2018-ի երկրորդ կեսի ընթացքում գրանցվել է ընտանեկան բռնության 990 դեպք․ Արմեն Ղազարյան

Հայաստանում 2018 թվականի ընթացքում արձանագրվել է սպանությունների նվազագույն թիվը՝ վերջին 40 տարիների ընթացքում։ Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, 2018 թվականին ոստիկանության օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների վերաբերյալ ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը։

Նա ասաց, որ դրական միտում պետք է արձանագրել, որ հանցավորության ընդահնուր աճի պարագայում 44 դեպքով նվազել է անչափահասների դեմ ուղղված հանցագործությունների թիվը։

«2018-ին ուժի մեջ մտած ընտանեկան բռնության մասին օրենքի համաձայն՝ ոստիկանության իրավասու ստորաբաժանումների ծառայողներն անցել են իրենց գործառույթների իրականացմանը։ Միայն 2018-ի երկրորդ կեսի ընթացքում գրանցվել է ընտանեկան բռնության 990 դեպք, որից 413-ով բռնություն գործադրած անձի նկատմամբ կայացել է նախազգուշացում, 128-ով՝ անհետաձգելի միջամտության որոշում, բռնարարների նկատմամբ 541 հաշվառման քարտ է իրականցվել, որոնց հետ կանխարգելիչ բնույթի աշխատանքներ են անցկացվում»,-հայտնեց ոստիկանության շտաբի պետը։

Վերջինս ներկայացրեց նաեւ բացահայտման աշխատանքների արդյունավետության պատկերը՝ ըստ առանձին հանցատեսակների։ Արմեն Ղուկասյանի հաղորդմամբ՝ բացահայտման աշխատանքների արդյունավետությունը սպանությունների մասով 74,6 տոկոս է, ավազակության մասով՝ 66,7, տրանսպորտային միջոցներ փախցնելու մասով՝ 93,4, սպանության փորձի մասով՝ 74,4 տոկոս, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու մասով՝ 87 տոկոս, բռնաբարության եւ բռնաբարության փորձի մասով՝ 72,7 տոկոս, խուլիգանության մասով՝ 59,2 տոկոս, կողոպուտների մասով՝ 57,1, գողության՝ 39,6 տոկոս եւ այլն։ Շտաբի պետը միեւնույն ժամանակ նշեց, որ այս ցուցանիշները, այնուամենայնիվ, գոհացնող չեն գողությունների մասով, իսկ մնացած բոլոր դեպքերում՝ բարձր են․

«Ոստիկանությունը վերոնշյալ արդյունքները ապահովել է՝ ունենալով բավականին ծանրաբեռնված օրակարգ։ Ի դեպ՝ նախորդ տարի ներքաղաքական զարգացումների ընթացքում չի եղել գեթ մեկ լուրջ միաջդեպ, երբ ապրիլ-մայիսին ոստիկանության գրեթե բոլոր ստորաբաժանումները ներգրավված են եղել հասարակական կարգի պահպանման եւ անվտանգության աշխատանքներին»,-հավելեց Ղուկասյանը՝ վստահեցնելով, որ ոստիկանությունը շարունակելու է հետեւողական աշխատանքը։

Տպել
1046 դիտում

ՍԴ նախագահի պաշտոնը, իմ կարծիքով, գրավիչ չէ. Արման Դիլանյանը չի ինքնաառաջադրվի

Ապագա բժիշկը ՄԻՊ-ի աջակցությամբ կշարունակի ուսումը «Պատիվ ունեմ» ծրագրով (տեսանյութ)

Առողջապահության նախարարությունը հրավիրում է հետազոտության

ԵՄ-ն, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Կանադան ու այլ երկրներ չեն ճանաչում Լուկաշենկոյին լեգիտիմ նախագահ

«Ամերիաբանկի» հաճախորդների համար նոր հնարավորություն՝ հետևելու SWIFT միջազգային փոխանցումների ընթացքին առցանց

Երեւանում եւ 8 մարզերում էլեկտրաէներգիայի մինչեւ 6-ժամյա անջատումներ են սպասվում

Հրդեհ է բռնկվել Նալբանդյան գյուղի դպրոցում. այրվել է ուսուցչանոցը

Արաբկիրում եւ Կենտրոնում ապօրինի շինություններ են ապամոնտաժվել. քաղաքապետարան

Էրդողանն անդրադարձել է Հայաստանին և ԼՂ հակամարտությանը

«Ղուլիգյոլ» կոչվող հանդամասում այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ

Վրաստան մուտքի արգելքը շարունակում է ուժի մեջ մնալ. բացառություն են բեռնափոխադրումները

Երեւանում «Toyota Camry»-ն բախվել է մայթեզրի արգելապատնեշին և շրջվել

ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունները համաձայնեցրել են հայկական կողմի առաջարկը. ի՞նչ են քննարկելու վարչապետները Երեւանում

Գաղտնի երդմնակալություն, միջազգային սպառնալիքներ, շարունակվող ցույցեր ու ձերբակալումներ. Բելառուսն այսօր (լուսանկարներ)

Քանդակները վերականգնման կարիք ունեն, բայց դրա համար հայտարարված երեք մրցույթին էլ ոչ ոք չի մասնակցել

Աշակերտների որոշ խմբերի համար դպրոցում դիմակ կրելը պարտադիր չի լինի. ուղեցույցը վերանայվել է

Մոսկվայում տեղի է ունեցել հանդիպում հուլիսյան դեպքերի հետևանքով կալանքի տակ գտնվող ՀՀ քաղաքացիների իրավապաշտպանների հետ

Լեդի Գագայի՝ փարաջանովյան դրվագներով հոլովակը փորձ է մարդկանց սթափեցնելու. Կարինե Հակոբյան

Մարմաշենում 21-ամյա երիտասարդի սպանության համար մեղադրվողը ազատ չի արձակվի. դատարանը մերժել է միջնորդությունը

Քիչ էր մնում անակնկալը փչացնեիք. ԱՆ խորհրդականը հրապարակել է պարգևատրված բուժաշխատողների ցանկը, որի մեջ է նաև «Նորք»-ը