Նիկոլ Փաշինյանը հո մենակ չի՞ կարողանալու անել, ժողովուրդը պիտի օգնի. գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյան

Այսօր ՀՀ Զինված Ուժերի կազմավորման 27-ամյակն է: Այս առիթով զրուցել ենք ՀՀ ԶՈՒ հիմնադիրներից, 1992-2008 թվականներին ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետի պաշտոնը զբաղեցրած գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանի հետ:

- Պարոն Սարգսյան, այսօր հայոց բանակի 27-ամյակն է: Որպես բանակի կազմավորման ակունքներում կանգնած մարդ, ի՞նչ է հնարավոր եղել անել այս 27 տարիների ընթացքում:

- 27 տարվա ընթացքում հնարավոր է եղել այն, որ մենք կարողացանք ե՛ւ կռվել ե՛ւ հայոց բանակ կազմավորել, ուսուցանել: Հայոց բանակի առաջին տղաները, զինվորները, սպաները կռվել են 92 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին Լաչինում, որտեղ որոշվում էր Լաչինի լինել-չլինելու հարցը: Եւ այստեղ հայ զինվորները` ֆիդայինների հետ միասին, մարտնչել են ու մեծ հաղթանակ են տարել: Դա սկիզբն էր եւ այդ սկիզբը ցույց տվեց, որ մենք դնում ենք ամուր հիմքեր: Ես, որպես Զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետ եւ Խորհրդային բանակի գեներալ, ասել եմ՝ մեր զինվորը պետք է 10 հոգու դեմ դուրս գա կռվի եւ հաղթող դուրս գա: Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ մեր դրած հիմքը ճիշտ էր, բոլոր գեներալները, սպաները ճիշտ են կատարել իրենց վրա դրված խնդիրը:

Պատկերացրեք՝ հայոց բանակը չուներ ոչ մի կրակային ճյուղ, ոչ մի ծրագիր, բայց այդ ծրագրերը արել ենք գիշեր-ցերեկ, պատրաստել ենք հրաձգարաններ, ուսումնական զենքեր, ուսումնական դաշտեր եւ ստեղծել ենք մեր գրականությունը: Առաջինը Վազգեն Սարգսյանը դարձավ զինվորական: Առաջին զինվորը, որը իսկապես զինվոր դարձավ, նա էր: Նա մեզնից յուրացնում էր ավելի լավ:

- Արդյո՞ք բանակի առաջ դրված հիմնական խնդիրները լուծվել են, թե՞ խանգարող հանգամանքները շատ են եղել:

- Այդպես չի կարելի ասել: Ամեն ձեւ էլ լինում է: Իհարկե, խոչընդոտներ շատ կան, բայց մենք լրիվ հաղթահարել ենք: Ի՞նչ է, որ սնունդը սկզբից պակաս էր, հագուստը պակաս էր, զենքը պակաս էր խոչընդոտ չէ՞ր: Բայց ժողովուրդը միացել է, միասնական է դարձել եւ բանակի այս 27 տարվա հաղթանակները ոչ թե ինչ-որ գեներալինն են, այլ հայ ժողովրդինը: Ժողովուրդը մեզ պահել է, ժողովուրդը մեզ սնել եւ ոգի է տվել: Թող ոչ մեկը չմտածի, չփորձի մեր շարքերը քայքայել` դա չի լինի:

- Ի՞նչ սպասելիքներ կան առաջիկա տարիներին եւ որո՞նք են այն կարեւոր հարցերը, որոնք պետք է լուծել:

- Մեր բոլորի կարեւոր հարցը Ղարաբաղյան հարցն է: Մենք պայքարել ենք, որ Ղարաբաղը միանա Հայաստանին, այ սա իրականություն պետք է դառնա: Մենք ոչ մեկից հող չենք վերցրել: Մենք մեր հողերն ենք վերցրել: Մեր 4 կողմում մեզնից հող են վերցրել, բայց մեկը չի ասում՝ եկեք, ձեր հողերը հետ վերցրեք: Թող Թուրքիան օրինակ ծառայի եւ ասի՝ եկեք, բացում եմ ճանապարհը, եկեք ձեր պապական տներում ապրեք: Թող մի օրինակ ցույց տան, 100 տարի է անցել: Էլ մեզնից ի՞նչ են ուզում: Մեր հողերը հետ չեն տալիս, մի բան էլ ուզում են այն, ինչն արյունով է ազատագրվել:

- Ապրիլյանին հերոսաբար նահատակված Արմենակ Ուրֆանյանի մայրը այսօր հայտարարեց, որ Ապրիլյան պատերազմը պայմանավորված էր, ի՞նչ կասեք այդ մասին:

- Ես կասեմ, որ դա ճշմարտություն չէ: Նույնն էլ երկրաշարժի ժամանակ հայերը տարածում էին, թե ռուսները ատոմային ռումբ են պայթեցրել: Պատկերացնո՞ւմ եք: Մենք հայ ենք, ամեն ինչ հնարում ենք: Ո՞վ է պայմանավորվել, Սերժ Սարգսյա՞նը, մատերը կտրես այդպիսի բան չէր անի: Ո՞վ, մեր նախարա՞րը, այդպիսի բան չէր անի, ամբողջ կյանքը պայքարել ենք մենք մեր ազատության, անկախության համար, որ հետո ասենք՝ եկե՞ք: Ես ինքս այդտեղ եմ եղել 42 օր, օր ու գիշեր 74 տարեկան մարդ, պատկերացեք: Մենք բոլորս գնացել ենք, եռասերունդ է գնացել եւ այդ գնալու ժամանակ մենք չենք պայմանավորվել, որ կենդանի ենք մնալու, մենք չենք պայմանավորվել, որ պատերազմը չի շարունակվելու: Բայց չշարունակվեց, քանի որ մեր տղերքը հուժկու հարված հասցրին առաջին օրը:

- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ապրիլյան պատերազմի ժամանակ հետախուզական տվյալների պակաս չենք ունեցել: Դուք ի՞նչ տեղեկություններ ունեք:

- Ճիշտ է, հետախուզական տվյալներ ունեցել ենք, որոշ մարդիկ գուցե ճիշտ որոշում չեն եզրակացրել: Նույնն էլ Ստալինին էին հաղորդել չէ՞, որ պատերազմը սկսել է, նա չէր հավատում, միայն ինքն իրեն էր հավատում:

- Արցախի ՊԲ հրամանատարը այս ընթացքում փոխվեց, ինչպե՞ս եք վերաբերվում այս կադրային փոփոխությանը:

- Ես գնահատական չեմ տալիս: Բայց ես գիտեմ Լյովային որպես գրագետ սպա, մեզ հետ է մեծացել, սովորել, թե ինչ խախտումներ է արել, չեմ կարող ասել: Ով նրան փոխարինել է, նա էլ կրթված է, մեր աշակերտներն են: Թե ով ինչ մեղք է գործել, չեմ կարող ասել: Ես այնքան մարդիկ գիտեմ, որ պատերազմի տարիներին հերոսաբար կռվել են, բայց պատերազմից հետո իրենք իրենց վարկաբեկել են:

- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդեն 3 անգամ հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ առանց Մինսկի խմբի: Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք բանակցությունները երկկողմ ավելի արդյունավետ են:

- Ես քաղաքագետ չեմ, այդպիսի գնահատական չեմ տալիս, բայց յուրաքանչյուր շփում հակառակորդի ղեկավար կազմի հետ համարում եմ ճիշտ: Դա պետք է լինի: Հո ձեռքերը ծալած չե՞ն նստելու: Յուրաքանչյուր պատերազմ վերջանում է սեղանի շուրջ նստելով, խաղաղ պայմաններով: Պատերազմը դեռ չի ավարտվել:

- Վերջերս խոսվում է առաջնագծում միայն պայմանագրային զինծառայողներ ունենալու եւ պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու մասին: Իրատեսակա՞ն է արդյոք սա, ի՞նչ եք կարծում:

- Քանի որ մենք բանակի առաջին հիմնադիրներից ենք, վաղուց ենք այդ մտքին եկել, բայց փուլ առ փուլ: Մենք հիմա գնում ենք դրան` փուլ առ փուլ: Իհարկե, եթե հնարավորություններ կան այդքան գումար վճարելու, իհարկե պրոֆեսիոնալ պետք է լինի: Եւ հիմա սահմաններում մեծամասնությունը պրոֆեսիոնալ զինվորներ են, բայց պետք է իրենց հոգսերը տանենք, պիտի իրենց օգնենք, իրենց սոցիալական հարցերը լուծենք: Բայց դա որոշ ժամանակ հետո:

Հասարակ այգին, կարելի՞ է 1 տարում տնկել ծառերը եւ հետո բերք ստանալ: Պիտի այդ ծառերը ջրես, ժամանակին սրսկես: Մենք հայ ենք, մի քիչ շտապում ենք ամեն ինչում: Նիկոլ Փաշինյանը հո մենակ չի՞ կարողանալու անել: Ժողովուրդը պիտի օգնի, որ բոլորս միասին այդ գործողությունները կատարենք: Միասին լծվենք մեր ընդհանուր աշխատանքին` ում վրա ինչ խնդիր դրված է եւ մաքուր ու պարտաճանաչ կատարենք դա, ծառայենք ժողովրդին, մի բռունցք ժողովուրդ ենք եւ մի բռունցք ժողովուրդ պիտի լինենք ոչ միայն պատերազմի, այլ նաեւ խաղաղ ժամանակ:

Տպել
4080 դիտում

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն