Երեւանի մի շարք մանկապարտեզներում նորոգվում եւ կահավորվում են տարիներ շարունակ չօգտագործված սենյակները

Երևանի մի շարք մանկապարտեզներում այս օրերին նորոգվում ու կահավորվում են տարիներ շարունակ չօգտագործված սենյակները՝ նոր խմբերի երեխաներին դիմավորելու համար: Երևանի թիվ 15, 59 և 60 մանկապարտեզներում նախապատրաստական աշխատանքներին ու փոքրիկների համար ստեղծվող պայմաններին ծանոթացել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը:

«Երևանում եղած առաջնային խնդիրներից է նաև մանկապարտեզների հերթագրումը, թիվը մոտ 8000-ի է հասնում: Ցավոք սրտի, երկար տարիներ մարդիկ հերթագրվում էին ու չէին կարողանում իրենց երեխաներին մանկապարտեզ ուղարկել, որպեսզի ստանան համապատասխան կրթություն: Քաղաքապետի կողմից շատ հստակ հանձնարարական կար դրված. գտնել ճանապարհներ լուծելու այդ խնդիրը»,- նշել է Տիգրան Վիրաբյանը:

Խնդրին համակարգային լուծում տալու համար նախ գույքագրվեցին համայնքային ենթակայության մանկապարտեզներում առկա բոլոր այն տարածքները, որոնք վարձակալությամբ էին տրամադրված տարբեր կազմակերպությունների:

«Կային կազմակերպություններ, որոնց աշխատանքն իրոք հանրօգուտ էր, կարևոր էր մեր երկրի ու քաղաքի համար: Կազմակերպություններ էլ կային, որոնց ներկայությունը մեր մանկապարտեզների շենքերում այնքան էլ չէր բխում հանրային, այլ բխում էր նեղ անձնական շահերից:

Վարչական բոլոր շրջանների ղեկավարներին տրվեց հանձնարարական՝ գրանցել բոլոր այն կազմակերպությունները, որոնք գործում են մանկապարտեզների տարածքներում և հանել իրավական հիմքերը: Նրանք. որոնք չունեն իրավական հիմքեր, շատ ավելի հեշտ է, որ ազատեն տարածքները, իսկ որոնք ունեն իրավական հիմքեր, մենք փորձում ենք գտնել իրավական ճանապարհ իրենց այդ տարածքներից հանելու համար»,- նշել է փոխքաղաքապետը:

 Արդեն փետրվարի 1-ից, ծրագրի առաջին փուլով, հավելյալ 350 երեխա կհաճախի մանկապարտեզ: Մինչև տարվա վերջ, առնվազն, 1000-ով ավելի երեխա կհաճախի մանկապարտեզ: Տիգրան Վիրաբյանի խոսքով՝ արվելու է հնարավորը, որ ծրագրի երկրորդ փուլը ևս մեկնարկի ճիշտ ժամանակին: «Մենք պետք է աշխատանքներ տանենք, որ երկրորդ փուլը ևս կարողանանք հավուր պատշաճի իրականացնել: 2019թ. ընթացքում պետք է անենք հնարավոր ամեն ինչ, որ 2020թ. չբավարարվենք այդ 1000 երեխաներով և խնդիրը հետզհետե մոտեցնենք վերջնական լուծման»,- ասել է Տիգրան Վիրաբյանը:

Հերթագրման գործընթացն առավել թափանցիկ ու քաղաքացիների համար առավել հասանելի դարձնելու նպատակով էլ շուտով Երևանի քաղաքապետարանը կգործարկվի mankapartez.yerevan.am կայքը: Իրենց երեխաների հերթին սպասող ծնողներն այսուհետ անձամբ կհետևեն համակարգի աշխատանքի ողջ ընթացքին:

«Հասարակության շրջանում անընդհատ խոսում են, որ հերթագրման գործընթացն, այսպես ասած, կուլիսային է, թափանցիկ չէ: Երևանի քաղաքապետարանը շատ շուտով հանրությանը կներկայացնի mankapartez.yerevan.am կայքը, որը ողջ գործընթացը կդարձնի առավել թափանցիկ, և ծնողները հնարավորություն կունենան հետևելու ողջ ընթացքն ու տեսնել, թե իրենց երեխայի հերթագրումը որ փուլում է: Սա նույնպես մեր որդեգրած քաղաքականության մի մասն է. ցանկացած աշխատանք, որը կատարում է Երևանի քաղաքապետարանը, պիտի լինի հասու հանրությանը»,- ընդգծել է Երևանի քաղաքապետի տեղակալը:

Այցի ժամանակ Տիգրան Վիրաբյանը հետաքրքրվել է նաև մանկապարտեզներին սնունդ մատակարարող մրցույթները շահած նոր կազմակերպությունների գործունեությամբ, լսել պատասխանատուների կարծիքը: «Անցած տարի մի շարք մանկապարտեզներ բողոքում էին հացի որակից, սակայն այսօր արդեն ասում են, որ բարձրակարգ հաց է մատակարարվում: Մրցութային բոլոր այն պայմանները, որոնք դրված են եղել, պահպանվում են, մատակարարվող սննդի տեխնիկական բնութագրերը՝ ևս»:   

Մանկապարտեզներում սուր շնչառական վարակների տարեշրջանով պայմանավորված՝ ընդհանուր իրավիճակը ևս վերահսկվում է. երեխաների առողջական վիճակը ստուգվում է ամեն օր: Մեկ անգամ ևս անդրադառնալով մանկապարտեզները վճարովի դարձնելու խոսակցություններին՝ փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը ընդգծում է. Երևանի քաղաքային իշխանության օրակարգում նման հարց չկա:

Տպել
4622 դիտում

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)