Այսօրվա Հայաստանում պետք է պատմել հաղթանակի մասին, հասկանալ, թե որտեղից է ծագել այն. պրեմիերա Համազգայինում

Հունվարի 28-ին Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում Հայոց բանակի 27-րդ տարեդարձի առթիվ տեղի ունեցավ «Հաղթանակի գենեզիս» ներկայացման առաջնախաղը: Համազգային թատրոնի նոր ղեկավար կազմի նշանակումից հետո սա առաջին ներկայացումն է․ գլխավոր դերակատարներն են նորանշանակ տնօրեն Արման Նավասարդյանը, գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանն ու դերասան Վարշամ Գեւորգյանը:

Դոկումենտալ թատրոնի սկզբունքներով բեմադրված ներկայացումը վերջիններիս հիշողությունն է պատերազմի եւ կիսատ թողնված մանկության մասին:

Դերակատարների ներկայացրած գործողությունները տեղի են ունենում երեք տարբեր վայրերում` Արցախի ամենաթեժ կետերից մեկում, Շամշադինի սահմանամերձ մի գյուղում եւ մութուցուրտ Երեւանում` կազմելով միահյուսվող երեք սյուժետային գիծ: Պատմությունները մասնավորապես ծավալվում են 1990-ական թվականներին: Արցախում տեղի ունեցողը ներկայացնում է Նարինե Գրիգորյանը, Շամշադինի պատմությունը՝ Արման Նավասարդյանը, դե իսկ երեւանյան իրադարձությունները՝ Վարշամ Գեւորգյանը:

Այս երեք հեղինակների պատմությունները կյանքի է կոչել Սառա Նալբանդյանը: «Հաղթանակի գենեզիս» պիեսի հեղինակի խոսքով՝ նախքան գրելը մի քանի տարի խոսել է Ստեփանակերտի բնակիչների, տեղի ապրողների հետ եւ հսկայական նյութ է հավաքել․

«Հանկարծ զգացի, որ բոլոր պատմությունների մեջ մեկ ընդհանուր բան կա․ մենք բոլորս մի ժամանակ ենք ապրել: Եվ նույնիսկ առաջին կրակոցները, առաջին ռմբակոծությունները հրավառության նմանեցնելը շատերի մոտ է եղել, բայց պիեսում առաջինն Արմանը տվեց այդ գաղափարը»,-ասաց Սառա Նալբանդյանը:

Վերջինս լսել է մարդկանց պատմությունները, ձայնագրել, վերամշակել եւ ապա ստացել «Հաղթանակի գենեզիս»-ը: Պատմությունների հավաքագրման ընթացքում Սառա Նալբանդյանը համոզվել է մեկ բանում․ այն սերունդը, որը 1980-ականների վերջին դեռ երեխա է եղել, չի ուզում այդ տարիների մասին երբեւէ տխրությամբ խոսել: Նրանք որպես խաղ են ամբողջն ընկալում, որպես ծիծաղելի, զավեշտալի վիճակ, որը վտանգավոր, եւ միեւնույն ժամանակ խաղային է:

Թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանի բնորոշմամբ՝ ներկայացումը գրեթե ամբողջությամբ իրենց տեսածն ու ապրածն է. «Մտացածին ոչինչ չկա, ամեն ինչ զգացել ենք մեր մաշկի վրա: Այս պատմությունները դեռեւս 2-3 տարի առաջ ենք փորձել կյանքի կոչել, սակայն նոր է ստացվել: Հաղթանակի հետ մեկտեղ՝ պատմության մեխերից մեկը մեր հայրերի վերադարձն է. Նարինեի հայրը եղել է գերության մեջ, իմ հայրը՝ սահմանին, իսկ Վարշամի դեպքում՝ հաղթանակը ծնունդ է, նոր երեխայի ծնունդ: Երբ պատմելիս մենք ասում ենք, որ մահացավ այս մեկը, թուրքերը սպանեցին այն մեկին... Վարշամը ասում է՝ ծնվեց Հարությունը։ Եւ սա էլ է իրական, զոհերի ու սպանվածների մեջ ծնվում է Հարությունը, որը Վարշամի եղբայրն է»:

Պատերազմը Երեւանի հայացքից հատվածը ներկայացնող Վարշամ Գեւորգյանն էլ ասաց, որ դեռ երեք տարի առաջ, երբ խոսում էին գաղափարի մասին, նպատակ կար նման գործ ստեղծել կա՛մ երեքով, կա՛մ՝ առհասարակ չանել ոչինչ. «Դժվարություններ եղան, բայց եղավ ճիշտ ժամանակին եւ ճիշտ տեղում: Մեր ներկայացումը հուշում է այն մասին, որ ամենադժվար պահերին, երբ նույնիսկ բնությունն է եղել մեր դեմ, մենք չենք հանձնվել ու կարողացել ենք հաղթել, որովհետեւ մեր պայքարը ազնիվ էր եւ մինչեւ հիմա էլ ազնիվ է»:

Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանի համոզմամբ՝ եթե բեմում պետք է խոսել պատերազմի մասին, ապա անպայման վավերագրական ժանրում.

«Մենք չէինք ուզում պատմել պատերազմի մասին, այլ ուզում էինք ցույց տալ, թե որտեղ է ստեղծվել հաղթանակը: Այսօրվա Հայաստանում պետք է պատմել հաղթանակի մասին, հասկանալ, թե որտեղից է ծագել այն: Այսօրվա սերունդն էլ, երբ նայում է, միանգամից հասկանում է, թե ինչպես է ստեղծվել մերօրյա Հայաստանը։ Եւ այն գնահատանքը, միասնությունը, որ ստեղծել ենք Արցախ ու Հայաստան՝ հավերժ է»:

Տպել
3105 դիտում

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին

Իրավիճակը հասարակներից չէ, մինչև ապրիլի 5-ը վտանգն առկախված է, ներքին առումով ևս հանգիստ չէ. Հարություն Մկրտչյան