Դավիթ Անանյանն՝ աղմկոտ պարգեւավճարների մասին

«Ապատեղեկատվություն է, լուրը չափազանցված է և սուտ է: Այդպիսի պարգևատրումների գումարներ չեն եղել»,-լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՊԵԿ-ում պարգևատրումներին, ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«Լրագրողն ինձ հարց է տվել, ես էլ ասել եմ, որ դա սուտ է և կարծում եմ՝ այդպիսի գումարը կարող է հանրագումարային կազմել երկու ամսվա հավելավճարները: Դա եղել է դատողություն: Հետո ճշտել եմ և ասել, որ դրանք սուտ լուրեր են»,-նշեց նա:

ՀԺ-ի լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք պարգևատրումների ցուցակը կհրապարակվի, Անանյանը բացասական պատասխան տվեց.

«Անձնական տվյալների պաշտպանվածության մասին օրենք կա և այդ տեղեկատվությունը դրա մեջ է»:

ՊԵԿ ղեկավարը նաև նշեց, որ շուտով իրենց մամուլի ծառայությունը տեղեկատվություն կհրապարակի և հորդորեց ծանոթանալ դրան: Լրագրողների այն դիտարկմանը, թե ինչու էր երեկ Բագրատաշենի անցակետում ՊԵԿ ղեկավարի գործառույթներն իրականացնում ԱԱԾ տնօրենը, Անանյանը պատասխանեց.

«Դուք այդպիսի տպավորություն ե՞ք ստացել: Ինչքանով ես եմ տեղյակ, պարոն Վանեցյանը սահմանային կետի աշխատանքի մոնիթորինգի համար է այցելել այնտեղ: Մենք հեռախոսազրույց ենք ունեցել իրար հետ և միասին որոշում ենք կայացրել, որի մասին պարոն Վանեցյանը հայտնել է քաղաքացիներին»:

ՊԵԿ նախագահը նշեց, որ անցակետում կուտակված մեքենաները շատ են՝ մոտ 50-ից ավել և մեծամասնությունը աջակողմյան ղեկով:

Տպել
1622 դիտում

Բյուրեղավանում 18 և 41 տարեկան երկու տղամարդ է դանակահարվել. կա ձերբակալված

Հրդեհի մի օջախը մարված է. Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են (տեսանյութ)

Աբովյանում վագոն-տնակ է այրվել

Ադրբեջանի հայտարարությունները հուշում են, որ առաջիկայում ևս սահմանին սադրանքների մեծ ռիսկը կպահպանվի. Տիգրան Աբրահամյան

ՀՀ պաշտպանության նախարարը և ԶՈՒ գլխավոր շտաբի պետը մասնակցել են հավաքների ամփոփմանը

Ռազմական օդաչուները թռիչքներ կիրականացնեն Երևանի օդային տարածքում

Ռևանշ, որը մտածելու առիթներ է տալիս. «Արարատ-Արմենիայի» եվրագավաթային «կամպանիան» շարունակվում է

«Մանկան տուն» ՊՈԱԿ-ի երկու աշխատակից ձերբակալվել է սաներին առերեւույթ ծեծի ենթարկելու կասկածանքով. ՔԿ

47-ամյա քաղաքացին ընկել է Վաչագան գետը

Աննա Հակոբյանը Վանաձորում մասնակցել է «Իմ քայլը» հիմնադրամի նախաձեռնած մաքրապատման աշխատանքներին

Հայաստանում մեկնարկում է «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները (տեսանյութ)

Պետության և բիզնեսի բարդ երկխոսությունը

Ընկերություն. Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրիից

31-ամյա տղամարդը կայանված էվակուատորից գողացել է անվադողեր, մարտկոցներ և 80 լիտր դիզվառելիք

Դիլիջանում 36-ամյա քաղաքացին գլորվել և ընկել է ձորը

Կայացել է քննարկում «Հայաստանի Հանրապետությունում կրթության հեռանկարներն ու հիմնախնդիրները» խորագրով

24 տոննա կարագով բեռնված հայ-իրանական սահմանում այրվող բեռնատարը պատկանում է «Մարիաննա» ՍՊԸ-ին

Հայ-իրանական սահմանի միջպետական նշանակության ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում. ճանապարհը երկկողմանի փակ է

1 աշխատակից ազատվել է աշխատանքից, 4-ին տրվել է գրավոր նկատողություն. Ուռուցքաբանության ազգային կենտրոնի արձագանքը

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-ից 4 աստիճանով, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ