Սիրիայում բռնության ու ծանր պայմանների հետևանքով դեկտեմբերից սկսած 32 երեխա է մահացել

01/02/2019 schedule22:34

Բռնությունը, տարհանումը և խիստ ծանր պայմանները հյուսիսային և արևելյան Սիրիայում 2018թ-ի դեկտեմբերից սկսած ավելի քան 32 երեխայի մահվան պատճառ են դարձել:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրենի պաշտոնական հաղորդագրության համաձայն, Հաջինին հարող շրջաններում չդադարող պատերազմական գործողությունները հազարավոր մարդկանց ստիպել են բռնել գաղթի երկար ու դժվար ճանապարհ դեպի համեմատաբար անվտանգ Ալ Հոլ փախստականների ճամբար, որը գտնվում է 300կմ դեպի հյուսիս հեռավորության վրա: Անցյալ տարվա դեկտեմբերից սկսած մոտ 23,000 մարդ՝ հիմնականում կանայք և երեխաներ, 3 օր քայլելով անապատի ծանր ձմեռային պայմաններում և շատ քիչ սնունդով, դժվարությամբ հասել են ճամբար ծայրահեղ ուժասպառ վիճակում: Իսկ միայն վերջին 3 օրերի ընթացքում 5,000 մարդ է ժամանել ճամբար:

Անվտանգության բացակայության պատճառով անհնար է հումանիտար օգնություն հասցնել գաղթի ճանապարհը բռնած երեխաներին: Դժվար ճամփորդությունը, ցուրտ եղանակն ու երկար ժամանակը, որ ընտանիքներն անց են կացնում անցակետերում ամենաքիչը 29 երեխայի, իսկ վերջին երկու օրերի ընթացքում ներառյալ 11 նորածնի մահվան պատճառ են դարձել:ՅՈՒՆԻՍԵՖ-ը աջակցում է Հաջինի պատերազմական գործողություններից փախչող երեխաներին և կանանց՝ նրանց տաք ծածկոցներ, ձմեռային հագուստ, սնունդ, ջուր, առողջապահական և սնուցման ծառայություններ, հատուկ երեխայակենտրոն տարածքներ և երեխաների պաշտպանության և ընտանիքների վերամիավորման ծառայություններ տրամադրելով:

Սիրիայի հյուսիսում գտնվող Իդլիբում անցյալ շաբաթվա պատերազմական գործողություններից զոհվել է երեք երեխա, իսկ շատերն էլ վնասվածքներ են ստացել: ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործընկեր կազմակերպության աշխատակից ուսուցիչը իր որդու հետ նույնպես սպանվել է այս բռնության արդյունքում: Դպրոցը և երեխաների համայնքային կենտրոնը բավականին վնասվել են:

Իդլիբում ՅՈՒՆԻՍԵՖ-ը գործընկերների հետ շարունակում է կենսապես անհրաժեշտ ապրանքներ և ծառայություններ մատակարարել երեխաներին և նրանց ընտանիքներին:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը դիմում է բոլոր կողմերին աջակցել կարիքավոր երեխաներին ուղղված անվտանգ և անխոչընդոտ մարդասիրական գործողությունների հասանելիությանը:

Հակամարտության կողմերը անբարեխղճորեն անտեսում են պատերազմի բոլոր կանոնները: ՅՈՒՆԻՍԵՖ-ը կրկին ու կրկին կոչ է անում պատերազմող կողմերին վտանգից զերծ պահել բոլոր երեխաներին՝ նույնիսկ հակամարտության թեժ շրջաններում:

Տպել
1492 դիտում

Հայկավան-Բամբակաշատ ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Իրանը դեմ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Սոբհանի

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ ինչ հանդիպումներ են նախատեսված

ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

Չփորձել Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտածված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ. գործի նյութերը դատարանում են

Վթարի պատճառով Լոռու մարզի մի մասում ջրամատակարարումը դադարեցվել է. կվերականգնվի վաղը

Իվա Մարությանի ընկերուհի լինելը դեռ չի նշանակում հասկանալ կանաչապատումից. Անի Խաչատրյան

Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու դի

Ձեզ վրա էլ քրեական գործ կա կնոջ նկատմամբ բռնության համար․ Անի Խաչատրյանը՝ Պեդրո Զարոկյանին

Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը. տարածքը սահմանազատվել է (լուսանկարներ)