Երևան
17 °C
Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը անակնկալ այցով այսօր մեկնել է Արարատի մարզի մի քանի դպրոցներ: Այս ամիսը ԿԳՆ-ում նախապես հաստատված ժամանակացույցով նվիրված է նշված մարզի կրթական խնդիրներին:
Նախարարը հասցրել է լինել հինգ դպրոցներում եւ, օրինակ, պարզել է, որ բացակայությունների թիվը մեծ չէ: Ջերմաստիճանն, ըստ նրա, պատշաճ մակարդակի էր, թեպետ եղել են միջանցքներ ու մեկ ճաշարան, որտեղ ցուրտ էր: Տնօրեններին հրահանգվել է ապահովել բավարար ջերմաստիճան, որպեսզի երեխաները դասարանից դասարան կամ ճաշարան անցնելիս չմրսեն:
Արայիկ Հարությունյանը նկատեց, որ ինչպես առողջապահության նախարարն էլ արձանագրել է, մարզերում բացակայությունների թիվը փոքր է (ի տարբերություն Երեւանի): Բայց ընդհանուր առմամբ կարծիք կա, որ այդ բացակայությունների պատճառն ավելի շատ համացանցում տարածվող խուճապային տրամադրություններն են՝ կապված սուր շնչառական վարակների հետ: Արարատի մարզի իր այցելած դպրոցներում ԿԳ նախարարը տեսել է, որ բոլոր մուտքերի մոտ բուժքույրերը հերթապահում են, որպեսզի հիվանդ երեխաներ դասարաններում չլինեն:
Մարզում նախարարին հանդիպել են այնպիսի դպրոցներ, որոնց ֆիզիկական պայմաններն այնքան էլ բարվոք չէ, ունեն վթարայնության տարբեր աստիճաններ եւ վերանոգորման կարիք: Ամեն անգամվա պես վրդովեցրել է նաեւ այն փաստը, որ դպրոցների մի մասը հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցող սովորողների համար: Այդպիսի մի աշակերտի նա հանդիպել է, որը տեղաշարժվել է ուրիշի օգնությամբ: «Սա անընդունելի է, եւ համապատասխան միջոցներ պետք է ձեռնարկվեն, որ երեխան կարողանա ինքնուրույն տեղաշարժվել»,- ասաց Հարությունյանը:
Այցի ընթացքում նախարարը վերհանել է ուսումնական գործընթացում առկա երկու խնդիր: Առաջինի մասին դեռ նպատակահարմար չի համարում խոսել, երկրորդի վերաբերյալ ասաց. «9-րդ դասարանցիներին ուսուցիչները եւ ծնողները վախեցնում են ավարտական կենտրոնացված քննությամբ: Սա անթույլատրելի է: Սիրելի՛ 9-րդ դասարանցիներ, իմացե՛ք (հարյուր անգամ ասել եմ, եւս մեկ անգամ կրկնում եմ), սա սովորական քննություն է: Եվ որքան ձեզ վախեցնեն, այնքան արդյունքների վրա դա ազդելու է, որովհետեւ կաշկանդված գնալով քննության՝ դուք խնդիրներ եք ունենալու: Այնպես որ, գլուխներդ բարձր, դուխներդ տեղը պարապեք: Կգնաք քննությունների եւ կհավաստիանաք, որ որեւէ վախենալու բան չկա, եւ ամեն ինչ նորմալ է լինելու»,- աշակերտներին դիմեց Արայիկ Հարությունյանը:
Որոշակի խնդիրներ է հայտնաբերել դպրոցների գրադարաններում. «Խնդիրներ կան գրադարաններում, դրանք վաղուց չեն ստացել նոր գրականություն: Որոշ առումով Խորհրդային Միության ժամանակների գաղափարական գրքեր կան, որոնք երեխաները կարդում են: Չեմ կարծում, որ նոր ժամանակներում արժե, որ հնամաշ գաղափարախոսությունների գրքերը նրանք կարդան: Տարվա ընթացքում այդ դպրոցներին գեղարվեստական գրքեր կտրամադրենք»:
Կրթության եւ գիտության նախարարը նաեւ արձանագրեց, որ դպրոցներում հանդիպում է պայծառ երեխաների, անկախ նրանից՝ սովորում են Երեւանում, թե մարզերում: Ասաց, որ բուհերի ընդունելությանը կամ 9-րդ դասարանի քննություններին պատրաստվողներին պետք է աջակցել: Հանդիպում է նաեւ շատ լավ ուսուցիչների, որոնք նվիրված են իրենց գործին: «Նրանց հետ խոսեցինք խնդիրների մասին եւ կփորձենք միասին լուծել այդ խնդիրները»,- ասաց նա:
Որքան մարդ է մասնակցել ընդդիմության այսօրվա հանրահավաքին. ԻՔՄ
Ընտանիքում բռնության ենթարկված անձանց ապաստարանի ծառայությունների տրամադրումը շարունակվում է
Թուրքի բալեքը իրենք են, ոչ թե ոստիկանը, որի արժանապատվությունը փորձում են նվաստացնել. Մելքոնյանը՝ ընդդիմության մասին
Մինչև 2026 թ. Գյումրիում, Արարատում և Սյունիքում արդյունաբերական 3 գոտի կստեղծվի. Վահան Քերոբյանն այցելել է Շիրակի մարզ
Ականի պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայողը վիրավորում է ստացել. ՊՆ
Թմրանյութ՝ կոնֆետներում. «Արթիկ» ՔԿՀ-ում քրեական գործ է հարուցվել
Ազգային արժանապատվությունը նվաստացնելու դեպքով հարուցված քրգործով ձերբակալվել է Արմեն Գրիգորյանը. ԱԱԾ (տեսանյութ)
Անցկացվել է գումարտակի մարտավարական զորավարժություն՝ հարձակողական մարտի իրականացմամբ
Մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը
Վահագն Խաչատուրյանը պետական պարգև է հանձնել Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակին (տեսանյութ)
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդիպել է Եգիպտոսի գլխավոր դատախազին. ստորագրվել է համագործակցության հուշագիր
Դոլարի փոխարժեքը նվազել է. ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է նոր փոխարժեքներ
Արցախի Հանրապետության ճանապարհային ոստիկանությունը ծառայությունն իրականացնում է խստացված ռեժիմով
Ձերբակալվել է КВН-ի նախկին անդամ Արմեն Գրիգորյանը
Կյանքը խաթարող խառնակիչները շարունակում են չհասկանալ՝ աղբարկղները գրկած վազվզելը անհնազանդության ակցիա չէ. Դավոյան
ՎՏԲ-Հայաստան բանկը մեկնարկում է ապառիկ վաճառքի կետերում վարկերի ձևակերպումը ոչ թղթային տեխնոլոգիայի կիրառմամբ
Սևանա լճում որոնողական աշխատանքները շարունակվում են
Երկրաշարժ Խաշթառակ գյուղից 3 կմ արևմուտք. զգացվել է նաև Տավուշի մարզի որոշ գյուղերում
Ամերիաբանկն ստացել է «Տարվա գործարքը 2021–Կանաչ առևտուր» մրցանակը ՎԶԵԲ-ի Առևտրի խթանման ծրագրի շրջանակում
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ զինծառայողը ստացել է անհրաժեշտ վիրահատական բուժում
Ռուստամ Բադասյանը կմեկնի արձակուրդ
ՀՀ վարչապետն ընդունել է Ռոբին վան Պույենբրոքին. ներկայացվել է Երևանում համաշխարհային առևտրի կենտրոն հիմնելու նախագիծը
Ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով ձերբակալվել է Յուրի Խաչատուրովի որդին՝ Իգոր Խաչատուրովը. ՔԿ
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ ծննդյան տարեդարձի առթիվ
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, ընդհարվել սյանը, վարորդը մահացել է. կատարվում է նախաքննություն (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու մասով միջնորդությունը մերժվել է. ՀՀ գլխավոր դատախազության պարզաբանումը
Ոստիկանության ստորաբաժանումները մեկ օրում բացահայտել են հանցագործության 66 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը
Ազգային ժողովը «проходной двор» չէ, որ երբ ուզես մտնես ու դուրս գաս. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմադիրների բացակաների մասին
Հակոբ Արշակյանը մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ մշտական հանձնաժողովների արտահերթ նիստին
Լոռիում խորտկանոցի սեփականատերը կանանց 1000 և 5000 դրամ է տվել՝ պոռնկությամբ զբաղվելու համար (տեսանյութ)
ՀՀ նախագահն ու Ֆուկուսիմա Մասանորին մտքեր են փոխանակել հայ-ճապոնական երկկողմ օրակարգի շուրջ (տեսանյութ)
Մոսկվան Երևանում տեղի ունեցող ցույցերը Հայաստանի ներքին գործն է համարում. ՌԴ ԱԳՆ
Հայտնի է Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմը
Երևանի Կիևյան փողոցում «Տոյոտա»-ի վարորդը վրաերթի է ենթարկել մի քաղաքացու, այնուհետ՝ բախվել այլ մեքենայի
Գնել Սանոսյանը և Իրանի նավթի նախարարը քննարկել են գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրով նոր պայմանագիրը
Խծաբերդում գումարտակի հրամանատարի կողմից մարտադաշտն ինքնակամ լքելու մասին քրգործն ուղարկվել է դատարան
Բողոքի ակցիաներին մասնակցել է ընդամենը 730 մարդ. Չախոյան
Թանգարանները մայիսի 18-ին անվճար կլինեն բոլոր այցելուների համար
Երևանի տարբեր հատվածներից բերման է ենթարկվել ակցիաների մասնակից 414 քաղաքացի
© 2022 Հայկական ժամանակ