Քաղաքապետարանում նախկինում աշխատանքից ազատել են հետին ամսաթվերով, օրենք խախտելով. ահազանգ

Երևանի «Կենտրոն» վարչական շրջանի եկամուտների հավաքագրման և հաշվառման բաժնի նախկին առաջին կարգի մասնագետ Նաիրա Լմնցյանը հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ իրեն առանց հիմքի եւ օրինականության աշխատանքից ազատելու համար: Խոսքը 2016 թվականին արված ազատման մասին է: Իր դիմումում նախկին աշխատակցուհին մանրամասնում է՝ ինչպես են բազմաթիվ խախտումներով  իրեն ազատել աշխատանքից:

Նաիրա Լմնցյանի դիմումը ներկայացնում ենք  ստորեւ.

«Իմ  կողմից  հայցադիմում է ներկայացվել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Երևանի քաղաքապետարանի ինձ աշխատանքից առանց օրինական հիմքերի և օրենսդրության սահմանված կարգի խախտմամբ ազատելու /աշխատանքից ազատելու մասին հրամանն անվավեր ճանաչելու/, զբաղեցրած պաշտոնում վերականգնելու և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը գանձելու պահանջների մասին։

Դատարան եմ դիմել  է 11․12․2014 թվականին։

 Դատարանը 12.12.2014թ. որոշմամբ հայցադիմումն  ընդունել է վարույթ։

Մինչև գործի դատաքննության նշանակումը կատարել եմ հայցադիմումի լրացում՝  խնդրելով անվավեր ճանաչել ինձ աշխատանքից ազատելու մասին  սեպտեմբերի 12-ի 1960-Ա հրամանը։                                                                             

Երևանի «Կենտրոն» վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի 1-ին կարգի մասնագետի համայնքային ծառայության պաշտոնում աշխատել եմ 03.06.2009-12.09.2014թթ.:

Հիշյալ բաժնում պարբերաբար  յուրաքանչյուր  աշխատակցից  ստիպողաբար պահանջում էին աշխատանքից ազատվելու դիմում գրել, առանց ամսաթիվը նշելու, որպեսզի ցանկացած պահի և ցանկացած աշխատողի կարողանան իրենց հայեցողությամբ ազատել աշխատանքից: Հրաժարվելու դեպքում սպառնում էին երեք-չորս նկատողություն կազմակերպել և այդպես հեռացնել աշխատանքից: Ավելացնեմ նաև, որ աշխատում էինք շաբաթական յոթ օր` առանց հանգստյան օրերի:

     Տասնմեկ տարի աշխատել եմ վերը նշված բաժնում և ընդամենը երկու անգամ եմ արձակուրդից օգտվելու հնարավորություն ունեցել: Այդ ամբողջ ընթացքում երկու անգամ էլ անաշխատունակության թերթիկ եմ վերցրել, որոնցից վերջինի ժամանակ, դեռ ժամկետի մեջ, ինձ ազատել են աշխատանքից` օգտագործելով տարիներ առաջ ստիպողաբար իմ կողմից գրված առանց ամսաթվի ազատման դիմումը: Այսինքն` ինձ ազատել են 12.09.2014թ.-ին, երբ դեռ չէր ավարտվել իմ անաշխատունակության թերթիկի ժամկետը: Սեպտեմբերի 16-ին, անտեղյակ լինելով, որ ազատված եմ աշխատանքից, ամբողջ օրն աշխատել եմ և երեկոյան հանձնել 250.000 դրամ: Միայն դրանից հետո ժողով են հրավիրել և տեղեկացրել, որ յոթից-ութ աշխատակից ազատվել է աշխատանքից: Հետագայում պարզելով, որ տվյալ ժամանակում ես գտնվել եմ անաշխատունակության մեջ, ազատման հրամանը ետ են վերադարձրել` ամսաթիվը փոխելու նպատակով:

     Նշեմ նաև, որ տասնմեկ տարի աշխատանքս կատարել եմ բարեխղճորեն և մշտապես ապահովել անհրաժեշտ մուտքեր:

 Աշխատանքից ազատման իմ դիմումի վրա բացակայում են տարեթիվը, ամիսը ամսաթիվը, կնիքը և մակագրությունը, որի հետևանքով դիմումը համարվում է անվավեր, քանի որ համաձայն քաղաքապետարանի ներքին գործավարության կարգի, քաղաքապետարանի ստորաբաժանումների կողմից ընդունված յուրաքանչյուր մտից փաստաթղթի առաջին էջի ներքևի աջ մասում դրվում է դրոշմակնիք, որի վրա նշվում է տարեթիվը, գրանցման հերթական համարը, ինչպես նաև ամսաթիվը, որը պետք է համապատասխանի համակարգի մտից համարին: Ավելին`աշխատանքից ազատման ժամանակահատվածում ես գտնվել եմ ժամանակավոր անաշխատունակության վիճակում (որը  հաստատվել է գործում առկա ապացույցով): Նույն օրը աշխատանքից ազատվել են  բազմաթիվ աշխատողներ, որը հաստատվում է մուտքի-ելքի գրքով, ինչպես նաև դատարան ներկայացած վկա Մարտիրոս Երվանդի Սաղաթելյանի ցուցմունքով, ով ևս աշխատել է նույն բաժնում որպես 1-ին կարգի մասնագետ 2003-2014 թվականներին: Վերջինս (Մարտիրոս Սաղաթելյանը) հայտնել է, որ 2012թ. օգոստոս ամսին և 2014թ. հունվար ամսին նույն բաժնի աշխատակիցներից պահանջել են աշխատանքից ազատման դիմումներ գրել՝ առանց տարեթիվը, ամիսը և ամսաթիվը նշելու:  Միևնույն ժամանակ հայտնել է, որ բաժնի բոլոր աշխատակիցներն այդ դիմումները գրել են:

Դատարանը 01.07.2016 թվականի թիվ ԵԿԴ/5504/02/14 գործով վճռով հայցը ամբողջությամբ բավարարել է: 13․09․2016 թվականին Պատասխանողը ներկայացրել է վերաքննիչ բողոք։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը Երևանի քաղաքապետարանի կողմից  ներկայացված վերաքննիչ բողոքը 27.01.2017 թվականի որոշմամբ բավարարել է մասնակի, այն է՝ բեկանել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 01.07.2016թ. թիվ ԵԿԴ/5504/02/14 քաղաքացիական գործով կայացրած վճիռը և գործն ուղարկել  է նույն դատարան նոր քննության:

27.02.2017թ. ներկայացրել եմ վճռաբեկ բողոք, վերջինս վարույթ չի ընդունվել:

Սույն գործը նորից քննվել է ընդհանուր իրավասության դատարանում, և վերջինս անհայտ պատճառներով և անհիմն կերպով մերժել է հայցադիմումը»:

Տպել
2938 դիտում

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտութուն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային