Լիչնը ես՝ դժգոհ չեմ. ո՞վ է թիվ 18 դպրոցի գյումրեցի ծնողների անունից նամակ-բողոք գրել ԿԳՆ

Գյումրու թիվ 18 դպրոցում Շիրակի մարզպետարանի Կրթության վարչության կողմից ծնողխորհրդի փակ նիստ է հրավիրվել, որին մասնակցել են բոլոր դասարանների ծնողկոմիտեներն առանց բացառության:Պատճառը ԿԳՆ ուղարկված անստորագիր նամակն է, որը սկսվում է հետեւյալ կերպ. «Հարգարժան պարոն նախարար. Դուք պարտավոր եք տեղյակ լինել եւ հարցին հրատապ լուծում տալ: Երեխաների հարցերով զբաղվում են ոչ մասնագետներ եւ անպատասխանատու պատասխանատուներ»: Այնուհետ ներկայացվում է բողոք՝ դպրոցի ջեռուցման համակարգ չունենալու եւ դրա հետեւանքով երեխաների տեւական ժամանակ արձակուրդում մնալու հետ կապված: Նամակում նշված է, որ դրանով խաթարվել է 9-րդ եւ 12-րդ դասարանցիների ճակատագիրը, իսկ 39 առաջին դասարանցիները ամանորի հանդես չեն ունեցել եւ ըստ նամակագիրների, այդ հանցավոր անփութության եւ անպատասխանատվության հետեւանքով երեխաները կորցրել են վստահությունը Ձմեռ պապի հանդեպ եւ չեն հասկացել, թե ինչու Ձմեռ պապիկն իրենց նվերներ չի ուղարկել:  

«Ի դեպ, այդ դպրոցի ջեռուցման խնդիրն էլ արհեստական եղավ, դա էլ վարչության պետի թեթեւ ձեռքով եղավ, մենք դիմել էինք ուսուցիչներին, որ փող հավաքեինք, էլ. լարեր առնեինք, ծնողներով մի  քանի օրում փոխենք լարերը, տանից բերենք սալիկներ եւ պարապենք առանց արձակուրդի, թող հետո շինարարը երբ կուզի, սկսի իր աշխատանքը: Ասեցի, որ ձեզ վարչության պետը համոզել է, որ արձակուրդ տան, իբր լարվածությունն անցնի, լարվածությունն իրենք են ստեղծել, դիտմամբ, ո՞ւմ հետ էր լարվածությունը՝ առաջին դասարանցիների՞, թե՝ ավարտական երեխաների: Մի քանի հոգի իրենց երեխաներին տեղափոխեցին, մնացածներին թույլ չեն տալիս: Ինչու մեր երեխաները պետք է մեծանան մի դպրոցում, որտեղ չկա կոլեկտիվ, չկա տնօրինություն, որտեղ չի պաշտպանվում երեխայի իրավունքը»,-գրված է նամակում: Ծնողները նաեւ պահանջել են ժամ առաջ ազատել «իր պարտականություններին չհամապատասխանող տնօրենին»:«Այդ տնօրենը չարիք դարձավ դպրոցի համար, եկած օրվանից միայն հարցերի պարզաբանման մեջ է կոլեկտիվի հետ: Հիմա ինչ, երեխաներն ու ծնողները կրակն ընկան էդ տնօրենի ձեռքը, հասկացանք չեմպիքնի մայր է (նկատի ունեն Արթուր Ալեքսանյանին), բայց դա ինչ կապ ունի իր չաշխատելու հետ»,-գրված է նամակում:

Այլ ձեւակերպումներ եւս կան, նամակն էլ ստորագրված է՝ Հարգանքով մի խումբ ծնողներ:

Թիվ 18 դպրոցում, սակայն, պատկերն ու իրավիճակն այլ էր: Նախարարություն գնացած նամակի պատճառով զայրացած ծնողները սկսեցին պատիվ ու պատասխան պահանջել: Ասում եմ՝ նամակը Դուք եք գրել, Դուք էլ պետք է կարողանաք բացատրել, թե ինչումն է Ձեր բողոքը: Ծնողները, սակայն, տեղյակ պահեցին, որ իրենք ոչ մի նամակ էլ չեն գրել: Նույնն արդեն ասել են Կրթության վարչության պատասխանատուներին: Բոլոր դասարաններում հրավիրվել են ծնողական ժողովներ, ծնողկոմիտեներն ամենայն պատասխանատվությամբ են հայտարարում. որեւէ ծնող գրված նամակի հետ առնչություն չունի:  

«Եթե դիմումը կգրեն, ու չկա ծնողների համաձայնությունը, ծնողները համաձայն չեն, ոչ մի բանի հետ էդ գրածների: Լիչնը ես 14 հատ թոռ ունիմ ստեղ: Ես դժգոհ չեմ ոչ մի անգամ, ոչ մի հարցով»,-ասաց տիկին Անահիտը:Դպրոցի ծնողխորհրդի նախագահ Գայանե Մարտիրոսյանը եւս ընդգծեց. ոչ մի ծնող տեղյակ չէ նամակից: «Մենք բոլորս զայրացած ենք, որովհետեւ բոլոր ծնողներիս անունն է շահարկվել, մենք հիմա հակադարձ դիմում կգրենք նախարարություն, բայց եթե նամակի հետ կան համակարծիք մարդիկ, թող իրենց անունը գրեն, ստորագրեն ու ամբողջ ծնողների անունը չշահարկեն: Եթե մենք խոսել ենք բոլոր ծնողների հետ, էս երկու ամիսների ընթացքում երեխաներին տանելու հարցեր չեն եղել, տարաձայնություն չի եղել, ոչ մի խնդրի առաջ չենք կանգնել, մեր գերագույն խնդիրը ջեռուցումն է եղել, որն այսօր ապահովված է, էլ ինչի մասին է խոսքը»:«Անհարմար է դաժե էդ նվերի համար, էդ ով որ գրել, նվեր ուզել է, թող գա ես իրան շակալադ կուտամ կարամելի տեղը, անհարմար է, մեզի պատվազրկել են»,-զայրացավ Անահիտ տատիկը: Զրույցին ներկա բոլոր ծնողները տնօրենից գոհ էին, բողոք չունեին, ասացին՝ միակ խնդիրը ջեռուցումն էր, դա էլ հիմա կա: Միջանցքներում 20, դասասենյակներում՝ 20-ից բարձր ջերմաստիճան է առկա:Բաց թողնված ուսումնական օրերի թիվը 30 է: Տնօրինությունը հաշվարկել, հասկացել է՝ դրանք ինչպես են լրացվելու: Ոչ ավել 8-րդ ժամ են պարապելու, ոչ էլ հանձնարարություններով աշակերտների ծանրաբեռնելու են: Դպրոցը 5-օրյա աշխատանքային գրաֆիկից արդեն անցել է 6-օրյայի: Կօգտագործվեն նաեւ գարնանային արձկուրդները: Մեկ շաբաթ գարնանային արձակուրդ կտրվի միայն առաջին դասարանցիներին: Ուսումնական առաջին կիսամյակն այստեղ կավարտվի փետրվարի 13-ին: Երկրորդը կմեկնարկի 14-ից: Համաձայնություն է ձեռք բերվել նաեւ dasaran.am կայքի հետ, որպեսզի այս կայքում եւս ուսումնական առաջին կիսամյակի ավարտը ֆիքսվի փետրվարի 13-ին:Եթե դպրոցում չկան խնդիրներ, ապա ինչի՞ համար է նման նամակ գրվել: Այստեղ չգիտեն, բայց ենթադրություններ կան: Ասում են՝ հավանաբար ինչ-որ մեկն աթոռի կռիվ է անում:

Տպել
4656 դիտում

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը