Ադրբեջանում այս օրերին անցկացվում են վերջին տարիների ամենամասշտաբային բողոքի ցույցերը

Ադրբեջանում ընդդիմության կողմից կազմակերպված ՝ քաղբանտարկյալների ու լրագրողների պաշտպանության համար անցկացվող ցույցերին արդեն մասնակցել են հազարավոր մարդիկ: Նրանց գլխավոր պահանջն է՝ ազատ արձակել հակակոռուպցիոներ Մեխման Հուսեինովին, որին դատապարտել են 2 տարվա ազատազրկման այն բանի համար, որ նա տեսանյութ էր պատրաստել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի տիկնոջ փոխնախագահ նշանակման մասին: Իրականում Հուսեինովի տեսանյութում անգամ չի հնչել Մեհրիբան Ալիեւայի անունը, այլ անուղղակի կերպով է իմաստը կապվել Ալիեւի տիկնոջ հետ:

Ցույցերի կազմակերպիչները դեմոկրատական ուժերի Ազգային խորհուրդն է, ի պաշտպանություն ցույցերի հանդես են գալիս նաեւ «Մուսավաթ» կուսակցությունն ու մի շարք այլ ընդդիմադիր ուժեր:

Կազմակերպիչները բացի Հուսեինովին ու մի քանի այլ քաղբանտարկյալների ազատ արձակելուց, պահանջում են նաեւ վերադարձնել երկրի բյուջեից թալանված գումարները, որոնք, ըստ նրանց, փոխանցվել են երկրի ղեկավարների օֆշորային հաշիվներին:

Ադրբեջանում այս օրերին անցկացվող ցույցերը համարվել են վերջին տարիներին եղած բողոքի ցույցերի մեջ ամենամասշտաբայինները:

Նշենք, որ բլոգեր Մեխման Հուսեինովը ցույցերի ընթացքում գտնվում է հացադուլի մեջ, հացադուլը նա սկսել է դեռ ցույցերից առաջ, երբ նրան, ըստ ցուցարարների, նոր, շինծու մեղադրանք է առաջադրվել՝ իբր նա ծեծել է բանտի աշխատակցի: Նշվում է, որ եթե չլիներ այս նոր մեղադրանքը, 2019-ի գարնանը Հուսեինովը պետք է արդեն ազատ արձակվեր, մինչդեռ այժմ նրան 5-7 տարվա ազատազրկում է սպառնում:

Հուսեինովի  աջակցության համար Ադրբեջանում հացադուլ են սկսել մի շարք ակտիվիստներ ու երկրում հայտնի լրագրողներ: Երկրում անցկացվող ցույցերին մասնակցում են հազարավոր քաղաքացիներ:

«Настоящее время»-ն հայտնում է, որ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հաղորդագրությամբ հայտնել է, որ Հուսեինովը միակ լրագրողը չէ, որին հալածում են իշխանությունները:

Ըստ կազմակերպության, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը 2014 թվականից ակտիվ պայքար է տանում իշխանությունների հասցեին քննադատություններ հնչեցնողների նկատմամբ, բլոգերներին ու լրագրողներին հալածում են, վիրավորում, սպառնում, ծեծի եթարկում, փորձում «գնել», իսկ երբ այս ամենը չի գործում, նրանց ազատազրկում են շինծու հոդվածներով:

Տպել
2584 դիտում

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել