Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակը պարզաբանել է, թե ինչու «Լույս» խմբակցությունը չի հրավիրվել ծրագրի քննարկմանը

Եղել է թյուրիմացություն, որը, անշուշտ, կշտկվի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ անդրադառնալով Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառմանը, որտեղ վերջինս մեղադրում էր Երեւանի քաղաքապետին ավագանու խմբակցությունների միջեւ խտրականություն դնելու մեջ՝ նշելով, որ քաղաքապետարանը ծրագիր է քննարկել, որին ներկա են եղել «Իմ քայլը» եւ ԲՀԿ խմբակցությունների ավագանու անդամները, իսկ «Լույս» խմբակցությանը ոչինչ չի ասվել:

Հակոբ Կարապետյանի պարզաբանման մեջ ասված է․

«Տեղեկացնում եմ, որ քաղաքապետը նշված քննարկման կազմակերպմամբ, այդ թվում, հասկանալի է, մասնակիցներին հրավերներ ուղարկելու հարցերով չի զբաղվել։ Կարծում եմ՝  նմանատիպ խնդիրները հանգիստ կարելի է լուծել՝ առանց դրանց նշանակությունը գերագնահատելու»,-գրել է քաղաքապետարանի մամուլի խոսնակը։

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը գրել էր.

«Մենք միամտորեն կարծում ենք, թե հանրապետական մտածողության եւ գործելաոճի ժամանակաշրջանն այլեւս պատմություն է, որ եկել է իսկապես աշխատելու եւ համագործակցելու ժամանակը: Համագործակցություն, որն առաջին հերթին հիմնված է փոխադարձ հարգանքի վրա:

Բայց արի ու տես, որ իրականությունը հեռու է մեր պատկերացումներից եւ գուցե ավելի տխուր է, քան հանրապետականների ժամանակաշրջանում էր: Նույնիսկ նրանց օրերում նման բան տեղի չի ունեցել, որ ծրագրի քննարկման մասին տեղյակ չպահեն որեւէ խմբակցության:

Քաղաքապետ Հայկ Մարությանը բազմիցս պնդել է, թե իր համար բոլոր խմբակցությունները հավասար են...Կարծես թե հավասարության նշանը դրվել է «Իմ քայլի» եւ ԲՀԿ-ի միջեւ: Քաղաքապետարանը ծրագիր է քննարկում, քննարկմանը ներկա են «Իմ քայլը» եւ ԲՀԿ խմբակցությունների ավագանու անդամները, իսկ «Լույս» խմբակցությանը ոչինչ չի ասվել...

Պահանջում եմ պարզաբանում»:

Տպել
1768 դիտում

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը