Քոչարյանը երկու ժամ ելույթ է ունեցել եւ հայտարարել, որ ցուցում էր տվել նախարարին՝ ապահովել բանակի չեզոքությունը

Ռոբերտ Քոչարյանն այսօր իր խափանման միջոցի վերաբերյալ հարցի քննության ժամանակ երկու ժամ ելույթ է ունեցել:

Նիստի ավարտին Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Քոչարյանը մասնրամասն ներկայացրել է 2008 թվականին տեղի ունեցած այն իրավիճակը, որը ստեղծվել է փետրվարի 23-ի դրությամբ:

«Մասնավորապես ներկայացրեց, որ բավականին շատ տեղեկատվություն էր ստացվում այն մասին, որ բանակում աշխատանքներ են տարվում, որպեսզի բանակը միանա ցուցարարներին, աշխատանքներ են տարվել, որ պաշտպանության փոխնախարարները, որոնցից մեկը նաեւ ԵԿՄ ղեկավարը (խոսքը Մանվել Գրիգորյանի մասին է), երկրապահ կամավորականները միանան ցուցարարներին: Ստեղծված իրավիճակում ինքը ցուցում է տվել Պաշտպանության նախարարին, որպեսզի նա ապահովի բանակի չեզոքությունը։ Ցուցում է տվել, այսինքն, ասել է՝ գնացեք ապահովեք, որպեսզի բանակը այդ պրոցեսներին չխառնվի, պաշտպանության նախարարին էլ ասվել է, որ ինքը ապահովի այդ ամենը», - փոխանցեց Ալումյանը՝ նշելով, որ դա եղել է բանավոր ցուցում։

Նշենք, որ 2008 թվականին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնում էր սույն գործով որպես մեղադրյալ անցնող Միքայել Հարությունյանը:

Հենց փետրվարի 23-ից հետո տեղի ունեցած խորհրդակցությունից հետո էլ արձակվել է 0038 գաղտնի հրամանը:

«Պարոն Քոչարյանն իր ելույթում հստակ ասել է, որ 0038 հրամանին ծանոթանալուց հետո ինքը տեսնում է, որ դրանում որեւէ արտառոց բան չկա, որ պետք է այդպես չլիներ, այլ լիներ ուրիշ ձեւով։ Նա եւս մեկ անգամ ընդգծեց, որ ինչպես պաշտպանության նախարարի ցանկացած հրաման, այնպես էլ 0038 հրամանը եւ նման մյուս հրամանները ոչ իր, ոչ Սերժ Սարգսյանի, ոչ էլ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին չեն ուղարկվել նախագահական, որպեսզի նախագահն այդ հրամանին ծանոթանա կամ իր հավանությունը տա, կամ իր մոտ ունենա ու պահի», - ասաց Ալումյանը:

Հարցին, թե ստացվում է՝ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի վրա է բարդվում մեղքը՝ հրաման ստորագրելու ու դրա մասին չտեղեկացնելու համար, Ալումյանը պատասխանեց. «Իմ համոզմամբ՝ նշված հրամանը իր մեջ չի պարունակում որեւէ մի դրույթ, որի համար կարելի է պարոն Հարությունյանին ոչ միայն մեղադրանք առաջադրել, այլ նույնիսկ նախատել։ Չկա այդպիսի դրույթ։ Ձեզ այդ հրամանի մասին բացարձակ ապատեղեկացրել են։ Այդ հրամանի մեջ չկա այնպիսի բան, որից կարելի է ամաչել։ Այդ հրամանի մեջ ոչ մի վատ բան չկա»։

Տպել
7741 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)