Կտրականապես բացառել ուժային սցենարները. Կարասինը խոսել է ԼՂ հարցում միջազգային հանրության կոնսենսուսի մասին

Ռուսաստանը վստահ է, որ միջազգային հանրությունը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում կոնսենսուսի է հասել: Այն է՝ կտրականապես բացառել ուժային սցենարները: Այս մասին հունվարի 30-ին Երեւանում Ալեքսանդր Սերգեյեւիչ Գրիբոյեդովի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը:

Մինչ այդ Կարասինը հանդիպել էր նաեւ Հայաստանի ԱԳՆ նախարար Զոհրաբ Մնացականյանին եւ քննարկել երկկողմ հարաբերություններին եւ տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր:

Նրա խոսքով՝ առանց բացառության բոլոր երկրները, միջնորդների հիմնական եռյակը՝ Ռուսաստանի Դաշնությունը, Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունը միակարծիք են, որ ուժային սցենարները պետք է կտրականապես բացառվեն: 

ՌԴ ԱԳ փոխնախարարը նշեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումների շնորհիվ վերջին ամիսներին հաստատվել է համեմատական հանդարտություն եւ «հատկանշական է դարձել իրադրության կանխատեսելիությունը»: Նրա խոսքով, առջեւում նոր հանդիպումներ են սպասվում:

«Իմ ընկալմամբ՝ այդ հանդիպումները կանցկացվեն տարբեր մակարդակներով՝ ինչպես ԱԳ նախարարությունների, այնպես էլ երկու երկրների առաջնորդների: Հանդիպումները պետք է լավ նախապատրաստվեն, որպեսզի սուբստանտիվ լինեն, իրական արդյունքներ եւ առաջընթաց ապահովեն:

Հիմա չափազանց կարեւոր է, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ իրադրությունը լինի կանխատեսելի եւ հանգիստ»,- շեշտեց Կարասինը:

Տպել
4191 դիտում

Հայաստանում առանձնապես ծանր հանցագործություններն աճել են. ԱՎԾ տվյալներ

330 կիլոմետր ասֆալտը, ինչպես և խոստացել էինք, արված է. մնաց մնացածը. վարչապետ (տեսանյութ)

Երևանի Նաիրի Զարյան փողոցում այրվել է փայտե տնակ. տուժածներ չկան

Սկսել են շահարկել Կոտայքի մարզում ողբերգական պատահարը` երեխաների մահվան մեջ մեղադրելով ինձ. Զ. Բաթոյան

Արմավիրում այրվել են բնակչի «Lexus GX 470» մակնիշի ավտոմեքենան, ավտոտնակը և մոտ 6000 հակ անասնակեր

Եվրոպայում էլ են հերթեր գոյանում. ինչո՞ւ է լռում «Financial Times»-ը

ՍԴ-ն կատաղել է. դե, քեզ տեսնեմ, հայ դատավոր

Գորիս-«Զանգեր» ավտոճանապարհին առկա է մառախուղ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար

Օգնում են ու օրհնանք ստանում. խոստացավ անպայման աղոթել

Նոր-Հաճնի բնակարաններից մեկում հայտնաբերվել են 77-ամյա կնոջ եւ նրա 4 թոռների դիերը․ նրանք թունավորվել են շմոլ գազից

Հրազդանի կիրճում բախվել են ավտոմեքենաներ. տուժածը հոսպիտալացվել է

Կիևում ձերբակալվել է «Իսլամական պետության» առաջնորդներից մեկը

Դավիթ Տոնոյանն այցելել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Ամիրխանյանին

Գյումրիում 3-րդ հարկից ընկած աղջկա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր

Արայի լեռան լանջին բռնկված հրդեհը մեկուսացվել է

Կարեն Զադոյանը դադարեցրել է Հանրային խորհրդին անդամակցությունը

ԿԳՄՍՆ մասնագետներն այցելել են օրերս ավերված՝ 16-17 դարերի գինու հնձանի տարածք

Արթուր Բաղդասարյանի կողմից գույքի ապօրինի օտարման մասին հաղորդման հիման վրա ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 80-ամյակի կապակցությամբ

Բակո Սահակյանն ընդունել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի գլխավորած պատվիրակությանը