Վաղարշյան 1 հասցեի վիճաբանությունը կրակոցներով չի սահմանափակվել. բնակիչներն ահազանգում են՝ իրենց ահաբեկում են

Հունվարի 13-ին Երեւանի Վաղարշյան փողոցում տեղի ունեցած վիճաբանության եւ կրակոցների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում 5 անձի մեղադրանք է առաջադրվել:

Մասնավորապես՝ Դավիթ Բրուտյանին, Արման Բրուտյանին, Սպարտակ Սարգսյանին, Արթուր Սարգսյանին եւ Արամ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգքրի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայով):

Հունվարի 13-ին, ժամը 14:00-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Վաղարշյան 1 շենքի բակում Mercedes մակնիշի մեքենայից կրակել են մարդկանց ուղղությամբ, ապա դիմել փախուստի: Պարզվել է, որ ծեծկռտուք է տեղի ունեցել Վաղարշյան փողոցի 1-ին շենքի բնակիչներ՝ 53-ամյա Դավիթ Բրուտյանի, վերջինիս որդու՝ 25-ամյա Արման Բրուտյանի, 74-ամյա Սպարտակ Սարգսյանի, վերջինիս որդու՝ 48-ամյա Արթուր Սարգսյանի եւ թոռան ՝ Արամ Սարգսյանի միջեւ:

Ծեծկռտուքի վերածված վիճաբանության ժամանակ Արթուր Սարգսյանը կրակոցներ է արձակել իր գազային ատրճանակով, Դավիթ Բրուտյանը՝ դանակով, Սպարտակ Սարգսյանը՝ մուրճով, իսկ մյուս մասնակիցները ձեռքերով ու ոտքերով մարմնական վնասվածքներ են պատճառել միմյանց:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել ու վերցվել է 2 պարկուճ: Նշանակվել են փորձաքննություններ: 

Ոստիկանության տվյալներով՝ բերման ենթարկված տղամարդկանց միջեւ վիճաբանությունը ծագել է մեքենան կայանելու հարցի շուրջ, սակայն Վաղարշյան 1 հասցեի բնակիչների պնդմամբ՝ խնդիրն ամենեւին էլ մեքենա կայանելու հետ կապված չի եղել: Ավելին, ծեծկռտուքի մասնակիցներից ոչ ոք մեքենա չունի:

«Հայկական ժամանակ»-ի խմբագրություն դիմած ականատեսներից մեկի խոսքով՝ դեպքի օրը Սպարտակ Սարգսյանն ու որդին՝ Արթուր Սարգսյանը, ծեծի են ենթարկել նույն շենքի բնակիչներից մեկին, որի անունը նշված չէ. «74-ամյա Սպարտակը միշտ ցելոֆոնի մեջ մուրճ է պահում ու իր հետ ման տալիս: Այդ օրն էլ հերթական վիճաբանությունն է տեղի ունենում շենքի բնակիչներից մեկի հետ, որի ժամանակ Սպարտակը որդու հետ հարձակվում է նրա վրա, իսկ Դավիթ Բրուտյանը տեսնելով՝ օգնության է հասնում»:

Շենքի բնակիչների պնդմամբ՝  Դավիթ Բրուտյանը ծեծկռտուքի ընթացքում տեսնելով Արթուր Սարգսյանի ատրճանակը՝ նոր է միայն դանակ վերցնում: Ականատեսների պնդմամբ՝ երեք տղամարդիկ՝ հայր ու որդի Սարգսյանները, քարերով, մուրճով ու ատրճանակով հարձակվել են նույն շենքի բնակիչ Դավիթ Բրուտյանի եւ որդու վրա: Ավելի ուշ նրանց է միացել Արթուր Սարգսյանի որդին՝ Արամ Սարգսյանը: Ծեծկռտուքին հաջորդել են կրակոցներն ու ոստիկանություն ահազանգը:

Վաղարշյան 1 հասցեի բնակիչների պնդմամբ՝ Դավիթ Բրուտյանի ինքնապաշտպանական մղումն ու դանակով դիմադրելու փորձերն իր դեմ են օգտագործվել: Իսկ Սարգսյանների դուստրը, մինչ կկռվեին ընտանիքի տղամարդիկ, հասցրել է դիտավորյալ տեսանկարահանել հենց այն հատվածը, որտեղ Բրուտյանը դանակը ձեռքին վազում է նրանց ընդառաջ:

Շենքի բնակիչների խոսքով՝ հայր եւ որդի Սարգսյանները տարիներ շարունակ շենքի բակում տարբեր տեղերից հավաքել ու պահում են ջարդված, ոչ պիտանի մեքենաներ: Մետաղե ջարդոնների առկայությունը շենքի բակում բնակիչներից շատերի մոտ դժգոհության առիթ է դարձել: Նրանք անգամ ստորագրահավաք են իրականացրել եւ նշված խնդրով դիմել Արաբկիրի թաղապետարան. թաղապետարանից արձագանք չեն ստացել, շենքի բակում անբարեկարգ վիճակը շարունակվել է:

«Երեխաները չեն կարողանում խաղալ, ուզում ենք նստարաններ տեղադրել՝ ամռանը դուրս գալու, նստելու համար, բայց չի լինում, տեղ չկա, մարդիկ անգամ մեքենաները չեն կարողանում բակում կանգնեցնել: Այդ Սպարտակ կոչվածը, եթե ինչ-որ մեկին տեսնում էր մեքենան այդ տարածքում կանգնեցրած՝ 4-րդ հարկից մեքենայի վրա ինչ-որ բան էր գցում ու վնասում»,- պատմեց բնակիչներից մեկը:

Նշում են, որ բազմիցս դիմել են ոստիկանություն, հայտնել, որ Սպարտակ Սարգսյանն իր մոտ մուրճ է պահում, որով պարբերաբար ահաբեկում է շենքի բնակիչներին: Նրանց պնդմամբ՝ ոստիկանությունը շատ մեծ դժվարությամբ է ահազանգին արձագանքում. երկրոդ երրորդ անգամ զանգելուց հետո միայն գնում. «Ոստիկանությունն իր աշխատանքը պատշաճ չի կատարում: Գալիս ասում են՝ այդ պապը՝ Սպարտակը, գժի թուղթ ունի, բայց, եթե գժի թուղթ ունի՝ ինչի՞ չեն տանում հիվանդանոց: Մենք ահ ու սարսափով ենք ապրում մեր տներում, անգամ վախենում ենք վերելակից օգտվել»:

Լարվածությունն այդ ընտանիքի հետ երկար տարիների պատմություն ունի: Սարգսյանները պարբերաբար խնդիրներ են ունենում շենքի տարբեր բնակիչների հետ, վախեցնում, մուրճով ահաբեկում, վրաերթի ենթարկելու փորձեր անում, իսկ անպարկեշտ խոսքերն եւ հայոյանքներն արդեն ավելորդ են համարում հիշատակել. «Եթե երեխաները խաղալու ընթացքում պատահաբար մեքենաների ջարդոնին են դիպչում, Սպարտակն այնքան հայհոյանքներ է տալիս, որ էլ ասելու չէ: Այդ մեքենաներն էլ այսքան կռիվներից հետո կամաց-կամաց տանում են, իբր մաքրում են, բայց դեռ էլի կան»:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանի փոխանցմամբ՝ դատարան միջնորդություն է ներկայացվել՝ ծեծկռտուքի մասնակիցների նկատմամբ խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ:

ՀԳ Վաղարշյան 1 հասցեի բնակիչները չցանկացան նշել իրենց անունները՝ մտավախություն ունենալով, որ Սարգսյանները կարող են իրենց ընտանիքի անդամներին որեւէ վնաս պատճառել: Նշված հասցեի մի խումբ բնակիչներ ՀՀ ոստիկանության ուշադրությունն են ուզում հրավիրել Սարգսյանների ընտանիքի, մասնավորապես տարիներ շարունակ կրկնվող ահաբեկումների ու ծեծկռտուքների վրա:

Տպել
3671 դիտում

Գևորգ Պապոյանն ու Ռայմունդ Յելեն սննդի արդյունաբերության ոլորտում հետագա համագործակցության վերաբերյալ մտքեր են փոխանակել

Պռոշյան գյուղի Չաուշի խճուղում պայթեցման աշխատանքներ կիրականացվեն․ մայրուղին փակ կլինի

Մեկ դար անց եզդիների նահատակությունը կրկնությունն է հայերի՝ 1915 թվականի նահատակության․ Ֆրանսիայի դեսպան

Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով ՍՊԸ-ն պետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցրել

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ծրագրերը

Հայկավան-Բամբակաշատ ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Իրանը դեմ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Սոբհանի

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ ինչ հանդիպումներ են նախատեսված

ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

Չփորձել Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտածված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ. գործի նյութերը դատարանում են