Ամասիայում բրդի գործարան կհիմնվի, որտեղ կաշխատեն նաեւ Ամասիային հարակից բնակավայրերի կանայք

ԵՄ աջակցությամբ Ամասիայում և շրջակա 8 համայնքներում վերականգնվում է բրդի արտադրության ամբողջ արժեշղթան: «ԵՄ-ն Շիրակի մարզին՝ նոր աշխատատեղեր շնորհիվ բրդի արտադրության» ծրագիրը իրականացնում են «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն, «Կանանց զարգացման ռեսուրս կենտրոն» հիմնադրամը, Շիրակի մարզի առևտրաարդյունաբերական պալատը և Ամասիայի համայնքապետարանը՝ Եվրոպական միության, Հայաստանի տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից ֆինանսավորվող Տարածաշրջանային զարգացման պիլոտային ծրագրի շրջանակում:

Երկամյա ծրագրի ընդհանուր բյուջեն 549,819 եվրո է, որից ԵՄ-ն ներդրել է 335.000 եվրո: Բրդի վերամշակման գործարանը հիմնվում է բոլոր ենթակառուցվածքներով ու արտադրական հոսքագծերով: Որպես տարածք տրամադրվել է Կինոյի նախկին շենքը, որը մինչև այժմ չէր օգտագործվում:Բրդի գործարանը աշխատանքով կապահովի ոչ միայն Ամասիայի, այլև հարակից համայքների բնակիչներին: Սարքավորումները հիմնականում կներկրվեն Իտալիայից և Չինաստանից, կլինեն նաև տեղական արտադրության սարքավորումներ: Դրանք Հայաստան կհասնեն եւ Ամասիայում կտեղադրվեն փետրվարի կեսին, իսկ գործարանը պաշտոնապես կբացվի ապրիլին: Իրականացվող ծրագրի շնորհիվ 14 ՓՄՁ-ները կկարողանան զարգացնել իրենց կարողությունները և մարզում կստեղծվի 60 մշտական աշխատանք: ՇՄ զբաղվածության կենտրոններում գրանցված 150 աշխատանք փնտրողներ կկարողանան զարգացնել իրենց հմտությունները վերապատրաստման, աշխատաշուկայում մրցունակության բարձրացման շնորհիվ: ՓՄՁ-ները և բուրդ վերամշակող գործարանը կմիավորվեն՝ ստեղծելով տարածաշրջանային ասոցիացիա, որը կխթանի արդյունավետ գործարար հարաբերություններն ու ապրանքների վաճառքը: Այսպիսով, Շիրակի մարզը կդառնա որակյալ թելի և բրդի արտադրության կենտրոն: Ըստ Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանի, կանանց աշխատանքով ապահովելը շատ կարևոր է: Գործարանում կաշխատեն ոչ միայն Ամասիա բնակավայրի, այլև համայնքի 9 բնակավայրերում ապրող կանայք:

Տպել
2556 դիտում

Վերսկսվում են Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով չվերթները

Կիմ Բալայանը դադարեցրել է հացադուլը

ՀՀ ՊՆ և ԱՀ ԱԳ նախարարները կարևորել են հայ զինծառայողների վերադարձի աշխատանքները

Վթար Գառնի գյուղ տանող ավտոճանապարհին. վարորդները հոսպիտալացվել են

Նիկոլ Փաշինյանը մանրամասնել է՝ ինչ է խոսել Պուտինի հետ հոկտեմբերի 19-ին եւ ինչ պայմաններ են առաջարկվել

Հայաստանի 5 մարզերում ձյուն է տեղում, Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է

Քիմ Քարդաշյանը հայտնել է արցախցի երեխաներին ուղղված ամանորյա նախաձեռնության մասին

Այսօր ու վաղը ձյանն ու ձնախառն անձրևներին կհաջորդի առանց տեղումների եղանակը

«Ի՞նչ անել», եւ «ո՞վ է մեղավոր»

Դաշնակահար Սվետլանա Նավասարդյանն արժանացել է «Համագործակցության աստղեր» միջպետական մրցանակի

Պետական մարմինները պարտավոր են բոլոր լծակները կիրառել անհետ կորածների ու գերիների հարազատների հետ հաղորդակցության համար

Ստեփանակերտում և Մխիթարաշեն գյուղի մերձակայքում տեղի կունենա չպայթած ականների վնասազերծում. Արցախի ԱԻՊԾ

Պատերազմից հետո զինծառայողների հանգստի հարցը շուտով կլուծվի. հանդիպում ՊՆ-ում՝ զինվորների հարազատների եւ ծնողների հետ

Յուրաքանչյուր հայ Հայաստանի մասին պետք է մտածի՝ որպես իր տան. Ա.Սարգսյանը հանդիպել է ռուսաստանահայ համայնքի անդամներին

Զարուհի Բաթոյանը ներկայացրել է իր պաշտոնավարման ընթացքում կատարված աշխատանքների մասին հաշվետվություն

Յուրաքանչյուր զինվոր, որտեղ էլ լինի, մեր երեխան է. Արսեն Գրիգորյան

«Օդալեն» ռեստորանի խոհանոցի առաստաղը փլուզվել է․ կա զոհ

Անցյալի եւ ապագայի առջեւ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1174 նոր դեպք. մահացել է 21 մարդ

Մշակույթի գործիչները նամակ հանձնեցին ՌԴ դեսպանատուն