«Առնո Բաբաջանյան» համերգասրահի փոխտնօրենի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

Լուսանկարում՝ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը

2018 թվականի հուլիսի 23-ին Էրեբունի վարչական շրջանի Տիտոգրադյան փողոցի «Անի» բացօթյա սրճարանի դիմաց խուլիգանություն կատարելու գործով մեղադրյալ «Առնո Բաբաջանյան» համերգասրահի փոխտնօրեն, 30-ամյա Արման Այվազյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:

Այս մասին մեր զրույցում ասաց Այվազյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը՝ հավելելով, որ քրեական հետապնդումը դադարեցվել է հանցակազմի բացակայության հիմքով: Նման որոշում կայացրել է վարույթն իրականացնող մարմինը:

Այդ օրը՝ հուլիսի 23-ին, ըստ նախնական տեղեկությունների՝ Այվազյանը «Անի» բացօթյա սրճարանի դիմաց հրազենային վնասվածք էր պատճառել Հ. Վարդանյանին: Այվազյանը դիմել էր փախուստի: Հուլիսի 24-ի ուշ երեկոյան, ժամը 22:10-ի սահմաններում նա ներկայացել է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, տվել խոստովանական ցուցմունք եւ տեղեկացրել, որ ինքն է եղել կրակոցներ արձակողը:

Տուժողի՝ Երեւան քաղաքի բնակիչ 27-ամյա Հ. Վարդանյանի եւ Արման Այվազյանի միջեւ վիճաբանությունը սկսվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի մոտակայքում, որտեղ Արման Այվազյանը գտնվել է մոր առողջական խնդիրների պատճառով: Ավելի վաղ, պաշտպան Էրիկ Ալեքսանյանը «ՀԺ»-ի հետ զրույցում նշել էր, որ Հ. Վարդանյանը տաքսու վարորդ է, Արման Այվազյանը փորձել է օգտվել վերջինիս տաքսի ծառայությունից, ինչի հետեւանքով էլ առաջացել է որոշակի վիճաբանություն:

Հիվանդանոցի մոտակայքում վիճաբանությունից հետո Ա. Այվազյանը եւ Հ. Վարդանյանը հեռացել են տարբեր ուղղություններով: Արման Այվազյանը գնացել է Էրեբունու Տիտոգրադյան փողոցի «Անի» բացօթյա սրճարան, որից մի փոքր ավելի ուշ նշված տարածքում է հայտնվել Հ. Վարդանյանը, դարձյալ վիճաբանություն է սկսվել, որն էլ ավարտվել է կրակոցներով:

Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի գործադրմամբ):

Տպել
1391 դիտում

«Ռեդ Վինգս» ավիանկերությունը ձեռք է բերել մեկանգամյա Մոսկվա-Երեւան չարտերային թռիչք կազմակերպվելու թույլտվություն

Մեքենավարման պարապմունքներ են անցկացվել 1-ին զորամիավորումում. ՊՆ

Անտառամուտի բնակիչն ապօրինաբար 5 կանգուն ծառ է կտրել եւ տեղափոխել իր տան բակ

ՀՊՏՀ-ում անհրաժեշտության դեպքում առցանց կանցկացվի դիպլոմայինի պաշտպանությունը, իսկ ԵՊՀ-ում հարցը կորոշեն ֆակուլտետները

Արսեն Թորոսյանն ուղիղ եթերում ցույց տվեց նոր կառուցված մոդուլային ընդունարանները (տեսանյութ)

Կսահմանվի հատուկ՝ Կրթական սակագին. ԿԳՄՍ-ն արդեն պայմանավորվածություն է ձեռք բերել

Լոռու մարզի 4 համայնքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու 8 դեպք, մեկուսացածների մեջ բուժաշխատողներ էլ կան

Արցախում ընտրողների կողմից քվեաթերթիկը լուսանկարահանելու դեպքերի առթիվ 7 քրեական գործ է հարուցվել

«Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ի այրվածքային բաժանմունքը տեղափոխվել է Ուռուցքաբանության ազգային կենտրոն

Քաղաքաշինության կոմիտեն միացել է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի աջակցության ծրագրին

«Պարենային շտապ օգնություն»-ը Գյումրիում ծանրոց է հասցրել 50 ընտանիքի, 25-ը տրվել է «Թռչունյան տան» նախկին սաներին

Հետախուզման մեջ գտնվող 36-ամյա տղամարդը փորձել է հաշփտակել Հալաբյան փողոցի վճարային տերմինալներից մեկը (տեսանյութ)

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Ադրբեջանի կողմից տարածվող ապատեղեկատվությունը

Արցախն այդպիսի ընտրությունների արժանի չէ. քաղաքագետի համոզմամբ՝ խաղից դուրս մնացածներն ու 2-րդ փուլ անցածները կբանակցեն

Անցկացվել են մարտական հերթապահության նախապատրաստման գործնական պարապմունքներ մարտական հերթափոխի մեկնող զինծառայողների հետ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը խոսել է կատարած աշխատանքի եւ ապագա ծրագրերի մասին

Վրաստանը բեռնատարների տեղաշարժի վերաբերյալ ուղեցույց է հրապարակել. ՊԵԿ

ՏՄՊՊՀ-ն ներկայացրել է կոճապղպեղի թանկացման ուսումնասիրության ընթացիկ արդյունքները

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են տարբեր գյուղմթերքների արտադրության խթանման հետագա քայլերը

Կորոնավիրուսի հաղթահարման ֆինանսական աջակցության հաշվի մուտքերը կազմել են 864664835.7 դրամ