«Նեմրան» հերքում է, որ կիրակիներին նվագում է ինչ-որ կրոնական կազմակերպության համար

Խոսակցություններ են տարածվել, թե «Նեմրան» հարում է ինչ-որ կրոնական կազմակերպության, որի հավաքներին ամեն կիրակի խմբի անդամները նվագում են: Մենակատար Վանը ստիպված է եղել սոցիալական ցանցերում հերքել դա: Armtimes.com-ի հետ զրույցում նա պատմեց՝ ինչպես են իրեն հասել այդ շշուկները:

«Մեզ ծանոթ լրագրողներից մեկն ասաց, որ իրեն ասել են, որ մենք ինչ-որ կրոնական կազմակերպությունից ենք: Ուզում էր պարզել՝ ճիշտ է, թե՝ ոչ: Իհարկե սկզբում շատ զայրացա, ուզում էի՝ գտնեինք կեղծ լուր տարածողին, որը զրպարտել է մեզ: Հետո հանդարտվեցի ու որոշեցի ուղղակի ֆեյսբուքիս էջում հերքել այդ տխմար լուրը»,- ասաց նա:

Վանի խոսքով՝ խմբի մասին նման ասեկոսեներ ժամանակ առ ժամանակ լինում են: Օրինակ, եղել է նաեւ, որ խոսակցություն տարածեն, թե Վանը տանել չի կարողանում իրենց երկրպագուներին: Երգիչը կարծում է, որ դա պարզապես պարապ մարդկանց զբաղմունք է:

«Դե, մարդիկ առհասարակ շատ ծանր են տանում, երբ մեկի տակ կեղտ չկա ու ինչ-որ թեթեւ հաջողության է հասնում ինչ-որ ոլորտում: Պարտադիր ուզում են հասկանալ՝ լավ այս որտեղից է եկել, ով է սրա մեջքը, ինչ կեղտ կա: Մարդկանց կարծիքով՝ անհնար է, որ մի մութ կողմ չլինի: Այդ պատճառով էլ մի պարապ մարդու օդի մեջ ասված խոսքը դառնում է արդեն օֆիցիալ, ճշտված ինֆորմացիա... բոլորը բավարարվում են. «Ա՜յ, որ ասում էի... ես ասում էի չէ՞, չեն կարող այդքան մաքուր լինել....» եւ այլն»,- ասում է Վանը:

Երգիչը խոստովանում է, որ ասեկոսեները սկզբում նյադայնացնում են, սակայն հետո հումորով են վերաբերվում դրանց, իրենց համար անեկդոտներ են դառնում: Անկախ ամեն ինչից՝ խմբի անդամները կենտրոնացած են իրենց աշխատանքի վրա: Այս շրջանում պատրաստվում են 2-րդ ալբոմի շնորհանդեսին: Ժամկետների մասին Վանը չի նշում, սակայն պլանավորում են տեսահոլովակներ, համերգներ Վրաստանում, Լեհաստանում, գուցե նաև Իտալիայում, պայմանավորվածություններն ընթացքի մեջ են:

Տպել
2008 դիտում

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն