Նախկինում մենք փորձել ենք ավելի շատ իրավական հարթության շրջանակներում պայքարել. «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ

Մի քանի օր առաջ «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպությունը վարորդներին կոչ էր արել «կարմիր գծերում» կայանելու դեպքում փակել մեքենաների համարանիշերը՝ հավելելով, որ եթե խնդիրներ կլինեն, կազմակերպությունն անվճար կօգնի եւ կպաշտպանի վարորդների շահերը:

«Քաղաքային իշխանությունը ոչ մի քայլ չի արել այդ ոլորտը բարելավելու համար»,- այս մասին մեր զրույցում ասաց «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանը:

- Ո՞րն է պատճառը, որ նման հայտարարություն եք արել:

- Կարմիր գծերի ներդրման գաղափարը հետեւյալն էր, որ չեն լինելու վճարովի պարկովշիկներ, կայանատեղիները արգելափակված չեն լինելու, մարդիկ հնարավորություն են ունենալու վճարի դիմաց կայանում իրականացնել, մեքենայի վնասվելու դեպքում քաղաքացին քաշքշուկների մեջ չի ընկնելու` տեսանկարահանվելու է տվյալ հատվածը եւ շատ արագ պարզվելու է վնաս պատճառող անձը, որպեսզի հետագայում քաղաքացին փոխհատուցում ստանալու հնարավորություն ունենա: Ըստ էության, նախորդ իշխանությունների ժամանակ դա մնաց զուտ ինչ-որ տեսանյութի տեսքով, որը շատ կիրթ, գրագետ ներկայացնում էր, թե ինչ լավ բան են կարմիր գծերը եւ այդպես շարունակ մնացել է տեսանյութի տեսքով:

- Քաղաքային նոր իշխանությունների հետ այս հարցի շուրջ քննարկումներ ունեցե՞լ եք:

- Բանակցել ենք ավագանիների հետ: Պայմանավորվածություն կար, որ հարցը պետք է քննարկվեր, ծայրամասերը ամբողջությամբ ազատվեին կարմիր գծերից, արգելափակոցները եւ նմանատիպ այլ արգելքները պետք է վերացվեին եւ դրանք հսկողության տակ առնվեր, տեսախցիկների արդիականցում պետք է իրականացվեր եւ նաեւ նոր վճարման համակարգի ներդրում իրականացվեր: Ինչպես նաեւ Կենտրոն վարչական շրջանում` որն ամբողջությամբ զետեղված է կարմիր գծերով, պետք է որոշակի այլընտրանքային հնարավորություն ունենային ոչ ծանրաբեռնված փողոցներում անվճար կայանելու, իսկ ծանրաբեռնված փողոցներում պետք է թանկացվեր, որ քաղաքացին իմանար՝ եթե 100 մետր չի ուզում քայլի, ապա պետք է վճարի, իսկ եթե պատրաստ է քայլել, ապա անվճարից օգտվի:

Կային մի շարք խնդիրներ, որ հանրության հոսքը շատ է դիահերձարանների մոտ, հիվանդանոցների մոտ, որտեղ ունեն հատուկ կայանատեղիներ`այդտեղ կարողանում են կայանել միայն աշխատակիցների մեքենաները, առաջարկել ենք, որ եթե ծանրաբեռնվածությունը շատ չէ, քաղաքացիներն էլ հնարավորություն ունենան այդտեղ ավտոմեքենաներ կայանելու: Հասկանում ենք, որ խնդիրը գլոբալ է, միանգամից այս բոլոր կետերը չեն կարող շատ արագ լուծվել, բայց ծայրամասերը, որոնք արդյունավետ չեն կարմիր գծերով սահմազատելու համար, կարող էին անել, դա շատ մեծ ջանք չէր պահանջում:

- Այդ հայտարարությունից հետո արձագանք եղե՞լ է քաղաքապետարանի կողմից:

- Արձագանք ունենք: Առաջարկվել է գրավոր դիմենք քաղաքապետին, որպեսզի կամ քաղաքապետը կամ տեղակալներից կամ էլ աշխատակիցների կազմով` ավագանիների ներգրավմամբ ստեղծվի խումբ, որի հետ մոտ օրերս պետք է հանդիպենք: Ամեն դեպքում այսօր նամակն ուղարկել ենք, սպասում ենք հրավերին, որպեսզի այդ հարցը քննարկենք:

- Ձեր արած կոչը՝ կարմիր գծերի վրա կայանելու դեպքում փակել մեքենաների համարանիշերը, արդյո՞ք անօրինական չէ:

- Կոչը լրիվ օրինական է: Մենք չենք հորդորել երկրորդ շարք կամ խաչմերուկի մեջտեղում կամ չթույլատրված հատվածներում կայանել: Ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման կոչ չի արվել: Կոչ է արվել միայն այն քաղաքացիներին, ովքեր չեն ուզում տուգանվել կարմիր գծերում կայանման համար: Մեր օրենսդրությունը մեքենայի շահագործումն է արգելում՝ առանց պետհամարանիշների կամ փակված: Բայց, եթե տրանսպորտային միջոցը կայանված է ձեր բակում կամ օրենքով սահմանված ցանկացած վայրում կարող է առհասարակ առանց համարանիշ լինել: Այսինքն, այստեղ քաղաքացին խախտում չի անում, եթե ինքը կանգնել է օրենքով նախատեսված վայրում:

- Այս նախագիծը նախկինում առաջարկե՞լ եք:

- Նախկինում շատ հարցեր ենք քննարկել, բայց նախկինում քանի որ ուժային որոշումներով էր գնում առաջ, այդքան էլ չէին ուզում լսել քաղաքացիներին եւ ընդառաջ գնալ: Նախկինում մենք փորձել ենք ավելի շատ իրավական հարթության շրջանակներում պայքարել: Մենք ասում էինք, որ մեզ բողոքեն, մենք կվիճարկենք: Նախկինում ընդվզում եղել է թանկացման դեմ: ՍՄՍ ծառայությունների դիմաց վճարն էին ուզում թանկացնել, այդ ժամանակ կոչ էինք արել, մեզ կանչեցին քաղաքապետարան, լսեցին եւ հաշվի նստեցին մեզ հետ եւ թանկացում գրեթե չեղավ:

Տպել
2693 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)