Եվրամիությունը Ռուսաստանի և Սիրիայի դեմ նոր պատժամիջոցներ է հաստատել․ «Ամերիկայի ձայն»

22/01/2019 schedule09:52

Եվրամիությունը Ռուսաստանի և Սիրիայի մի շարք անձանց և ընկերությունների նկատմամբ նոր պատժամիջոցներ է ընդունել՝ քաղաքացիական անձանց դեմ քիմիական զենք կիրառելու պատճառով:

Այս մասին հայտարարել է Եվրոպական միության արտաքին հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Ռուսաստանի քաղաքացիների դեմ պատժամիջոցներն ընդունվել են Բրիտանիայի տարածքում նյարդային նյութի միջոցով հարձակում իրականացնելու պատճառով, մինչդեռ Սիրիայի հետազոտական կենտրոնը և դրա հետ կապված անձինք մեղադրվում են քիմիական զենք կիրառելու մեջ: Մոգերինիի խոսքով, պատժամիջոցներ ընդունելու որոշումը հենված է «ամուր իրավական հիմքի վրա». «Եվրոպական միությունը միշտ աջակցել է զանգվածային ոչնչացման զենքի չտարածման ռեժիմին և շարունակելու է դրան հետևել՝ արգելափակելով դրանց օգտոգործումն այլ ուժերի կողմից»:

Եվրամիության արտգործնախարարների ընդունած որոշումը նախատեսում է արգելել իր տարածք ինը անձանց մուտքը և նրանց դրամական միջոցների սառեցում: Առանձին պատժամիջոցներ են ընդունվել Սիրիայի Գիտական հետազոտությունների կենտրոնի դեմ: Պատժամիջոցների տակ գտնվող ինը անձանցից հինգը կապված են սիրիական հետազոտական կենտրոնի աշխատանքների հետ: Ռուսաստանի չորս քաղաքացիներից երկուսը 2018-ի մարտին բրիտանական Սալզբրիում նյարդային նյութ կիրառելու մեջ մեղադրվողներն են, մյուս երկուսը՝ նրանց ղեկավարները, այդ թվում՝ ռուսական ռազմական հետախուզական ծառայության փոխտնօրենը:

«Այսօրվա որոշումը լրացնում է մեր գործողությունները՝ ուղղված քիմիական զենքերի և ընդհանրապես՝ զանգվածային ոչնչացման զենքի տարածման և օգտագործման բացահայտմանն ու կանխարգելմանը», - ասել է Ֆեդերիկա Մոգերինին, ում խոսքով, Եվրամիության անդամ պետությունները շարունակելու են կոշտ պատժամիջոցներ կիրառել զանգվածային ոչնչացման զենք օգտագործող բոլոր ուժերի դեմ:

Տպել
1013 դիտում

Վերսկսվում են Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով չվերթները

Կիմ Բալայանը դադարեցրել է հացադուլը

ՀՀ ՊՆ և ԱՀ ԱԳ նախարարները կարևորել են հայ զինծառայողների վերադարձի աշխատանքները

Վթար Գառնի գյուղ տանող ավտոճանապարհին. վարորդները հոսպիտալացվել են

Նիկոլ Փաշինյանը մանրամասնել է՝ ինչ է խոսել Պուտինի հետ հոկտեմբերի 19-ին եւ ինչ պայմաններ են առաջարկվել

Հայաստանի 5 մարզերում ձյուն է տեղում, Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է

Քիմ Քարդաշյանը հայտնել է արցախցի երեխաներին ուղղված ամանորյա նախաձեռնության մասին

Այսօր ու վաղը ձյանն ու ձնախառն անձրևներին կհաջորդի առանց տեղումների եղանակը

«Ի՞նչ անել», եւ «ո՞վ է մեղավոր»

Դաշնակահար Սվետլանա Նավասարդյանն արժանացել է «Համագործակցության աստղեր» միջպետական մրցանակի

Պետական մարմինները պարտավոր են բոլոր լծակները կիրառել անհետ կորածների ու գերիների հարազատների հետ հաղորդակցության համար

Ստեփանակերտում և Մխիթարաշեն գյուղի մերձակայքում տեղի կունենա չպայթած ականների վնասազերծում. Արցախի ԱԻՊԾ

Պատերազմից հետո զինծառայողների հանգստի հարցը շուտով կլուծվի. հանդիպում ՊՆ-ում՝ զինվորների հարազատների եւ ծնողների հետ

Յուրաքանչյուր հայ Հայաստանի մասին պետք է մտածի՝ որպես իր տան. Ա.Սարգսյանը հանդիպել է ռուսաստանահայ համայնքի անդամներին

Զարուհի Բաթոյանը ներկայացրել է իր պաշտոնավարման ընթացքում կատարված աշխատանքների մասին հաշվետվություն

Յուրաքանչյուր զինվոր, որտեղ էլ լինի, մեր երեխան է. Արսեն Գրիգորյան

«Օդալեն» ռեստորանի խոհանոցի առաստաղը փլուզվել է․ կա զոհ

Անցյալի եւ ապագայի առջեւ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1174 նոր դեպք. մահացել է 21 մարդ

Մշակույթի գործիչները նամակ հանձնեցին ՌԴ դեսպանատուն