ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այցելել է ՀՀ Տավուշի մարզի դատախազություն

02/02/2019 schedule18:34

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այցելել է ՀՀ Տավուշի մարզի դատախազություն՝ տեղում ամփոփելու 2018թ. ընթացքում մարզի դատախազության գործունեության արդյունքները: Այդ նպատակով անցկացված խորհրդակցությանը, որին մասնակցել են նաեւ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը, իրավապահ մյուս բոլոր մարմինների մարզային ստորաբաժանումների ղեկավարները, ՀՀ Տավուշի մարզպետի պաշտոնակատարը եւ ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցիչը, քննարկվել եւ վերլուծվել են մարզի տարածքում հանցավորության ընդհանուր վիճակը եւ դինամիկան, հանցագործությունների դեմ պայքարում իրավապահ մարմինների գործակցության արդյունավետությունը:

ՀՀ Տավուշի մարզի դատախազ Վիկտոր Գրիգորյանը ներկայացրել է արձանագրված հանցագործությունների դեպքերով իրականացված հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողության, պետական շահերի, մեղադրանքի պաշտպանության եւ դատախազությանը վերապահված մյուս լիազորությունների իրականացման հիմնական ցուցանիշներն ու առկա խնդիրները:

2018 թվականի ընթացքում Տավուշի մարզում գրանցվել է հանցագործության 933 դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 679-ի դիմաց: Այսինքն հանցագործությունների քանակն աճել է 254 դեպքով կամ 37.4%-ով: Նման ցուցանիշի վրա ազդել են հատկապես ծանր եւ միջին ծանրության հանցագործությունների առավել զգալի աճը: Հանցավորության ընդհանուր կառուցվածքում ավելացել են հատկապես սեփականության դեմ ուղղված, ինչպես նաեւ բացահայտված կոռուպցիոն հանցագործությունների թիվը, նվազել է հասարակական անվտանգության կարգի, տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների քանակը:

Ինչպես ողջ հանրապետությունում, 2017թ. համեմատ մարզում նվազել է նաեւ սպանության դեպքերը:

Ընդհանուր առմամբ 2018թ. ընթացքում հարուցված քրեական գործերով եւ նախապատրաստված նյութերով բացահայտվել է հանցագործության հետեւանքով պետությանը պատճառված 430 767 128 ՀՀ դրամի չափով վնաս, որից վերականգնվել է 19 703 682 դրամը: Համեմատության համար նշենք, որ 2017թ. բացահայտված՝ հանցագործություններով պետությանը պատճառված վնասը կազմել էր 10.725.177 ՀՀ դրամ, կամ 43 անգամ ավելի քիչ:

2018թ. ընթացքում արձանագրվել է հանցագործությունների բացահայտման ցուցանիշի նվազում՝ մոտ 20 տոկոսով:

Բացահայտման տեսանկյունից շահեկանորեն առանձացել է հատկապես կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտը: 2018թ. ընթացքում Տավուշի մարզում արձանագրվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների 82 դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 13 դեպքի դիմաց, այսինքն այս ոլորտում բացահայման դեպքերը 2017թ. համեմատությամբ ավելացել են մոտ 6.5 անգամ: Մասնավորապես՝ արձանագրվել է պաշտոնեական դիրքն օգտագործելու եղանակով յուրացման կամ վատնման 41 դեպք (2017-ին՝-4), պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, անցնելու 20 դեպք (5), պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու 11 դեպք (0), պաշտոնեական կեղծիքի 8 դեպք (2)եւ այլն: 

Նման ցուցանիշները մեծապես պայմանավորվել են առանձին ոլորտներում, մասնավորապես նախորդող տարիներին գյուղացիներին սերմացու ցորենի եւ պարարտանյութի մատակարարման պետական ծրագրերի իրականացման, անապահով ընտանիքներին պետության կողմից սոցիալական նպաստների տրամադրման գործընթացներում տեւականորեն գործած սխեմատիկ կոռուպցիոն մեխանիզմների եւ դրանցում ներգրավված անձանց շրջանակների բացահահայտման ուղղությամբ, ՀՀ գլխավոր դատախազի կողմից նախորդ տարվա ընթացքում տրված հանձնարարությունների հիման վրա, ողջ հանրապետության տարածքում սկսված ուսումնասիրությունների արդյունքում:

Խորհրդակցության ընթացքում անդրադառնալով մարզի տարածքում հանցավորության ընդհանուր շարժընթացին՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մտահոգիչ է համարել հատկապես հանցագործությունների աճի ֆոնին դրանց բացահայտման ցուցանիշի որոշակի անկումը՝ կարեւորելով հանցագործությունների կանխման եւ նախականխման ուղղությամբ առավել համակարգված պրոֆիլակտիկ աշխատանքների իրականացումը: ՀՀ գլխավոր դատախազն առավել խնդրահարույց է գնահատել հատկապես բնակարանային գողությունների դեպքերի աճի միտումը եւ դրանց բացահայտման ցածր արդյունքները՝ նշելով, որ այս հանցատեսակի նկատմամբ պայքարը, հանցագործներին քրեական պատասխանատվության ենթարկելու ապահովումը պետք է դառնա ողջ իրավապահ համակարգի հիմնական առաջնահերթություններից մեկը 2019թ. ընթացքում: 

ՀՀ գլխավոր դատախազն անհրաժեշտ է համարել ոչ միայն չթուլացնել կոռուպցիայի դեմ քրեաիրավական պայքարը, այլ նաեւ օպերատիվ-հետախուզական գործողություններն ակտիվացնել հատկապես տարածքային զարգացմանն ուղղված պետական այլ ծրագրերի իրականացման, այլ ոլորտներում հանրությանը մատուցվող ծառայություններում հնարավոր նմանատիպ կոռուպցիոն սխեմաների առկայությունն ստուգելու եւ բացահայտելու ուղղությամբ:

Արթուր Դավթյանը թեեւ դրական է գնահատել նաեւ Տավուշի մարզում ապօրինի անտառահատումների դեմ տարվող համակողմանի պայքարի արդյունքները, որոնք քրեաիրավական ոլորտում դրսեւորվել են աննախադեպ թվով քրեական գործերով, քրեական հետապնդման ենթարկվող անձանց քանակով, սակայն նշել է, որ առկա արդյունքները չեն կարող լիարժեք գոհացուցիչ լինել:

Մարզի դատախազության դատախազներին նա հանձնարարել է գործադրել դատախազական ներգործության բոլոր միջոցները՝ ապօրինի անտառահատման դեպքերով քննվող քրեական գործերով քննության առարկա դարձնելու նման հանցագործությունները անտառների պահպանության գործառույթներով օժտված պաշտոնատար անձանց, իրավապահ մարմինների՝ անտառներից փայտանյութի տեղափոխման ուղիների նկատմամբ հսկողություն համար պատասխանատու ծառայողների հանցակցությամբ կատարված լինելու հնարավորությունը, ինչպես նաեւ նախաձեռնություն ցուցաբերել պետությանը պատճառված վնասի վերականգնման նպատակով քաղաքացիական հայցերի, վարչական տուգանքների ապահովման ուղղությամբ: 

Դրված առաջնահերթությունների իրականացման առումով ՀՀ գլխավոր դատախազը արդյունավետության նախապայման է համարել մարզի իրավապահ բոլոր օղակների՝ համակարգված, փոխգործակցված աշխատանքը:

Խորհրդակցության ընթացքում Արթուր Դավթյանը, ելնելով ներկայացված 2018թ. ցուցանիշներից, տվել է մարզի դատախազության արդյունավետության բարձրացմանն ուղղված կոնկրետ հանձնարարություններ:

Տպել
2171 դիտում

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք