Զինված միջադեպի հետեւանքով տուժածներից 5-ը Շշի Մելոյի հարազատներն են. վիճաբանությունը սկսվել է վուլկանիզացման կետում

Մեր տեղեկություններով, Աբովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ այսօր տեղի ունեցած զինված միջադեպի հետեւանքով 7 վիրավորներից 5-ը ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր «Շշի Մելո» մականունով հայտնի Մելիք Մանուկյանի հարազատներն են, մյուս երկուսը հակառակորդ կողմից են:

Նույն այդ տեղեկություններով, միջադեպի հետեւանքով հրազենային վիրավորում են ստացել Մանուկյանի եղբորորդին եւ քրոջ որդին:

Ըստ նախնական տեղեկությունների՝ դեպքի օրը Աբովյանում գտնվող վուլկանիզացման կետում վիճաբանություն է տեղի ունեցել «Շշի Մելոյի» ազգականների եւ աշխատակիցների միջեւ: Աշխատակիցները դժգոհել են նրանց խոսելու տոնից, ինչն էլ հանդիսացել է վիճաբանության պատճառ. կողմերը պայամանվորվել են ուշ ժամի հանդիպել «Պարտեզ» ռեստորանի տարածքում ու շարունակել խոսակցությունը: Արդեն ռեստորանի տարածքում վիճաբանությունը վերածվել է փոխհրաձգության:

Դեպքի վայրից տարբեր տեսակի փամփուշտներ են հայտնաբերվել, ինչ էլ նշանակում է, որ դեպքի վայրում տարբեր զենքեր են աշխատել: Թե ովքեր են եղել կոնկրետ կրակոց արձակողները, դեռ հայտնի չէ:

Հիշեցնենք, որ զինված միջադեպի հետեւանքով սպանվել է 30-ամյա Արտաշես Գեւորգյանը: Նա Աբովյան քաղաքի բնակիչ էր, ընտանիքի կրտսեր որդին:

Խուլիգանություն կատարելու կասկածանքով այսօր ձերբակալվել է Մելքի Մանուկյանի 24-ամյա որդին՝ Շանթ Մանուկյանը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ, 10-րդ կետերի (սպանություն, որը կատարվել է) շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, խուլիգանական դրդումներով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 10-րդ կետերի (սպանության փորձ), 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելը կրելը կամ փոխադրելը) եւ 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի գործադրմամբ):

Տպել
4267 դիտում

Բարելավումներ` մանկավարժների և դպրոցահասակ երեխաների տրանսպորտային ծառայությունների փոխհատուցման կարգում

Հուլիսյան դեպքերը ցույց տվեցին, որ մեզ հետ պետք չէ խոսել ուժի լեզվով. վարչապետն ընդունել է Արցախի ԱԺ պատվիրակությանը

ՃՈ Իջեւանի հաշվառման-քննական բաժանմունքի պետը 75.000 դրամ կաշառքի դիմաց կազմակերպել է քննության դրական արդյունք. ԱԱԾ

Դատարանի բակում ոստիկանները դիմակ են բաժանում ցուցարարներին

Երեխաները վարակվում են եւ վարակում. միայն հունիս-օգոստոս ամիսներին ՀՀ-ում 2311 երեխա է վարակվել կորոնավիրուսով

Օգոստոսին տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 9․8 տոկոսով

Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասում այրվել են ավտոմեքենաներ

«Ես 50-100 քաղաքացու հետ շփվում եմ, սիրտս լցվում է». ըստ Ծառուկյանի՝ ՀՀ-ում մարդիկ կործանման եզրին են

Կարծում եմ` նոր թեկնածուի կարիք ունենք. Վահե Գրիգորյան

Այս որոշումը հեշտ չի տրվել, բայց կարեւոր է իմ սկզբունքների եւ արժեքների հետ ներդաշնակ լինել. Գ. Աբրահամյան

Ինձ լավ եմ զգում, ջերմությունս 36.6 է, վաղուց չեմ հիվանդացել. Հրայր Թովմասյան

Գեորգի Ավետիսյանի՝ պաշտոնից ազատվելը մեթիլով օղիների կամ ալկոգելի շուկայի հետ կապելն աբսուրդ է. Անուշ Հարությունյան

ՌԵ/ՀԿԵ Հայաստանում՝ աշխատանք սեփական ռիսկին

Հայ դպրոցականները 4 մեդալ են նվաճել Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայում

ՀՀ վարչապետի շնորհակալագրերով են խրախուսվել 100-ից ավելի բուժաշխատողներ և պետական համակարգի աշխատակիցներ

Երևանի «Մեգա Մոլլ» առևտրի կենտրոնի մոտակայքում քաղաքացի է վրաերթի ենթարկվել

«Թվայնացումը պետական կառավարման համակարգի հեռանկարային զարգացման հիմքն է». Հակոբ Արշակյանը՝ ՌԴ-ի կոնֆերանսին

Ծովագյուղի ղեկավարը 30-50 անձանց հետ հարձակվել է «Գազպրոմ»-ի աշխատակիցների վրա. տուժել է նաեւ Գավառի ոստիկանապետը

Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ դատարանից. պաշտպանն ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատավորին

«100-ից ավելի մարդու են կանչում հարցաքննության, երբ ոչ մի բովանդակություն չկա». Էնֆիաջյանը՝ ընտրակաշառքի գործի մասին