Մի հատ ինձ նայեք, ես ճնշում գործադրող մարդ կարո՞ղ եմ լինել. Արմեն Գեւորգյանը՝ ՍԴ նախկին դատավորին ճնշելու մասին

17/01/2019 schedule16:15

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գործով վերաքննիչ բողոքների քննությունը հետաձգվեց:

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, մի քանի ժամ քննեց բողոքները: Նիստի ժամանակ հայտարարությամբ է հանդես եկել նաեւ Արմեն Գեւորգյանը:

Մեր հարցին, թե ի՞նչ հայտարարությամբ հանդես եկաք դատարանում, Գեւորգյանը պատասխանեց. «Ներկայացրեցի իմ կարծիքով այն բոլոր հանգամանքները, որոնք վկայում են ներկայացված մեղադրանքների անհիմն լինելու մասին եւ համենայնդեպս խնդրեցի, որպեսզի իմ բոլոր գործընկերները՝ ե՛ւ դատախազությունում, ե՛ւ Քննչական մարմիններում, ամեն ինչ անենք, որպեսզի գործը անաչառության, օբյեկտիվության եւ հանգիստ մթնոլորտում քննվի, որպեսզի վերջիվերջո արդարությունը ի հայտ գա եւ բոլորս իմանանք՝ ինչ էր եղել եւ ինձանից ինչ էին ուզում»,- ասաց ՀՀ նախկին փոխվարչապետը:

Հարցին՝ Ռոբերտ Քոչարյանից ինչ-որ հրաման ստացե՞լ եք Մարտի 1-ի գործի հետ կապված, Գեւորգյանը նշեց. «Սիրելի բարեկամներ, մեկ անգամ եւս ուզում եմ ձեզ հիշեցնել, ես այսօր գտնվում եմ այնպիսի կարգավիճակում, որ չեմ կարող ձեզ որեւէ տեղեկություն տալ գործի հետ կապված նյութերից, ես հասկանում եմ, որ համբերության խնդիր կա, ժամանակի խնդիր կա, նորությունները տարածելու, լուրերը տարծելու խնդիր կա, բայց խնդրում եմ համբերություն: Ես գործի հետ կապված նյուանսներ չեմ կարող մատնանշել»:

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը օգոստոսի 3-ին «Օրակարգին» տված հարցազրույցում հայտարարել էր, որ վիկիլիքսյան հրապարակումը հիմնավորվել է՝ Արմեն Գեւորգյանը մեկ այլ պաշտոնյայի հետ միասին, փորձել է ճնշում գործադրել ՍԴ դատավոր (նախկին) Վալերի Պողոսյանի վրա։ Մեր հարցին, թե այնուամենայնիվ ճնշում գործադրե՞լ եք նախկին դատավորի նկատմամբ, Գեւորգյանը պատասխանեց. «Մի հատ ինձ նայեք, ես ճնշում գործադրող մարդ կարո՞ղ եմ լինել»:

Դիտարկմանը, որ իր հարցազրույցներից մեկի ժամանակ Արմեն Գեւորգյանը նշել է, որ վերլուծելով իր հետ վերջին ամիսներին կատարվողը՝ գալիս է այն մտքին, որ պետական համակարգում ազդեցիկ պաշտոններ զբաղեցնելով՝ ինքը հաճախ ասել է «Ոչ», ինչը վտանագվոր է եղել իր համար, լրագրողի հարցին՝ արդյո՞ք նոր իշխանությունների օրոք ինչ-որ հարցում ասել է «ոչ», որը վտանգավոր հետեւանքներ է ունեցել իր համար, Գեւորգյանը նշեց, թե ինքը «ոչ» ասել է, օրինակ, համայնքերի ղեկավարներին, տարբեր պաշտոնյաների, որոնք ցանկացել են այս կամ այն ծրագիրն իրականացնել. «Նմանատիպ գործնական քննարկումներ կամ այլ կարգի քննարկումներ այսօրվա գործող կառավարության հետ ես չեմ ունեցել, որ իրենց ասեի՝ «ոչ» կամ՝ «այո»»,- ասաց նա: Նշենք, որ 2018 ապրիլի 18-ին Գեւորգյանը նշանակվել էր փոխվարչապետ:

Հարցին՝ իրեն առաջադրված մեղադրանքերում Գեւորգյանը քաղաքական հետապնդման տարրեր տեսնո՞ւմ է, նա նախ տարակուսեց, թե ինչ 4 մեղադրանքի մասին է խոսքը, ապա հավելեց, որ իր մեղադրանքները այսօր առավոտվա դրությամբ երեքն էին: Գեւորգյանը շարունակելով ասաց, որ ինքն այսօր դատախազությունում խոստացել է, որ մաքսիմալ փորձելու է ձեռնպահ մնալ հանրայնորեն գնահատական տալ գործի ընթացքի մասին: «Ես գուցե տարօրինակ մարդ եմ, բայց քանի որ հայտնվել եմ այս վիճակում, փորձում եմ, որպեսզի ամբողջը իրականանա օրինական, իրավական դաշտում»,- ասաց նախկին փոխվարչապետը:

Մեզ հետ զրույցում Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը նշեց, որ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու՝ Գեւորգյանին առաջադրված մեղադրանքով վաղեմության ժամկետով քրեական հետապնդումը ենթակա էր դադարեցման, եթե նա համաձայներ: Սակայն Գեւորգյանը հրաժարվել է, որ նրա նկատմամբ վաղեմություն կիրառվի եւ պնդել, որ ցանկանում է ռեաբիլիտացվել (անարդար կերպով մեղադրված անձի պատիվը, հեղինակությունը վերականգնել): Դրանից հետո, ըստ էության, ստացվում է, որ արդարադատության խոընդոտման համար հիմք հանդիսացող դրվագն այժմ տեղ է գտել սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելու հոդվածի շրջանակներում: Լրագրողների հարցին՝ թե նա վստահո՞ւմ է իրավապահ համակարգին, Գեւորգյանը պատասխանեց. «Ես վստահում եմ ինձ, իմ պաշտպաններին եւ մեր օրենսդրությանը»:

Մեր զրույցում պաշտպան Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ նիստի ընթացքում պաշտպանական կողմը հայտնել է, որ եթե Վերաքննիչ դատարանը գտնի, որ առկա են բոլոր հիմքերը առաջին ատյանի դատական ակտը բեկանելու եւ դրանով իսկ Արմեն Գեւորգյանին կալանավորելու վերաբերյալ, ապա պաշտպանական կողմը խնդրել է քննարկել նաեւ կալանավորման այլըտրանքային խափանման միջոց գրավի կիրառման հնարավորությունը: Պաշտպանը խնդրել է գրավի հարցը քննարկել ոչ թե դատական ստուգման շրջանակում այլ՝ որպես առաջին ատյանի դատարանում նախկինում հարուցած միջնորդության վերահաստատում:

Տպել
2136 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա