Երևան
-5 °C
Ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքում համայնքային սեփականությանը պատճառված վնասները պետք է վերականգնի պատահարի մեղավորը: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ ՀՀ ճանապարհային ոստիկանությանն առաջարկվել է համապատասխան արձանագրությունները կազմելու ժամանակ դրանց մեջ ներառել նաև համայնքին պատճառված վնասի փաստը: Այս մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:
«Ամեն քաղաքացի պետք է իմանա, որ օրենքը խախտելով միայն իր մեքենայով չի սահմանափակվում: Այդ ամեն ինչն, ի վերջո, մենք ենք անում մեր բյուջեից, բայց իրենց սխալն ինչո՞ւ պետք է մյուս քաղաքացիներն ուղղեն: Ակնհայտ է, որ սխեման չի գործում և այդ սխեման պետք է աշխատեցնել»,- նշել է քաղաքապետը:
Բավարար գնահատելով փետրվարի 2-ին տեղացած ձյան մաքրման կազմակերպումը՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել կատարած աշխատանքի համար և հույս հայտնել, որ հնարավոր ձյան տեղումների դեպքում ձնամաքրումը նույն տեմպով և որակով կիրականացվի:
Զրոյից ցածր ջերմաստիճանի դեպքում հաճախ ճանապարհներին առաջացած մերկասառույցի պատճառ են դառնում փողոցներին մոտ տեղակայված ավտոլվացման և ծաղկի վաճառքի կետերը, որտեղից ջուրը հոսում է երթևեկելի հատված: Հանձնարարվել է լինել հետևողական և քայլեր ձեռնարկել ջրի բաց թողումը սահմանափկելու և արգելելու ուղղությամբ:
Նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետարանի, վարչական շրջանների և կառուցվածքային ստորաբաժանումների «թեժ գծի» հեռախոսահամարներով թափառող շների վերաբերյալ ստացվել է 131 ահազանգ՝ 14-ով ավելի նախորդ շաբաթվա համեմատ: Քաղաքապետին զեկուցվել է, որ արդեն իսկ պատրաստ է թափառող կենդանիների խնդրով զբաղվող ՀՈԱԿ-ի ստեղծման նախագիծը, որն առաջիկայում կներկայացվի ավագանու հաստատմանը: Նշվել է նաև, որ մինչև համայնքային կլինիկայի կառուցումը՝ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել մի շարք անասնաբուժական կլինիկաների հետ՝ գործընթացը սկսելու վերաբերյալ:
Երևանում փողոցային առևտուրը վերացնելու նպատակով իրականացվող աշխատանքներն առավել արդյունավետ ու կանոնակարգված կազմակերպելու հարցում Հայկ Մարությանը կարևորել է քաղաքապետարանի և ոստիկանության աշխատակիցների փոխգործակցությունը:
Ամփոփվել են 2019թ. հունվար ամսվա պլանային և հավաքագրված ցուցանիշների կատարողականները, ինչի արդյունքում Երևան քաղաքի սեփական եկամուտների մասով բյուջեի կատարողականը կազմել է 116%: Այս ցուցանիշն, ի դեպ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 213 մլն դրամով:
Հայազգի պրոֆեսորը ղեկավարել է ուսից սկսող 2 ձեռքի աշխարհում առաջին փոխպատվաստումը
Ես ինձ խաբված եմ զգում, մենք 20-30 տարի անզեն զինվորի ենք ոգեւորել մեր երգերով․ Համլետ Գեւորգյան
Սարավան-«Զանգեր» հատվածում, Սյունիքի մարզի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց
Դավիթ Բաբայանը Զարեհ Սինանյանի հետ քննարկել է Արցախում սփյուռքի ներուժի ներգրավվածության հնարավորությունները
Արցախն ու Հայաստանը կունենան միասնական օպերատիվ աշխատանքային օրակարգ
Հայաստան է տեղափոխվել կողոպուտի մեղադրանքով հետախուզվող
Վահան Քերոբյանն Իրանում ներկայացրել է ՀՀ տնտեսության զարգացման ընթացիկ և հեռանկարային ծրագրերը
Հունաստանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Օձունում
Արցախում փայտե բնակարաններ են կառուցվում. այս պահին կացարանի կարիք ունի 10.000 ընտանիք
Ջերմաստիճանը կբարձրանա 7-ից 10 աստիճանով
Հայաստանում COVID-19-ի համաճարակային իրավիճակը կայուն է
Լարսը փակ է միայն բեռնատար ավտոմեքենաների համար
Տեղահանված արցախցիները Հայաստանում բոլոր բուժծառայություններից օգտվում են անվճար (տեսանյութ)
Արայիկ Հարությունյանն ընդունել է Զարեհ Սինանյանի գլխավորած պատվիրակությանը. «Արմենպրես»
Ճանաչենք մեր հերոսներին. խոցել են հրետանային, ռեակտիվ և ականանետային մարտկոցներ, տանկեր
Մարտունիում և Ասկերանում կիրականացվի չպայթած և վտանգավոր ռազմամթերքի վնասազերծում
Մեկ օրում Երևանից Ստեփանակերտ է վերադարձել 131 արցախցի
Անցած մեկ օրում ՀՀ-ում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար
Ոստիկանության գործավարության և գաղտնիության ռեժիմի ապահովման վարչության պետն Արագածոտնում կհանդիպի քաղաքացիների հետ
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են. Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով մեքենաների համար
Հայաստանում այս տարվա հոկտեմբերին մարդահամար է անցկացվելու․ այն հետաձգվել էր մեկ տարով
Շահութահարկի նվազեցում, ԱԱՀ գումարի վերադարձի նոր մեխանիզմ. ՊԵԿ-ը բիզնեսի համար սպասված նորություններ է հրապարակել
Բաղրամյան պողոտայում մեքենաներ են բախվել. կան տուժածներ
Հաստատվել է կորոնավիրուսի 198 նոր դեպք. առողջացել է 276, մահացել՝ 4 մարդ
Լարսը փակ է. ռուսական կողմում 760 բեռնատար է կուտակված
ՊԲ-ն հրապարակել է զոհված 72 զինծառայողի անուն
Լուսադեմին Աշոցքում ունեցել ենք մինչև -35 աստիճան սառնամանիք. Գագիկ Սուրենյան
Գյումրիում ավտոմեքենա է այրվել. 25-ամյա վարորդը մահացել է
Որոնողական աշխատանքների ընթացքում ևս 5 զինծառայողի աճյուն է գտնվել
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Իսակովի պողոտայում մեքենան բախվել է էլեկտրական սյանը. կան տուժածներ
«Հայփոստը» եռակի թանկացրել է միջազգային առաքման սակագները․ ընկերությունից պարզաբանում են՝ նախկինում վնասով են աշխատել
Մարտահրավերներին դիմագրավելու համար պետք է հզորանալ, ինչն անհնար է պատկերացնել առանց մրցունակ կրթական համակարգի
Տարեկան ավելի քան 39 միլիոն դրամի խնայողություն. Կադաստրի կոմիտեն հրաժարվում է վարձակալած տարածքներից
Թող ձեռ քաշեն աստղադիտարանից. Բյուրականի աստղադիտարանի շուրջ տարաձայնությունները շարունակվում են
Շրջակա միջավայրի նախարարը Անդրեա Վիկտորինին ներկայացրել է առաջնային լուծում պահանջող 3 կարևոր հիմնախնդիրները
Զորամասերից մեկի մարտական հերթապահության նախապատրաստական ավանում անցկացվել է ցուցադրական գործնական պարապմունք
Անցած գիշերվա նման ցուրտ գիշեր վերջին անգամ եղել է երեք տարի առաջ
Տիխանովսկայան կոչ է արել Բելառուսի հարցն ընդգրկել ՄԱԿ-ի օրակարգ
Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ
© 2021 Հայկական ժամանակ