Ալումյանը կճշտի՝ արդյոք Ռոբերտ Քոչարյանի առաջարկով է նկարվել «Գործ N° Մարտի 1» ֆիլմը

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունն այսօր հետաձգվեց:

Լրագրողների հետ զրույցում Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը տեղեկացրեց, որ հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 31-ին, ժամը 14:00-ին:

Ալումյանն ասաց, որ դատախազները ժամանակ են խնդրել՝ պաշտպանների կողմից ներկայացված ծավալուն բողոքին ծանոթանալու համար: 

Մինչ բողոքի քննության անցնելը պաշտպանները դատավորից հետաքրքրվել են, թե ինչ եղանակով է գործը մակագարվել հենց իրեն: Ալումյանը նշեց, որ ի տարբերություն նախորդ գործերի` այս անգամ Քոչարյանի խափանման միջոցի գործը դատավորին մակագրվել է էլեկտրոնային եղանակով:

Մեր հարցին, թե «Գործ N Մարտի 1» ֆիլմը Ռոբերտ Քոչարյանի առաջարկո՞վ է նկարվել, Հայկ Ալումյանը պատասխանեց. «Ես որեւէ փաստ կամ պատճառ չունեմ այդպես մտածելու: Ճիշտ է՝ դրա մասին հատուկ չենք քննարկել, կամ ես այդպիսի քննարկման մասնակցած չեմ եղել եւ որպեսզի սխալված չլինեմ, պարզապես ձեզ ասեմ, որ որեւէ պատճառ չունեմ այդպես մտածելու:

Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ Մարտի 1-ի մասին աղմկոտ ֆիլմի հեղինակ, ռուսաստանցի հայազգի հեռուստամեկնաբան Ռոման Բաբայանը Ռոբերտ Քոչարյանից ստացել է 100 հազար դոլար հոնորար: Մեր հարցին՝ որքանո՞վ են այս տեղեկություններն իրականությանը համապատասխանում, պաշտպանն ասաց, որ այդպիսի խոսակցություն չի եղել եւ չկա որեւէ տեղեկատվություն, որը հիմք կտա այդպես մտածելու: Մեր հարցին՝ կճշտի՞ տեղեկությունը, Հայկ Ալումյանը պատասխանեց, որ կճշտի ու կտեղեկացնի:

Հիշեցնենք, որ Մարտի 1-ի զոհերի հարազատներն օրեր առաջ հայտարարություն էին տարածել՝ իրենց վրդովմունքն արտահայտելով «Գործ համար Մարտի 1» ֆիլմի նկարահանման եւ «Հ5» հեռուստաընկերությամբ ցուցադրելու կապակցությամբ: «Այդ ֆիլմը կեղծիքի, փաստերի աղավաղման, նենգափոխման եւ դեմագոգիայի վրա կառուցված արտադրանք է, որի ակնհայտ նպատակն է Ռոբերտ Քոչարյանին մաքրել մարտիմեկյան ոճրագործության պատասխանատվությունից եւ մեղսակցությունից»,- նշել էին հարազատները:

Տպել
3664 դիտում

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան