Հայաստանը կարդարացնի՞ Transparency International-ի սպասումները․ «Ամերիկայի ձայն»

30/01/2019 schedule10:24

Transparency International կազմակերպությունը, որը զբաղված է աշխարհում կոռուպցիայի ոլորտի ուսումնասիրմամբ, օրերս հրապարակել է իր 2018 թվականի զեկույցը, գրում է «Ամերիկայի ձայնը»։

Ըստ կազմակերպության գնահատականի, երկրների մեծ մասի ձախողումը կոռուպցիայի դեմ պայքարում նպաստում է աշխարհում ժողովրդավարության ճգնաժամին: Ըստ զեկույցի, չնայած որոշ երկրներում կոռուպցիայի դեմ պայքարը գրանցել է որոշակի առաջընթաց, ընդհանուր առմամբ կոռուպցիայի դեմ լուրջ առաջընթաց չի գրանցվել: Մեթոդաբանական առումով կազմակերպությունը գնահատում է երկրներում կոռուպցիայի հետ կապված իրավիճակը 100 միավորանոց սանդղակի միջոցով՝ ուսումնասիրելով յուրաքանչյուր երկրի պետական կառավարման համակարգում առկա իրավիճակը: Հետազոտություններ են անցկացվել շուրջ 180 երկրներում:

Ըստ զեկույցի, ամենաքիչ կոռումպացված երկրներն են Դանիան և Նոր Զելանդիան համապատասխանաբար 88 և 87 միավորներով, իսկ առավել կոռումպացվածները՝ Սոմալին, Սիրիան և Հարավային Սուդանը՝ համապատասխանաբար 10,13 և 13 միավորներով: Զեկույցում ընդգրկված երկրների շուրջ երկու երրորդը գրանցել են 50 միավորից ցածր ցուցանիշ, որը ժողովրդավարության առկայության ցուցանիշն է մի շարք բացառություններով: Միացյալ Նահանգները, ըստ Transparency International, նախորդ տարի գրանցել է հետընթաց կոռուպցիայի դեմ պայքարի առումով և դուրս մնացել 71 միավորով առավել չկոռումպացված երկրների քսանյակից: Սա 2011 թվականից ի վեր ամենացածր ցուցանիշն է:

Ըստ զեկույցի՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում, որտեղ ընդգրկված է Հայաստանը, իրավիճակն ընդհանուր առմամբ հիասթափեցնող է: Տարածաշրջանի առաջատարն է Վրաստանը, որը 58 միավորով տարածաշրջանի միակ երկիրն է, որը գրանցել է 50-ից բարձր միավորների ցուցանիշ: Վրաստանին են հաջորդում Մոնտենեգրոն և Բելառուսը համապատասխանաբար 45 և 44 միավորներով: Վրաստանը գլոբալ սանդղակով 180 երկրներից զբաղեցնում է 41-րդ հորիզոնականը: Տարածաշրջանի ամենակոռումպացվածներն են Թուրքմենստանը (20 միավոր), Ուզբեկստանը (23 միավոր) և Տաջիկստանը (25 միավոր):

Կազմակերպության կարծիքով այսօր Ռուսաստանում, Ադրբեջանում, Ուկրաինայում և Ուզբեկստանում ժողովրդավարական նորմերն ու հաստատությունները սպառնալիքի ներքո են ավտորիտար համակարգի պատճառով: Ըստ կազմակերպության, Հարավային Կովկասի երկիր Ադրբեջանը նախորդ տարվա հետ համեմատած 6 միավորով անկում է գրանցել՝ 2018 թվականին ստանալով 25 միավոր:

180 երկրների սանդղակում Բաքուն զբաղեցրել է 152-րդ տեղը: Կազմակերպությունը մտահոգություն է հայտնում տեղի իշխանությունների կողմից քաղաքացիական հասարակության նկատմամբ շարունակվող բռնաճնշումների ու հալածանքների վերաբերյալ, ինչպես նաև իշխող վերնախավի կոռումպացվածության բարձր մակարդակի հետ կապված: Անդրադառնալով հետխորհդային երկրներում առկա հրամայականներին՝ զեկույցը ընդգծում է այստեղ վերահսկողական գործառույթների բացակայությունը պետական հաստատությունների շրջանում, որն էլ հանգեցնում է հզոր մասնավոր խմբերի կամ անհատների ազդեցության մեծացմանը կառավարության որոշումների հաստատման գործում:

Կազմակերպությունը որոշակի սպասելիքներ ունի հաջորդ տարիների ընթացքում տարածաշրջանի մի խումբ երկրներից, ներառյալ Թուրքիայից, Բոսնիա ու Հերցեգովինայից, Ուկրաինայից, Մակեդոնիայից և Հայաստանից՝ հաշվի առնելով այս երկրներում քաղաքական ոչ հստակ իրավիճակը: Հայաստանն այս ենթախմբում միակ երկիրն է, որ գրանցել է կառավարության դրական փոփոխություն:

Ըստ կազմակերպության գնահատականի, Հայաստանը 2018 թվականի ընթացքում ստացել է 35 միավոր՝ զբաղեցնելով գլոբալ աստիճանակարգում 108-րդ հորիզոնականը: Հիշեցնենք, որ 2017 թվականին Հայաստանի ցուցանիշը նույնպես 35 միավոր էր: Հայաստանում Transparency International կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոգտանյանն ընդգծում է, որ այս վերջին զեկույցի գնահատականները հիմնվում են 2017-2018 թթ. տվյալների վրա և մեծ մասով վերաբերում են Հայաստանի նախահեղափոխական շրջանին:

Ըստ փորձագետի, շուրջ 6 աղբյուրներից միայն մեկն է ընդգրկել մինչև 2018 թվականի օգոստոս ընկած ժամանակաշրջանը: Մյուս աղբյուրները օգտագործել են մինչև 2018 թվականի առաջին կեսի տվյալներ: Նրա կարծիքով, այս գնահատականների գերակշռող մասը վերաբերում է Հայաստանի նախորդ իշխանություններին:

Տպել
1440 դիտում

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում