Ռեգուլյար բենզինն այս պահին Վրաստանում 30 դրամով թանկ է, քան ՀՀ-ում. պատգամավորը՝ բենզինի և հացի գների փոփոխության մասին

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանն իր խորհրդարանական գործունեությունը պատկերացնում է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում:

- Պարոն Պապոյան, ոլորտում ի՞նչ խնդիրներ եք տեսնում եւ ինչ օրենսդրական նախաձեռնություններ եք պատրաստվում ներկայացնել:

- «Իմ քայլը» խմբակցության աշխատանքը պետք է նաեւ զուգահեռ լինի կառավարության աշխատանքին: Մենք ընդհանուր թիմ ենք եւ մեր ու կառավարության առաջարկած նախագծերը պետք է մի տրամաբանությամբ լինեն: Հիմա մի քանի գաղափարներ ունեմ, որոնք պետք է քննարկվեն խմբակցության ներսում, նոր ներկայացվեն հանրությանը:

- Հնարավո՞ր է՝ 7-րդ գումարման ԱԺ-ում ականատես լինենք մի երեւույթի, երբ խորհրդարանական մեծամասնութունն առողջ քննադատություն է հնչեցնում կառավարության հասցեին: Մինչ այս ականատես ենք եղել մի իրավիճակի, որ կառավարությունն ինչ ուղարկել է, ԱԺ մեծամասնությունը լուռ անցկացրել է:

- Ես վստահ եմ, որ հիմա էլ է այդպես: Մենք խմբակցությունում լուրջ քննարկումներ ենք ունենում, որի արդյունքում որոշումները կայացվում են: Չկա այդպիսի մեխանիզմ, որ կառավարությունից է եկել եւ առանց քննարկվելու պետք է գնա առաջ: Ցանկացած հարց ժամեր շարունակ քննարկվում է, վստահ եմ, որ այդ արատավոր պրակտիկան, որը նախկինում եղել է՝ չի լինելու: Միեւնույն ժամանակ պետք է հասկանանք, որ «Իմ քայլը» խմբակցությունը կառավարության հենարանն է Ազգային ժողովում:

- Պարոն Պապոյան, երբ կարծիքներ հնչեցին, որ նոր ԱԺ-ում չկա ընդդիմություն, «Իմ քայլ»-ից առանցքային դեմքեր հայտարարեցին, որ ընդդիմությունը ձեւավորվելու է ներսում: Այս օրերին արդեն մի քանի հարցեր են քննարկվել, արդեն զգացվո՞ւմ է այդ «ընդդիմության» ձեւավորումը:

- Դեռեւս լրջագույն օրենսդրական նախաձեռնություններ չեն եղել: Այս պահին ցանկացած հարց, գաղափար լուրջ մասնագիտական քննարկման է ենթարկվում: Լինում են նաեւ որոշակի քննադատություններ, որը մենք համարում ենք շատ նորմալ աշխատանքային գործընթաց:

- Նշվում է, որ քաղաքական հեղափոխության մասն ավարտված է եւ հիմա մեկնարկել է տնտեսական հեղափոխության փուլը: Տնտեսական հեղափոխություն իրականացնելու լրջագույն խոչընդոտները որո՞նք են:

- Տնտեսական հեղափոխությունն իրականում բազմաշերտ է: Պետք են ոչ միայն օրենսդրական բարեփոխումներ, ոչ միայն քաղաքական փոփոխություններ, այլեւ պետք է, որ մարդկանց գիտակցության մեջ փոփոխություններ տեղի ունենան: Տնտեսական հեղափոխությունը տեղի ունենալ չի կարող, եթե դրանցից որեւէ մեկը բացակայում է: Մեզանից յուրաքանչյուրը իր համար պետք է տնտեսական հեղափոխությունն իրականացնի: Պետության խնդիրն՝ օրենսդրական փոփոխություններով, վարչարարությամբ աջակցել մարդուն: Ցանկացած մարդ, ով ուզում է զբաղվել տնտեսական գործունեությամբ, նրանց համար չպետք է լինի որեւէ խանգարող հանգամանք: Մեր երկրում մինչ այս չի եղել այս ամեն ինչը, եղել է հովանավորչություն, կաշառակերություն եւ մարդկանց առաջին հերթին ոչ տնտեսական գործոններ են խանգարել:

- Հիմա չկան քաղաքական ճնշումներ, բայց ներդրումների աճ այնքան էլ չի զգացվում:

- Ներդրումների մասով մամուլում մանիպուլյացիա կա: Առաջին 9 ամիսներին օտարերկրյա ներդրումներն աճել են 20,7 տոկոսով: Այդ աճի մեծ մասը բաժին էր հասել վերջին եռամսյակին: Այսինքն՝ հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսներին, որտեղ աճը նախորդ տարվա համեմատ հասել էր 50 տոկոսի: Նշել, որ չկան ներդրումներ, համաձայն չեն: Այլ հարց է, որ ներդրումները մեզ համար դեռեւս ցանկալի մակարդակի չեն:

- Պարոն Պապոյան, այս ընթացքում նաեւ առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճ եւ գնանկում է նկատվում: Մասնավորապես, բենզինն է 30 դրամով էժանացել, իսկ օրինակ հացը թանկացել է 10-20 դրամով: Սա ինչի՞ արդյունք է:

- Բենզինի գնանկումը կապված է միջազգային շուկայում նավթի գների անկման հետ: Ակնհայտ է, որ հետագա անկումն էլի է բերելու բենզինի գնի իջեցման կամ հակառակը: Մենք չունենք նավթ եւ ամբողջությամբ կախված ենք միջազգային գներից: Բենզինի գնանկումը ես միայն սրանով չեմ բացատրի: Մեր երկրում մարդիկ նախկինում բողոքում էին՝ ինչպես է ստացվում, որ նույն բենզինը Վրաստանում 30 դրամով էժան է, քան Հայաստանում: Հունվարի 21-ի դրությամբ 92 օկտանային բենզինը Վրաստանում 30 դրամով թանկ է, եթե կուրսերով փոփոխում ենք՝ 430 դրամ է, իսկ Հայաստանում ռեգուլյար բենզինը 400 դրամ է: Սա պայմանավորված է ազատ տնտեսական գործունեությամբ, կոռուպցիայի բացակայությամբ: Հացի գնաճի հետ կապված. մենք հիմնականում ալյուր ներկրող երկիր ենք եւ միջազգային շուկայում ցորենի գնի բարձրացում է տեղի ունեցել: Սա կապված է դրա հետ: Մենք պետք է աշխատենք միջազգային գների մեղմման վրա: Մի շատ կարեւոր արձանագրում պետք է իրականացնենք՝ մեր գնաճը, որ եղել է 1,8 տոկոս, սահմանվածից շատ ավելի ցածր է եղել: Սա կարեւոր ցուցանիշ է, նույնիսկ կար կարծիք, որ կարելի էր մի փոքր ավելի բարձր գնաճ ունենալ, դա կբերեր հավելյալ տնտեսական աճի:

Պարոն Պապոյան, կրկին անդրադառնանք քաղաքական հարցերի: Կարծիքներ կան, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից շատերն անփորձ են եւ դա կազդի աշխատանքի որակի վրա: Դուք արդեն հարմարվե՞լ եք խորհրդարանական աշխատանքին եւ կիսո՞ւմ եք այդ կարծիքները:

- Խորհրդարանում փորձառություն ունենալու համար պետք է լինել խորհրդարանում: Ես կարծում եմ, որ ԱԺ բոլոր պատգամավորներն առաջին անգամ են լինում Ազգային ժողովում: Շատ կարեւոր արձանագրում է: Ինչ վերաբերվում է փորձառությանը՝ շատերը չունեն փորձ, շատ պարզ պատճառով: Ես ինքս 10 տարի աշխատել եմ մասնավոր սեկտորում: Կային նաեւ արհեստական արգելքներ, որ հաղթում էիր մրցույթում, բայց չէին հրավիրում պետական համակարգում աշխատելու: Մեզանից շատերն այդ պատճառով մասնավոր սեկտորում են աշխատել:

Տպել
4438 դիտում

Խախտումների մասին որոշումը էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում տուգանքի գումարը կնվազի 20 տոկոսով

Մերձմոսկովյան Բալաշիխայում ադրբեջանցի գործարար է սպանվել

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ 2024 թվականի բացարձակ հաղթող (տեսանյութ)

Ստեփանավանի թիվ 1 հիմնական դպրոցում վարչապետը ծանոթացել է խնդիրների վերացման աշխատանքներին (տեսանյութ)

Մեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին, հայտնվել ձորակում. ընտանիքի 3 անդամ հիվանդանոցում է

Սահմանազատման մասին պայմանավորվածությունը վերացնում է խաղաղության համաձայնագրի ճանապարհի մեծ խոչընդոտը․ Գերմանիայի ԱԳՆ

Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի ինքնությունը կամ պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Փաշինյան

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների ձեռք բերած համաձայնությունը

Վերին Ծաղկավանի անտառում շունը ընկել է մոտ 15 մ խորության ձորը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին են հանձնվել Սողոմոն Թեհլիրյանին առնչվող բացառիկ ընտանեկան մասունքներ

Չհանդիպելու պլաններ չունենք․ Փաշինյանը՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման հավանականության մասին

Հասանովը խորհրդակցություն է հրավիրել և հանձնարարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն արդյունավետ իրականացնել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզի նախաձեռնող խմբի նիստ․ վարչապետը ելույթ է ունեցել

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան