Թուրքիան խաթարում է կայունությունը Լիբիայում. երկրի խորհրդարանը միջոցներ կձեռնարկի Անկարայի դեմ

17/01/2019 schedule10:07

Լիբիայի նավահանգիստներից մեկում հունվարի 8-ին առգրավվել է Թուրքիայից այդ երկիր ուղարկված զենքի ևս մեկ խմբաքանակ: Ըստ Լիբիայի մաքսային ծառայության հայտարարության՝ Թուրքիայից երկրի Միսրաթա նավահանգիստ ուղարկված մանկական խաղալիքների ու կահույքի մեջ թաքցված 556 փաթեթներում 20.000 ատրճանակ է հայտնաբերվել: Լիբիայի իշխանությունների տեղեկություններով զենքերը փոխանցվում են երկրի ներսում գործող ահաբեկիչներին, հայտնում է Ermenihaber-ը:

Թեմայի վերաբերյալ «Sputnik» գործակալությանը տված հարցազրույցում Լիբիայի խորհրդարանի մամուլի քարտուղար Ֆաթիհ ալ-Մարյամին հայտարարել է, որ Թուրքիան նմանատիպ քայլերով ցանկանում է խաթարել կայունությունը Լիբիայում: Ալ-Մարյամին ավելացրել է, որ առաջիկայում խորհրդարանը համապատասխան քայլեր կձեռնարկի Թուրքիայի հետ հարաբերությունների մասով:

«Լիբիայի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովը և ներքին ու արտաքին անվտանգության հանձնաժողովը Թուրքիայի հետ հարաբերությունների համատեքստում մի շարք քայլեր կիրականացնեն: Դա կլինի խորհրդարանի հաջորդ նիստի ընթացքում: Թուրքիան ցանկանում է խաթարել կայունությունը Լիբիայում. զենքի մատակարարումներով ու երիտասարդներին մոլորեցնող տեղեկատվության տարածումով քաոսի սերմեր է ցանում»,- ասել է Լիբիացի պաշտոնյան:

Ավելի վաղ էլ Լիբիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր դեկտեմբերի 17-18-ին Լիբիայի Հոմս նավահանգստից Թուրքիայից ուղարկված զենք-զինամթերքի 2 մեծ խմբաքանակ առգրավելու մասին: Ըստ Լիբիայի ՊՆ-ի՝ այդ անօրինական զենքը նախատեսվում էր օգտագործել երկրում ահաբեկչական հարձակումներ կազմակերպելու նպատակով:

Տպել
828 դիտում

System of a Down-ը նոր երգերի միջոցով մեկ միլիոն դոլար է հավաքել Արցախին աջակցելու համար

Ռուստամ Մուրադովն անձամբ այցելել է Ադրբեջան, հանդիպել հայ ռազմագերիների հետ, մեզ տրամադրել նրանց անունները. ԱՀ նախագահ

Արցախում ստուգվել է խմելու ջրի որակը. հերքվել են բնակչության մտահոգությունները

Հայազգի համաշխարհային աստղերը կոչ են անում գերությունից ազատել հայ ռազմագերիներին. Fox 11 Los Angeles

Վարչապետը կրկին հանդիպում է ունեցել գերեվարված և անհետ կորած անձանց ընտանիքների անդամների հետ

Ընդդիմությունը վարչապետին հեռանալու համար մինչեւ երեքշաբթի օրը ժամանակ տվեց, այլապես կդիմեն անհնազանդությունների

Հանրահավաքի մասնակիցները երթով շարժվում են դեպի կառավարական ամառանոցներ

Վազգեն Մանուկյանը ներկայացրեց առաջարկվող ժամանակավոր կառավարության առաջնահերթությունները

Արսեն Թորոսյանը հանդիպել է վիրավոր զինծառայողների

Օրենքի խախտմամբ հավաքներ անցկացնելու համար ընդհանուր առմամբ մեղադրվում է 35 անձ

Լևոն Տեր-Պետրոսյանն իր մտահոգությունն է արտահայտել ներքաղաքական թեժացող գործընթացների առնչությամբ

Գագիկ Ծառուկյանն ԱԱԾ-ում է. հրապարակում նրա անունից խոսք կարդաց Իվետա Տոնոյանը

Խնածախ համայնքի տարածքում տեղի կունենա հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծում

Սյունիքի մարզի քաղաքային համայնքների ղեկավարները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք Ազատության հրապարակում. մարդկանց խմբեր տանելու ահազանգեր են հնչում

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացել է նոր ռեանոմոբիլների նվիրատվության արարողությունը

Երեւանի Սարալանջի խճուղում բախվել են 4 մեքենաներ. կա զոհ եւ տուժածներ

Ավարտվել են Կապան քաղաքի «Սյունիք» օդանավակայանի վերականգնման աշխատանքները

Վրաերթի ենթարկված 57-ամյա կինը հիվանդանոցում մահացել է

Ապարան եւ Չարենցավան քաղաքներում ձյուն է տեղում, «Չայնիի ոլորաններ»-ում մառախուղ է