Երևան-Թբիլիսի երթուղու մրցույթում շահած տնտեսվարողը այն չի սպասարկել. գործը ՏՄՊՊՀ վարույթում է

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դիմում-բողոք է ստացել «Սոնա և Միքայել» ՍՊԸ-ից «Երևան-Թբիլիսի-Երևան» միջպետական երթուղիով իրականացվող ուղևորափոխադրումների վերաբերյալ: Այս մասին հայտնում են հանձնաժողովի մամուլի ծառայությունից: 

Մասնավորապես, դիմումատուն նշել է, որ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից 2017 թվականի մարտի 3-ին հայտարարվել է մրցույթ` «Երևան-Թբիլիսի-Երևան» երթուղին Երևանի հյուսիսային ավտոկայարանից միկրոավտոբուսով սպասարկելու համար:

Մրցույթում հաղթող է ճանաչվել «Երկու ընկեր» ընկերությունը, որը նույն երթուղին սպասարկում է նաև Երևանի կենտրոնական ավտոկայարանից: Դիմումատուն հայտնել է, որ «Երկու ընկեր» ՍՊ ընկերությունը մրցույթը հաղթելուց ի վեր ոչ մի օր Երևանի հյուսիսային ավտոկայարանից ուղևորափոխադրում չի իրականացրել: Այսինքն, «Երկու ընկերը» մասնակցել է մրցույթին՝ փաստացի ճանաչվելով հաղթող, սակայն երթուղին չի սպասարկել՝ վնաս պատճառելով թե՛ ուղևորներին և թե՛ մրցակից ընկերությանը, որը իսկ իր խոսքով դուրս է մղվել շուկայից:

Հանձնաժողովի կողմից կատարված ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ մրցույթում հաղթող է ճանաչվել «Երկու ընկեր» ՍՊ ընկերությունը` սպասարկման երեք տարի ժամկետով և մեկ ուղևորի համար 6500 դրամ փոխադրավարձով:

Երթուղին Երևանի կենտրոնական ավտոկայարանից սպասարկելու համար ևս որպես հայկական փոխադրող հաղթող է ճանաչվել նույն ընկերությունը` սպասարկման երկու տարի ժամկետով և մեկ ուղևորի համար 6500 դրամ փոխադրավարձով:

Սակայն հետագայում «Երկու ընկեր» ՍՊԸ-ն ինքնակամ որոշել է ուղևորափոխադրումները իրականացնել միայն մեկ՝ Կենտրոնական ավտոկայարանից: Ստացված տեղեկատվության ուսումնասիրության արդյունքները փաստում են, որ 2017 թվականի ապրիլից 2018 թվականի հոկտեմբերը ներառյալ, ընկերությունը Երևանի հյուսիսային ավտոկայարանից որևէ չվերթ չի իրականացրել:  

Բացի այդ, Երևանի կենտրոնական ավտոկայարանից Թբիլիսի ուղղությամբ ուղևորափոխադրում է իրականացրել այն տրանսպորտային միջոցներով, որոնք պետք է սպասարկեին երթուղին Երևանի հյուսիսային ավտոկայարանից: Այս հանգամանքը ևս խիստ խնդրահարույց է, քանի որ համաձայն ՀՀ տարածքից ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների և ուղեբեռների միջպետական փոխադրումների իրականացման կարգը հաստատելու մասին որոշման, փոխադրողի ընտրության մրցույթի ժամանակ հատուկ չափանիշներով գնահատվում են նաև տրանսպորտային միջոցները:

Փաստացի, «Երկու ընկեր» ընկերությունը երթուղին Երևանի կենտրոնական ավտոկայարանից սպասարկելու համար կայացած մրցույթում հաղթել է՝ ներկայացնելով որոշակի տրանսպորտային միջոցներ, բայց ուղևորափոխադրումներն իրականացրել է բոլորովին  այլ միկրոավտոբուսներով, ինչի իրավունքը չուներ: Այս հանգամանքը կարող է հանգեցնել  տնտեսական մրցակցության խաթարման: Խնդիրն այն է, որ նույն մրցույթին մասնակցած և չհաղթած «Սոնա և Միքայել» ընկերության տրանսպորտային միջոցները ավելի քիչ միավոր են հավաքել, քան «Երկու Ընկեր» ՍՊ ընկերության կողմից առաջադրված այն տրանսպորտային միջոցները, որոնք հետագայում տվյալ մրցույթի շրջանակներում փաստացի չեն շահագործվել: 

Այսպիսով ստացվում է, որ «Երկու Ընկեր» ՍՊ ընկերությունը հաղթող ճանաչվելով Երևան-Թբիլիսի-Երևան երթուղին Երևանի հյուսիսային ավտոկայարանից սպասարկելու համար, այդպես էլ փաստացի չվերթ չի իրականացրել, բացի այդ, մի մրցույթում հաղթող ճանաչված տրանսպորտային միջոցն օգտագործել է այլ ավտոկայարանից երթուղին սպասարկելու համար, ինչը կարող է հանգեցնել մրցակցության սահմանափակման և այլ ընկերությունների շուկայից դուրս մղման: Հավելենք նաև, որ նույն մրցույթում մրցակից ընկերությունը առաջարկել է սպառողների համար ավելի շահավետ գին՝ 4500 դրամ՝ 6500-ի փոխարեն:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թեև բարձրացված խնդիրը անուղղակիորեն բացասաբար է անդրադառնում մրցակցային իրավիճակի վրա, սակայն դրա կարգավորումը գտնվում է ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լիազորությունների շրջանակում, ուստի ուսումնասիրության արդյունքում բացահայտված խնդիրները կներկայացվեն նախարարություն՝ հետագա ընթացքն ապահովելու համար:

Տպել
956 դիտում

Ռեփեր Քանյե Ուեսթը կրկին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում առաջադրվելու մասին

«ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած ավտոքարշակին. կա տուժած

Ոստիկանների ստուգումներով հայտնաբերվել է օրինախախտման 3072 դեպք, խախտումների ընդհանուր թիվը 68.305 է

Արցախի ՊԲ հրամանատարը շնորհավորել է ծառայության անցնող զորակոչիկներին

Մեր երկրին հարկավոր է նոր Սահմանադրություն, որը քաղաքացիների կամքից բխող պետական կարգ կհաստատի. վարչապետ

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Սևանա լճում․ կա զոհ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ

Սարսանգի ջրամբարում ջրահեղձ եղած երկրորդ երեխայի դին էլ է հայտնաբերվել

Երեւանի Գործարանային մետրոյի կայարանի ջրափոսից դուրս է բերվել արգելափակված 6 մեքենա (տեսանյութ)

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. ուղեւորը հոսպիտալացվել է

Արցախում կորոնավիրուսի եւս 6 դեպք է հաստատվել. Հադրութում նոր օջախ է հայտնաբերվել

Հաստատվել է կորոնավիրուսի 706 նոր դեպք. արձանագրվել է 8 մահ, 1-ը՝ այլ հիվանդության հետեւանքով

Մուշավան թաղամասի ամառանոցներում բռնկված հրդեհը մարվել է. այրվել է 20 հա խոտածածկույթ

1995-ի այս օրը Հիմնական օրենքի նախագիծը դրվեց համազգային հանրաքվեի և հավանության արժանացավ. այսօր Սահմանադրության օրն է

Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել Սևանա լճից. մոտորանավակը խափանվել էր

Սահմանադրությունը ոչ միայն իրավունք ու պարտականություն է, այլև՝ մտածողության մշակույթ. Ա. Սարգսկանի ուղերձը

Գյումրիում կախված վիճակում ռուս զինծառայողի դի է հայտնաբերվել. հարուցվել է քր. գործ, դեպքով զբաղվում է հայկական կողմը

Տավուշում շրջվել է զինվորներին տեղափոխող «Կամազ»-ը. ժամկետային 7 զինծառայող է տեղափոխվել զին. հոսպիտալ. Shamshyan.com

Բարձրագույն խմբի ձևաչափ և «լեգեոներների» սահմանափակում. Արմեն Մելիքբեկյանը դիմել է ակումբների նախագահներին. ՀՖՖ

«Ազգերը տարբեր են, բայց զգայուն մարդը բոլոր տեղերում էլ նույնն է»