ԵՄ-ն Հայաստանի կառավարությունից Մհեր Եղիազարյանի մահվան պատշաճ հետաքննություն է ակնկալում

28/01/2019 schedule21:35

Եվրամիությունը հուսով է, որ հացադուլից հետո բանտում մահացած Մհեր Եղիազարյանի մահվան հանգամանքների պատշաճ հետաքննություն կիրականացվի:

Այս մասին այսօր հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության մամուլի քարտուղար Մայա Կոսյանչիչը:

Ըստ քարտուղարի, ԵՄ-ն հանձնառու է ցանկացած հանգամանքներում դաժան վերաբերմունքի եւ  մարդկային արժանապատվության պահպանմանը: Կոսյանչիչճի խոսքերով, այս համատեքստում ԵՄ-ն ակնկալում է, որ Հայաստանի կառավարությունը կապահովի այս գործի պատշաճ հետաքննությունը եւ հետաքննությունից հետո միջոցներ կձեռնարկի: 

Հիշեցնենք, որ Մհեր Եղիազարյանը մահացել էր 44 օր հացադուլի մեջ գտնվելուց հետո:  Առավոտյան արձանագրվել էր 51-ամյա Եղիազարյանի առողջական վիճակի վատթարացում, հրավիրված շտապօգնության խումբը արձանագրել էր տղամարդու կենսաբանական մահը: ՔԿՀ-ն ավելի ուշ հայտնել էր, որ մահվան պատճառ է հանդիսացել սրտամկանի ինֆարկտը:

Փաստի առթիվ կատարվում է նախաքննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Մհեր Եղիազարյանը ձերբակալվել էր դեկտեմբերին: ԱԱԾ հաղորդագրության համաձայն՝ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահ, «Haynews.am» լրատվական կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանը, խաբեությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2014թ. փետրվարից մինչեւ 2018թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում, անձամբ, կամ միջնորդների միջոցով, չարաշահելով ՀՀ մի շարք քաղաքացիների, այդ թվում առանձին զինծառայողների վստահությունը, ծառայության կամ աշխատանքի տեղավորելու, ծառայողական առաջխաղացման, կամ այլ տարաբնույթ հարցեր լուծելու համար, կաշառք տալու պատրվակով նրանցից պահանջել, ստացել եւ առանց որեւէ գործողություն կատարելու խարդախությամբ հափշտակել է 180 հազար դրամից մինչեւ առանձնապես խոշոր չափերի հասնող՝ 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 4 մլն 775 հազար ՀՀ դրամ: 

Տպել
1355 դիտում

Կիմ Բալայանը դադարեցրել է հացադուլը

ՀՀ ՊՆ և ԱՀ ԱԳ նախարարները կարևորել են հայ զինծառայողների վերադարձի աշխատանքները

Վթար Գառնի գյուղ տանող ավտոճանապարհին. վարորդները հոսպիտալացվել են

Նիկոլ Փաշինյանը մանրամասնել է՝ ինչ է խոսել Պուտինի հետ հոկտեմբերի 19-ին եւ ինչ պայմաններ են առաջարկվել

Հայաստանի 5 մարզերում ձյուն է տեղում, Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է

Քիմ Քարդաշյանը հայտնել է արցախցի երեխաներին ուղղված ամանորյա նախաձեռնության մասին

Այսօր ու վաղը ձյանն ու ձնախառն անձրևներին կհաջորդի առանց տեղումների եղանակը

«Ի՞նչ անել», եւ «ո՞վ է մեղավոր»

Դաշնակահար Սվետլանա Նավասարդյանն արժանացել է «Համագործակցության աստղեր» միջպետական մրցանակի

Պետական մարմինները պարտավոր են բոլոր լծակները կիրառել անհետ կորածների ու գերիների հարազատների հետ հաղորդակցության համար

Ստեփանակերտում և Մխիթարաշեն գյուղի մերձակայքում տեղի կունենա չպայթած ականների վնասազերծում. Արցախի ԱԻՊԾ

Պատերազմից հետո զինծառայողների հանգստի հարցը շուտով կլուծվի. հանդիպում ՊՆ-ում՝ զինվորների հարազատների եւ ծնողների հետ

Յուրաքանչյուր հայ Հայաստանի մասին պետք է մտածի՝ որպես իր տան. Ա.Սարգսյանը հանդիպել է ռուսաստանահայ համայնքի անդամներին

Զարուհի Բաթոյանը ներկայացրել է իր պաշտոնավարման ընթացքում կատարված աշխատանքների մասին հաշվետվություն

Յուրաքանչյուր զինվոր, որտեղ էլ լինի, մեր երեխան է. Արսեն Գրիգորյան

«Օդալեն» ռեստորանի խոհանոցի առաստաղը փլուզվել է․ կա զոհ

Անցյալի եւ ապագայի առջեւ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1174 նոր դեպք. մահացել է 21 մարդ

Մշակույթի գործիչները նամակ հանձնեցին ՌԴ դեսպանատուն

Բացարձակ անթույլատրելի են սոցիալական ցանցերում վիրավորական գնահատականները Արցախի մեր հայրենակիցների մասին. ՄԻՊ