերոջը հակագիտականությամբ չզիջող սույն տարրը, սեփական անգրագիտությունն առաջ տանելով ձախողեց ՇՊՀ-ի ասպիրանտների և հայցորդների աշնանային դասընթացները... Զավեշտալին այն է, որ դրա համար վերջինս պատասխանատվության չենթարկվեց... Ստացվում է, որ ՇՊՀ-ում ամեն չկայացած և ինքնահաստատման խնդիրներ ունեցող մեկը կարող է անպատիժ մնալ և ձախողել տասնյակից ավել մարդկանց դասընթաց, որի դիմաց վերջիններս մուծում են բավականին մեծ գումարներ: Չի պատժվում, քանի որ համարվում է Մինասյանի բեսպրեդելշչիկ պրոտեժեն... Հավելեմ, որ Ա. Սարգսյանը Մինասյանի ֆան-ակումբի այն ներկայացուցիչներից է, որը աշխատանքի ժամին իր կաբինետում լինելու փոխարեն վազում է ՀՀԿ Շիրակի մարզային գրասենյակ՝ ֆյուրերին տեսակցելու և համապատասխան հրահանգներ ստանալու համար... Այս կինը նաև աչքի է ընկում իր «լայնաբերանությամբ»՝ ուրիշներին մեղադրելով կոռուպցիայի մեջ, սակայն մոռանալով թե՛ իր դասախոսական անցյալը, թե՛ Մինասյանի հետ համատեղ վերը նշված հանցագործություններին ակտիվ մասնակից լինելը...

Ստացվում է, որ ՇՊՀ-ի ռեկտորի պաշտոնի համար Սահակ Մինասյանի թիմը ցանկանում է առաջ մղել մարդկանց, որոնք տարրական հանցագործներ են»,-գրել է ԳԱգիկ Համբարյանն ու որպես հետգրություն ավելացրել ՝ Սահակ Մինասյանի թիմը նաև ռեկտորի ԺՊ-ի նոր թեկնածուների փնտրտուքների մեջ է: Նրանք հավատում են,որ մարտի 2-ի ընտրությունները կտապալվեն և ակտիվ նախապատրաստվում են ՇՊՀ ռեկտորի ԺՊ-ի հրաժարականին (այսպիսի ծրագիր էլ կա Սահակ Մինասյանի մոտ) ու նոր ռեկտորի ԺՊ-ի ով լինելու մասին արդեն խոսկացություններ կան: Իսկ այդ մասին՝ հաջորդիվ:

Տպել
2240 դիտում

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր