Աղջիկներն են դաստիարակում տղաներին. Աննա Դեմիրխանյան

Շուրջ 3 ամիս է՝ մոդել Աննա Դեմիրխանյանը կյանքի է կոչել մոդելինգի դպրոց ունենալու իր նախագիծը: «Demirkhanyan’s Models School»-ում դասընթացերը սկսվել են 2018 թ. նոյեմբերի 5-ից: Այժմ կա շուրջ 30 ուսանող: Armtimes.com-ի հետ զրույցում նա պատմեց, որ դպրոց բացելու ուղղությամբ ակտիվ աշխատել է վերջին 2 տարիների ընթացքում, սակայն գաղափարն ունեցել է մոտ 7-8 տարի՝ 2 հիմնական պատճառով:  

«Ցուցադրություններից հետո հաճախ լսում եմ հյուրերի կամ ոլորտի մասնագետների կարծիքը, որ Հայաստանը չունի մոդելներ, չունի լավ կադրեր: Վերջերս հաճախ մեր դիզայներներն աշխատանքի էին հրավիրում մոդելներ Վրաստանից: Միշտ ինձ մոտ եղել է իմ այս 18 տարվա փորձը մյուս աղջիկներին փոխանցելու ցանկությունը, որպեսզի նրանք կարողանան գոհացնել մոդելինգի բնագավառը Հայաստանում: Իհարկե միայն այդ խնդիրը չէ, որ ինձ հուզում էր: Մեր սերունդը եւ մեզանից ավելի մեծ սերունդը միշտ արձագանքում են, որ մեր աղջիկները խոսելու ձեւ չունեն, հագնվելու ձեւ չունեն եւ այլն: Եվ որոշեցի, որ կհիմնեմ այնպիսի կենտրոն, որտեղ մենք կկրթենք ոչ միայն մոդելների, այլ նաեւ կփոխանցենք աղջիկներին այն գիտելիքները, որոնք անհրաժեշտ են յուրաքանչյուր կիրթ աղջկան, կնոջը, օրիորդին»,- ասաց նա:

Դպրոցում դասընթացները շաբաթական 3 անգամ են 1.5 ժամով: Սկզբում ծրագիրը գրվել է 9 ամսվա համար, սակայն, ըստ Աննայի, ուսանողների մոտ հետաքրքրությունը մեծ է, իրենք էլ չեն ուզում մակերեսայնորեն անցնել թեմաների վրայով, ու գուցե դասընթացը երկարացնեն մինչեւ 10 ամիս կամ 1 տարի: Ինքը՝ Աննան, դասավանդում է դեֆիլե: Դասավանդվում է նաեւ արտթերապիա, գրականության, երաժշտություն, էթիկայի, էսթետիկայի կանոններ, ինչպես նաեւ մեյքափ, ստիլիստիկա, իմիջմեյքինգ եւ այլն: Աննան ընդգծում, որ դասախոսները բարձրակարգ մասնագետներ են՝ համապատասխան աշխատանքային փորձով:

Ընդունելության համար հասակի, չափերի՝ կազմվածքի հատուկ չափանիշները չկան: Այս դասընթացները, ըստ Աննայի, անհրաժեշտ են ոչ միայն մոդելներին, այլեւ բոլոր կանանց ու աղջիկներին: Նա նշում է, որ համապատասխան ունակություններով ուսանողները գուցե հետագայում դառնան մոդելներ, հաղորդավարներ, դերասաններ, եւ դպրոցն էլ հնարավորության սահմաններում կաջակցի նրանց, սակայն, եթե այդ ուղղություններով չշարունակեն էլ, ստացած գիտելիքները կօգնեն նրանց ավելի ինքնավստահ լինել ու երջանիկ զգալ:

«Դպրոցի նպատակն է, որ մեր աղջիկները, մեր կանայք ավելի երջանիկ լինեն: Իսկ ի՞նչ է պետք երջանկության համար: Նախ պետք է դու ինքդ քեզ շատ լավ ճանաչես: Իմանաս՝ ինչ նպատակներ, ձգտումներ ունես, քո մեջ ուժ գտնես, գնաս դեպի դրանք: Յուրաքանչյուր աղջիկ, կին պետք է իմանա, թե ինչպես գեղեցիկ, ճիշտ խոսել, իրեն պահել հանրության մեջ, ճիշտ քայլել եւ դրանով իրեն գեղեցիկ զգալ, ընդունված լինել հանրության մեջ, որը եւս երջանկության գրավականներից է: Երբ կիրթ ես, գիտես՝ ինչպես պահես քեզ հանրության մեջ, խնամված ես, քեզ գեղեցիկ ես համարում, ներդաշնակ ես ինքդ քո հոգու, սրտի, ուղեղի հետ, դու երջանիկ ես, ուժեղ ես, ինքնավստահ ես, քեզ ընդունում են, եւ դու իհարկե հասնում ես մեծ բարձունքների, որովհետեւ չունես նախանձ, չարություն եւ շատ հստակ քայլերով գնում ես դեպի քո երջանկությունը»,- ասաց նա:

«Demirkhanyan’s Models School»-ում այժմ գործում է 3 խումբ (6-10, 11-15 տարեկան եւ +16): Այս պահին նոր ընդունելություն է հայտարարված 6-35 տարեկանների համար: Այն կտեւի շուրջ 1 ամիս: Դրանից 3 ամիս անց կլինի նոր ընդունելություն: Դպրոցում սովորելու հնարավորություն է տրվում միայն աղջիկներին ու կանանց, եւ Աննան հաճախ ստիպված է լինում բացատրել, թե որն է դրա պատճառը:

«Ես այսպիսի մոտեցում ունեմ, որ աղջիկներն են դաստիարակում տղաներին: Աղջիկը՝ որպես մայր, դաստիարակում է եւ կրթում է իր որդուն, աղջիկը՝ որպես ընկերուհի, որպես կին կրթում է իր ամուսնուն եւ թելադրում է՝ ինչպիսի վերաբերմունքի է արժանի ինքը, ինչպես պետք է տղամարդն իրեն դրսեւորի: Ես կարծում եմ՝ շատ մեծ բան է կախված մեր աղջիկներից որպես կին եւ որպես ապագա մայր: Եվ եթե կրթենք աղջիկներին, ապագայում կունենանք ավելի կիրթ, ավելի միմյանց նկատմամբ հարգալից, սիրով սերունդ»,- ասաց նա:

Դպրոցի ամսական վարձը 25 հազար դրամ է: Աննան նշում է, որ սկզբում, երբ հաշվարկել են իրենց ներդրած ընդհանուր ռեսուրսները, վարձը կազմել է մոտ 45 հազար դրամ, սակայն ինքը գիտակցել է, որ այդ գումարը կարող է շատ բարձր լինել՝ հաշվի առնելով, որ շատ ծնողներ իրենց երեխաներին մասնագիտական առարկաներ պարապելու են ուղարկում, որոնք ավելի կարեւոր են, իսկ մոդելինգը հոբբի է: Բացի այդ՝ մասնագետները համաձայնել են առանց վճարի համագործակցել, եւ դպրոցն ավելի ցածր գին սահմանելու հնարավորություն է ստացել:

Տպել
4014 դիտում

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտածված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ. գործի նյութերը դատարանում են

Վթարի պատճառով Լոռու մարզի մի մասում ջրամատակարարումը դադարեցվել է. կվերականգնվի վաղը

Իվա Մարությանի ընկերուհի լինելը դեռ չի նշանակում հասկանալ կանաչապատումից. Անի Խաչատրյան

Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու դի

Ձեզ վրա էլ քրեական գործ կա կնոջ նկատմամբ բռնության համար․ Անի Խաչատրյանը՝ Պեդրո Զարոկյանին

Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը. տարածքը սահմանազատվել է (լուսանկարներ)

Սի Ծինփինը ուկրաինական ճգնաժամի կարգավորման չորս սկզբունք է առաջարկել

«Անձի երկվություն ունեք», «Ես խուլ եմ ձեզ համար»․ քաղաքապետն ու Վարդանյանը՝ «Ազգային առաջընթաց»-ի ավագանու անդամին

Տիգրան Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին

Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն դրամի հարկային պարտավորությունը

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է

Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը

«Տիմոշա» ընկերության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում», ապրանքատեսակը հետ կկանչվի վաճառքից

Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին

Հայաստանի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում

Էլինա Դանիելյանը՝ Ավստրիայի ակումբային առաջնության հաղթող

Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջված հայտնվել ձորակում

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը նոր ղեկավար ունի

Մեկ տարում մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին. դատախազ. 1Lurer

Ոստիկանությունը միշտ քաղաքացու իրավունքների պաշտպանության և հասարակական կարգի ապահովման առաջնագծում է. Ղազարյան