Ամենայն Հայոց Կաթողիկոսի մասնակցությամբ Սիդնեյի հայկական եկեղեցում տեղի է ունեցել «Հրաշափառի» արարողություն

Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի  առաջնորդ Գերաշնորհ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանի ուղեկցությամբ փետրվարի 2-ին այցելեց Սիդնեյ քաղաքի Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցի, որտեղ տեղի ունեցավ «Հրաշափառի» արարողություն:

Ինչպես տեղեկացնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Տեղեկատվական համակարգից, Ամենայն Հայոց Կաթողիկոսին եկեղեցու առջև դիմավորեցին և թափորով եկեղեցի առաջնորդեցին թեմի հոգևոր դասը, թեմական և ծխական խորհուրդների անդամները, որտեղ Վեհափառ Հայրապետն իր օրհնությունը բաշխեց այս առիթով համախմբված համայնքի հարյուրավոր անդամներին:

Համատեղ աղոթքից և հայրապետական «Պահպանիչից» հետո Հայկազուն Սրբազանը ողջունեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովվապետական այցը Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմ և, մասնավորապես, Հայոց Հայրապետի առաջին այցելությունը չորս տարի առաջ կառուցված Սուրբ Երրորդություն եկեղեցի, որը դարձավ հոգևոր տուն հայ համայնքի համար:

Բարիգալստյան խոսքի ավարտին Սրբազանը հրավիրեց Նորին Սրբությանն իր օրհնությունը բերել հավաքված հայորդիներին, իր աղոթքով և պատգամով ներշնչել ժողովրդին և ամրացնել նրա կապը Եկեղեցու հետ: Ամենայն Հայոց Կաթողիկոսը փառք և գոհություն վերառաքեց առ Աստված, որ պարգևը շնորհեց վերստին այցելելու ավստրալաբնակ հայորդիներին, նաև առաջին անգամը լինելով` այցելելու Սիդնեյի Սուրբ Երրորդություն եկեղեցի, հայորդիների հետ ուրախանալու և վերապրելու միասնական աղոթքի ու համախմբման ջերմությունը:

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերել ենք ձեզ սեր և օրհնություն, ձեր կարոտյալ սրտերին բերել ենք ողջույն հայրենի մեր երկրից, օրհնություն ենք բերել ձեզ մեր նվիրական սրբավայրերից: Հայրապետիս հոգին լեցուն է բերկրանքով և նվիրական զգացումներով, քանզի տեսնում ենք ձեզ այսպես միասնական ու համախումբ: Համատեղ ջանքերով դուք ձեռք բերեցիք և բարեզարդեցիք Սուրբ Երրորդություն այս եկեղեցին, որպեսզի աղոթքի մշտամնա տուն ունենաք, Աստծո շնորհները վայելեք նրա խնկաբույր կամարների ներքո և պահպանեք ձեր ազգային-հոգևոր կյանքն ու մշակութային արժեքները: Մեր Սուրբ Եկեղեցուն անդամակցությամբ է, որ մեր ժողովրդի զավակները Տիրոջ ժողովուրդ են դարձել և փորձությունների միջով անցնելով հաղթանակներ կերտել ու հարատևել որպես ազգ՝ իր հավատքով պատմությամբ, մշակույթով, արվեստով և ինքնագիտակցությամբ: Ձեր ձեռքբերումներն ու հաջողությունները հնարավոր են դարձել, քանզի այստեղ բնակություն հաստատած ձեր հայրերը իրենց զավակներին կրթել ու աճեցրել են ազգային ու հոգևոր մեր ժառանգությամբ` մշտապես կարևորելով ինքնության պահպանությունը, զորացնելով համայնքային կյանքը: Նրանք ձեր՝ իրենց զավակների հայացքներն ու սրտերն ուղղել են դեպի հայրենին ու մեր Սուրբ Եկեղեցին, որը մեր ժողովրդի հոգու ապաստանն է, ակունքը հավատքի ու Տիրոջ շնորհների: Այս վստահությամբ ու նվիրումով նորովի պիտի արդյունավորվի ձեր համայնքի կյանքը, քաջություն և ուժ պիտի ունենաք, որպեսզի աստվածային զորակցությամբ Սուրբ Երրորդություն եկեղեցու խորանից ճառագող կենարար լույսը մշտավառ պահեք, որով պիտի լուսավորվի ձեր և ձեր զավակների կյանքի ուղին և դուք պիտի շարունակեք գոհաբանել Տիրոջը՝ սաղմոսերգուի հետ ասելով. «Քո երեսի լոյսը ծագեց մեզ վրայ եւ ուրախութիւն տուիր մեր սրտերին»», - ասաց Ամենայն Հայոց Հայրապետը:

Նորին Սրբությունն իր խոսքում անդրադարձ կատարեց նաև հայ համայնքի առջև ծառացած մարտահրավերներին` հայապահպանության, ազգային ավանդներին, հայրենյաց ժառանգությանը հավատարիմ մնալու խնդիրներին:

«Մենք հավատում ենք, որ Տեր Աստված զորավիգ է ձեզ ազգապահպան ու եկեղեցանվեր ձեր բարի ճանապարհին ու պիտի շարունակի ծագեցնել Իր լույսը, ողորմությունն ու շնորհները ձեզ վրա և նոր իրագործումների ուրախությունը պիտի պարգևի ձեր սրտերին: Մեր փափագն ու հորդորն է, սիրելի զավակներ Մեր, որ ձեր հոգու հայացքը միշտ սևեռված լինի Մայր հայրենիքին և մեր հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, որը Քրիստոսի ահեղախորհուրդ իջման լույսը սփռում ու բաշխում է աշխարհասփյուռ մեր եկեղեցիներին և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարազատ զավակներին: Մենք բարձր ենք գնահատում ձեր ջանքերը, որ ներդնում եք համայնքային կյանքի զարգացման ու բարգավաճման համար և Մեր Հայրական օրհնությունն ենք բերում աստվածահաճո ձեր ձեռնարկներին: Այստեղ կայք հաստատած ձեր պապերի ու հայրերի օրինակով շարունակեք արարել, ստեղծագործել աստվածապարգև ջերմեռանդ սիրով, սեր` եկեղեցու և ազգի հանդեպ, նվիրում՝ ընտանիքի ու բարեկամի հանդեպ, հավատարմություն ու նախանձախնդրություն` Ավստրալիայի ու մեր Մայր հայրենիքի հանդեպ, բոցավառ ու անմար սեր՝ մեր անգին ժառանգության ու ավանդների հանդեպ: Հավատացե՛ք, սիրելիներ, որ երկնահեղ շնորհներով, զորավոր աջակցությամբ Սուրբ Երրորդության, Ում անունը կրում է ձեր նվիրական եկեղեցին, դուք և ձեր զավակները և ձեր զավակների զավակները ամեն նեղություն ու խնդիր հաղթահարելով հասնելու եք առավել մեծ հաջողությունների և բարիքների», - նշեց Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը:

Նորին Սրբությունը մաղթեց, որ Տերը խաղաղության ու բարօրության մեջ պահի Ավստրալիան, մեր ժողովրդի բարեպաշտ զավակներին պարգևի կյանքի երջանիկ ու երկար օրեր և արդյունավորի նրանց եկեղեցաշեն և ազգանվեր ծրագրերը, արդար ու բարի բոլոր գործերը:

Այցի առիթով Հայոց Հայրապետը Սուրբ Երրորդություն եկեղեցուն ընծայեց Տիրոջ խաչելության պատկեր, նաև Սուրբ Էջմիածնից բերված խաչեր ընծայեց ներկա հավատացելոց: Աջահամբույրից հետո եկեղեցու «Պաթմանյան» սրահում տեղի ունեցավ հանդիպում համայնքի անդամների հետ և հյուրասիրություն, որի ընթացքում ներկաները հնարավորություն ունեցան ջերմ մթնոլորտում զրուցելու Վեհափառ Հայրապետի հետ, ստանալու իրենց կյանքը հուզող տարբեր հարցերի շուրջ Նորին Սրբության թելադրություններն ու հորդորները: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև առանձին հանդիպում ունեցավ եկեղեցական վարչության անդամների հետ, ծանոթացավ համայնքային ծրագրերին` իր օրհնությունն և գնահատանքը բերելով եկեղեցական կառույցներում ընդգրկված աշխարհական անձանց նվիրյալ և անսակարկ ծառայության համար:

Տպել
1661 դիտում

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին