Թագավորական անձրևանոցներ՝ գոյություն ունեցող բոլոր գույներով. երանգներ՝ թագուհուց (լուսանկարներ)

Լոնդոնի բնակիչների համար սովորական է անձրեւոտ եղանակը, հենց սա է պատճառը, որ անգամ թագավորական ընտանիքի անդամները մշտապես պատրաստ են եղանակային փոփոխություններին:

Հատկապես Ելիզավետա Երկրորդ թագուհու զգեստապահարանը մշտապես տարբերվող է, նա իրական վարպետ է՝ Լոնդոնի մոխրագույն փողոցները իր հագուստների պայծառ գույներով ներկելու: Հագուստների նման գունեղ ու օրիգինալ են նաեւ թագուհու անձրեւանոցները: Նա անձրեւանոցների մի ամբողջ հավաքածու ունի՝ հնարավոր բոլոր գույներով, իր պայծառ-գունագեղ զգեստապահարանի գրեթե բոլոր զգեստներին համահունչ:

Ելիզավետա Երկրորդ թագուհին եւ արքայազն Ֆիլիպը՝ թագավորական անձրեւանոցներով զբոսնելիս

Թագուհու հագուստով զբաղվող դիզայներական խումբը հատուկ հանձնարարություն ունի. ստեղծվող յուրաքանչյուր վերարկուի ու գլխարկի գույնով պարտադիր պետք է ստեղծվի նոր անձրեւանոց: Չէ՞ որ հնարավոր չէ կանխագուշակել, թե տվյալ հագուստը կրելու օրը անձրեւ կտեղա՞, թե՝ ոչ, մինչդեռ պատրաստ լինելը պարտադիր է:

Ելիզավետա Երկրորդ թագուհին հատուկ անձրեւանոցներ է սկսել կրել 1993 թվականից: Տարիների ընթացքում մշակելով իր ուզած ձեւը, սահմանվել են անձրեւանոցների հատուկ ստանդարտներ:

Դրանք զանգի նմանվող ձեւ ունեն, թափանցիկ են, բացվելու-փակվելու անվտանգ մեխանիզմով, հատուկ երկաթային հանգույցներով, որոնք կարող են պաշտպանել ամենաուժեղ քամու դեպքում անգամ, եզրագիծն ու բռնակն էլ հագուստին համահունչ գույնով են: Թագավորական զգեստապահարանի անբաժանելի անձրեւանոցներից յուրաքանչյուրը կես կիլոգրամ է կշռում, ունի 94 սմ երկարություն՝ փակ եւ 84 սմ երկարություն՝բացված վիճակում:

Ստորեւ Անգլիայի թագուհու անձրեւանոցներն են՝ գույների աներեւակայելի համադրությամբ:

Տպել
1806 դիտում

«Գյումրի» ԲԿ-ի 29 աշխատակիցներ մեկուսացված են, կորոնավիրուսով հիվանդ որսորդի հետ շփված մարալիկցիները՝ ևս

Արցախում կառավարությունն ամրագրել է հյուրանոցային ավելի քան 80 համարներ, առանձնացվել են մեկուսացման տարածքներ

Վարակի տարածման ինտենսիվության գործակիցը գնահատված մոտ 2 արժեքից հաջողվել է նվազեցնել մինչև 1.4-ի

Չունեմ կորոնավիրուսային հիվանդություն, հիվանդանոցում կամ հյուրանոցում չեմ բնակվում. փոխնախարարի պարզաբանումը

Նոր Նորքի բազմաբնակարանները երեկվանից ախտահանվում են նոր, ավելի արդյունավետ սարքերով

Կոչ եմ անում չմասնակցել ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությանը․ Մասիս Մայիլյան

Ստեփանակերտի համեմատաբար խոշոր առևտրային սրահների տարածքներն ու մարդաշատ վայրերը ախտահանվել են

Տնտեսական բլոկի եւ կենտրոնական բանկի մասնագետների հետ քննարկում՝ վարչապետի գլխավորությամբ

Արցախ ներկրված նոր տեխնիկան ժամանակավորապես փոխանցվել է ՊԲ-ին՝ լրացուցիչ ախտահանման համար

Փլուզվել է ջրամբարի արտաքին պատը

Կորոնավիրուսի տարածման 7-օրյա կրկնապատկման տեմպը պահպանվում է. Արսեն Թորոսյան

Միասին ընթերցում ենք «Փոքրիկ իշխանը», Օր 2.ԿԳՄՍ նախարարն ուղիղ եթերում է

Քաղաքական խաղերի ժամանակը չէ

Թուրքիայի ԶՈՒ-ն 4 քուրդ զինյալի է սպանել Սիրիայի հյուսիս-արևելքում

Առողջապահության նախարարն այցելել է կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող բժշկական կազմակերպություններ

Վեհափառ Հայրապետն աղոթել է մխիթարության եւ բժշկության համար. դուրս է բերվել Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

Վրաերթ Արարատի մարզում․ 30 գառ տեղում սատկել է

Առաջիկա օրերին սպասվում է ձյան եւ անձրեւի տեսքով տեղումներ. կցրտի մինչեւ 10-12 աստիճանով

AC19 հավելվածն այլևս չի գործելու․ տվյալների բազաները տեղափոխվել են Covid-19 Armenia հավելված․ ՀՀ պարետ

Ուկրաինայի հայերը ֆինանսավորել են վիրուսաբանության լաբորատորիայի վերակառուցումը