ՄԱԿ գլխավոր քարտուղարը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ

19/01/2019 schedule13:00

ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:

«Ձերդ գերազանցություն,

Ընդունեք իմ շնորհավորանքը ՀՀ վարչապետի պաշտոնում Ձեր նշանակման կապակցությամբ: Վերջերս անցկացված խորհրդարանական ընտրությունները, որոնց համար ՄԱԿ-ը տեխնիկական աջակցություն ցուցաբերեց, կարեւոր հանգրվան դարձան Հայաստանի ժողովրդավարական զարգացման համար: Հուսով եմ, որ ձեր երկիրը հետագա առաջընթաց կարձանագրի ներառականության եւ թափանցիկության ոգով:

Համոզված եմ, որ Ձեր ղեկավարության ներքո Հայաստանը կշարունակի աջակցել ՄԱԿ-ի սկզբունքներին եւ նպատակներին: Ձեր հավակնոտ բարեփոխումների օրակարգին համընթաց՝ Միավորված ազգերի կազմակերպությունն ակնկալում է սերտորեն համագործակցել Ձեզ հետ եւ Ձեր կառավարության հետ՝ կայուն զարգացման նպատակների իրականացման, ինչպես նաեւ մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության պաշտպանության եւ ամրապնդման ուղղությամբ:

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ նաեւ վերահաստատել, որ Միավորված ազգերի կազմակերպությունը պատրաստ է աջակցել Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության Մինսկի խմբի համանախագահների ջանքերին` միտված Լեռնային Ղարաբաղի երկարատեւ հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը»,-ասված է ուղերձում:

Տպել
860 դիտում

Բոլորին խնդրում եմ չտարածել աղջկա լուսանկարը, մյուսներին հորդորում եմ հեռացնել. ՄԻՊ-ը՝ վարչապետի հրապարակման մասին

Գավառի սպանությունով մեկ անձ ներգրավվել է որպես մեղադրյալ. ներգրավվածների ընդհանուր թիվը 30 է. ՔԿ

Քաղաքացին բաժին է տարվել ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար. պարզաբանում՝ տեսանյութի մասին

Օլիմպիական խաղերի կայանալու կամ չկայանալու մասին որոշում կլինի 2021թ. գարնանը

Վարչապետը ոստիկանությունից պահանջում է բացահայտ արհամարհանք ցույց տվողների նկատմամբ ուժ կիրառել

Քարտերով անկանխիկ գործարքների կշիռը մանրածախ առևտրում գրանցել է պատմական առավելագույն ցուցանիշը՝ 55.9%

Հայաստանում մասնավոր լաբորատորիաները սկսել են կորոնավիրուսի հակամարմինների թեստեր անել՝ պարզելու՝ մարդը վարակված եղել է

Վարչապետի որոշմամբ Շաքե Մեժլումյանն ազատվել է պաշտոնից

«Գլորիա» կարի ֆաբրիկայի 115 աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս. Լոռիում 220 վարակակիր կա

Ոստիկանության Արտաշատի բաժնի 2 նախկին պետի մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքը չարաշահելու և կեղծիքի համար. ՀՔԾ

ՊԵԿ-ում առաջիկայում փոփոխություններ կլինեն. Փաշինյանը՝ Անանյանի ազատման մասին

Վթար Արտաշատի խճուղում. տուժածը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ

Ոստիկանության ուժեղացված ստուգայցերը շարունակվում են. արձանագրվել է իրավախախտման 786 դեպք

Բյուջետային առումով 2019 թվականը պատմական տարի էր Հայաստանի համար. Փաշինյան

Ներողություն եմ խնդրում բոլոր այն հայրենակիցներից, ում հասցեին իմ էջում որեւէ թթու խոսք է հնչել. վարչապետ

Հաստատվել է կորոնավիրուսի 596 նոր դեպք և 45 առողջացած. գրանցվել է 7 մահ, եւս մեկ մահ՝ այլ հիվանդությունից

Ֆրանսիան այսօր ԵՄ-ին առաջարկելու է Շենգենյան գոտու ներսում հուլիսի 1-ից բացել սահմանները

Քաղաքակիրթ հերթերով նախապատրաստվում ենք օլիմպիադաների հանրապետական փուլի մրցույթի մեկնարկին

ԱԺ-ում վարչապետը տեսակապի միջոցով ներկայացրեց 2019 թվականի բյուջեի կատարողականը

Հաշվի առնելով Լանզարոտեի կոնվենցիայի՝ կրթությանը վերաբերող կետի շուրջ մտահոգությունները՝ աշխատանքային խումբ է ձևավորվել