Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի առանձնատները

«Հո բոմժի նման սառնարանի ստվարաթղթի «կառոբկայի» մեջ չպետք է ապրեմ»,-2015 թվականին մի առիթով լրագրողների հետ զրույցում ասել էր Երեւանի պետական համալսարանի ռեկտոր, ՀՀԿ-ական Արամ Սիմոնյանը՝ անդրադառնալով իրեն պատկանող անշարժ գույքի վերաբերյալ քննարկումներին։ Ռեկտորն ասել էր, թե շատ տգեղ բան է, երբ սկսում են հաշվել մարդու ունեցվածքը։

Վերջին տարիներին մամուլում մի շարք հրապարակումներ են եղել Արամ Սիմոնյանին պատկանող առանձնատների, նրա ունեցվածքի վերաբերյալ։ Ըստ այդ տեղեկությունների՝ Սիմոնյանն ունի մի քանի առանձնատներ ու բնակարաններ՝ Երեւանում ու Դիլիջանում, դրանց հարակից մի քանի հարյուր քառակուսի մետր տարածքով հողամասեր, Սևանա լճի թերակղզու մոտ գտնվող ափամերձ քոթեջ, թանկարժեք ավտոմեքենաներ։

Արամ Սիմոնյանն այս առիթով նշել էր, որ մինչեւ ռեկտոր դառնալը շատ ավելի անշարժ գույք է ունեցել․ տատիկից առանձնատուն է ստացել Կարպի գյուղում, այն վաճառել եւ Դիլիջանում տուն է գնել, Երեւանի Բլուր թաղամասում էլ տուն է կառուցել․

«Վերջին հաշվով՝ ԵՊՀ ռեկտորը, ակադեմիայի թղթակից անդամը, որը բազմաթիվ դրամաշնորհներ է ստանում, ակադեմիկոսի որդին կարող էր իրեն թույլ տալ այսքանն ունենալ»,-ասել էր Սիմոնյանը:

Արամ Սիմոնյանի առանձնատունը Դիլիջանում

Արամ Սիմոնյանի եռահարկ առանձնատունը Երեւանում

Արամ Սիմոնյանը ԵՊՀ ռեկտոր է արդեն 12 տարի, իսկ համալսարանի վարչական կազմում՝ ավելի քան երկու տասնամյակ։ Վերջինս 1993-1995 թթ. եղել է ԵՊՀ գիտքարտուղար, 1995-2000 թթ.՝ ԵՊՀ ուսումնական վարչության պետ, 2000-2006 թվականներին՝ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, իսկ ահա 2006-ից մինչ օրս՝ ռեկտոր։

Ի դեպ՝ շուտով մայր բուհի 100-ամյակն է, եւ ԵՊՀ մի խումբ ուսանողներ այդ առիթով ֆլեշմոբ են սկսել՝ տարածելով #100_ամյակն_առանց_Արամի գրությամբ նկարներ՝ ըստ էության պահանջելով Արամ Սիմոնյանի հրաժարականը։ Ուսանողները նույն պահանջով ավելի վաղ եւս ակցիաներ են կազմակերպել։

Տպել
8383 դիտում

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն