Մաշկաբանության եւ սեռավարակաբանության բժշկական կենտրոնը պարզաբանում է տարածել ինքնահրկիզման փորձի առնչությամբ

26/01/2019 schedule17:30

Մաշկաբանության եւ սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնը հայտարարություն է տարածել հունվարի 24-ին արձանագրված ինքնահրկիզման փորձի հետ կապված: ՀՀ առողջապահության նախարարության «Մաշկաբանության եւ սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոն» ՓԲԸ-ի հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է.

«Քաղաքացի Գառնիկ Վարդանի Խաչատրյանը միջադեպից երկու շաբաթ առաջ դիմել է «Մաշկաբանության եւ սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոն» բուժման նպատակով, հիվանդը մոտեցել է բժշկին եւ ներկայացրել է խնդիրները, որից հետո հիվանդին դրվել է նախնական ախտորոշում եւ ներկայացվել է բուժման համար անհրաժեշտ վճարման կարգը, ինչպես նաեւ հիվանդին տեղեկացվել է, որ պետական պատվերի ուղեգրի հնարավորության դեպքում անհրաժեշտ բուժումը կարող է տրամադրվել դրա շրջանակներում, որից հետո պացիենտը հայտնել է, որ չունի նշված ուղեգիրը: Մեկ շաբաթ անց պացիենտը կրկին այցելել է կենտրոն եւ հայտնել, որ դիմել է պոլիկլինիկա, որտեղ ստացել է բուժում, սակայն դա իրեն չի օգնել եւ ցանկանում է բուժվել այստեղ եւ չի կարող ներկայացնել ուղեգիր, քանի որ չունի համապատասխան կարգ եւ անձը հաստատող փաստաթղթեր, որի հիման վրա իրեն պետության կողմից կտրամադրվի ուղեգիր: Բժիշկը կրկին հիվանդին ներկայացրել է բուժման եւ վճարման կարգը, որին ի պատասխան հիվանդը ոչ վայել  վարք է դրսեւորել եւ հեռացել»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ եւս մեկ շաբաթ անց՝ հունվարի 24-ին  հիվանդը մոտենում է կենտրոն, աղմուկ բարձրացնում, ներխուժում բժշկի սենյակ, իր վրա վառելիք լցնում եւ սպառնում, որ կինքնահրկիզվի: Դեպքին անմիջապես արձագանքել է կենտրոնի բուժանձնակազմը` տնօրենի գլխավորությամբ եւ կանխել այդ միջադեպը, որից հետո հիվանդը անմիջապես առանձնացվել է սենյակում եւ տեղի է ունեցել առանձնազրույց: Կենտրոնի ղեկավարության կողմից ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ՝ դեպքի վայր է անմիջապես հրավիրվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը եւ ցուցաբերել է անհրաժեշտ հոգեբանական աջակցություն:

«Տնօրենի կողմից նաեւ կապ է հաստատվել ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ՝ Դավիթ Մելիք-Նուբարյանի հետ եւ ներկայացվել է միջադեպը, որից հետո առաջարկվել է պացիենտին ժամանակավոր հոսպիտալացնել՝ մինչեւ ՀՀ առողջապահության նախարարությունը կկազմակերպի համապատասխան փաստաթղթերի ձեւակերպումը բուժման համար: Հիվանդն այդ ընթացքում անցել է համապատասխան հետազոտություններ եւ իրականացվում է համապատասխան բուժում:

Հիվանդի վերաբերյալ հստակ փաստաթղթային արձանագրում չկա, քանի որ հիվանդի կողմից չեն տրամադրվել անձը հաստատող փաստաթղթեր (նշում է, որ անձնագիր եւ սոցիալական քարտ չունի), ուստի հիվանդության պատմագրում լրացված տվյալները նշված են այնպես, ինչպես ինքն է ներկայացրել»:

Տպել
2199 դիտում

Վաղվանից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին