Որոշ ծնողներ ամաչում են բարձրաձայնել, որ երեխան շաքարային դիաբետ ունի, երեխաներն էլ մտածում են, որ մեղավոր են

Հայաստանում կան դիաբետիկ երեխաներ, որոնցից շատերի մասին ծնողները չեն ցանկանում բարձրաձայնել: Այս մասին իր մտահոգությունն է հայտնում «Քաղցրիկ երեխաներ» ԲԿ-ի Հայաստանյան ներկայացուցիչ Մարիամ Տերբալյանը:

«Ինչքան խորանում ենք՝ հասկանում ենք, որ Հայաստանում կա շատ լուրջ խնդիր. ծնողներն ամաչում են, որ իրենց երեխան ունի շաքարային դիաբետ, երեխաներն էլ մտածում են, որ մեղավոր են այդ հարցում: Շաքարը թաքցնելը լուրջ հետեւանքներ կարող է առաջացնել»,- մեր զրույցում նշեց Մարիամ Տերբալյանը՝ հավելելով, որ «Քաղցրիկ երեխաներ» կազմակերպությունն աշխատում է այդ ուղղությամբ, հոգեբանական դասընթացներ է անցկացվում երեխաների ծնողների հետ:

Նորաստեղծ «Քաղցրիկ երեխաներ»-ը գործում է 2018 թվականի հունիս ամսից, նպատակն է՝ Հայաստանում ապրող անչափահաս դիաբետիկներին տրամադրել արյան մեջ շաքարը չափող սարքեր ու ասեղներ: Ծրագիրն իրականացվում է Էստոնիայում բնակվող Հայկ Մուրադյանի հետ համատեղ, որն էլ «Քաղցրիկ երեխաներ»-ի հիմնադիր նախագահն է:

«Երբ շաքարային դիաբետի պատճառով հայտնվեցի էստոնիայում, հասկացա, որ այնտեղ դիաբետիկների համար ամեն ինչ շատ ավելի հեշտ է. ստրիպներն, ինսուլինը ամեն ինչ նրանք ստանում են 90 տոկոս զեղչով: Միտք առաջացավ, որ նույնը կարող էր լինել Հայաստանում, սակայն այդ ամենը կապված է բժշկական ապահովագրության հետ, այնտեղ ապրող յուրաքանչյուր մարդ ունի բժշկական ապահովագրություն: Հասկացա, որ ապահովագրության գործոնն իրականացնել Հայաստանում դժվար թե ստացվի, իսկ բարեգործություն՝ հնարավոր կլինի: Որոշեցի, որ ինչքան ինձ են տալիս անվճար գլյուկոմետրեր ու ստրիպներ, այդքան էլ ես ուղարկեմ այստեղի երեխաներին»,-պատմեց «Քաղցրիկ երեխաներ»-ի հիմնադիր նախագահը:

Հայկ Մուրադյանն իր անունով դուրս գրված 1300 տուփ գլյուկոմետր է ստանում, ամեն տուփում՝ 50 հատ: Շաքարը չափող նույն սարքերից գնում են նաեւ նորաստեղծ կազմակերպության գումարներով, ապա ուղարկում Հայաստան:

«Քաղցրիկ երեխաներ» ԲԿ-ի Հայաստանյան ներկայացուցիչը պատմում է, որ դիաբետիկ երեխաների հասցեները սկզբնական շրջանում փորձել են իմանալ Մուրացանի թիվ 1 հիվանդանոցից, որտեղ եւ առաջին անգամ բուժում է ստացել Հայկ Մուրադյանը: Այս պահին մոտ 12 երեխայի են օգնում հիվանդությունը հաղթահարել: Շուտով նրանց կավելանա եւս 6-ը: Շաքարը չափող սարքերը երեխաներին հասցվում են նրանց ծնողների միջոցով:

«Յուրաքնաչյուր երեխայի համար ամսական տալիս ենք անհրաժեշտ քանակություն: Նրանց այդ սարքերը հիվանդանոցն էլ է տալիս, սակայն գրեթե միշտ չի բավարարում եւ ծնողները ստիպված են լինում առնել»,-ասաց Մարիամ Տերբալյանը: «Քաղցրիկ երեխաներ»-ի տրամադրած շաքարը չափող սարքի մեկ տուփը Հայաստանում արժե 8 հազար դրամ:

«Քաղցրիկ երեխաներ»-ի Հայաստանյան ներկայացուցչի խոսքով՝ սկզբնական շրջանում ծանոթների միջոցով են իրականացրել ծրագիրը, հետաքրքրվել են, թե ով ունի դիաբետիկ երեխա, այնուհետեւ հասցեներով գտել, կապ հաստատել: Համագործակցում են «Գյումրու «Մոր եւ մանկան Ավստրիական Հիվանդանոց»-ի հետ, որտեղ 17 երեխա է հաշվառված, նրանցից 6-ին օգնում են:

«Հայաստանում ապրող դիաբետիկները ունեն լուրջ խնդիր. պետության կողմից նրանց տրամադրվող գլյուկոմետրերն ու ստրիպները խիստ սահմանափակ են ու չեն բավականացնում երբեք: Մեր նպատակն է՝ ծրագրի ընդլայնում, դիաբետիկ երեխաների բացահայտում, ինչպես նաեւ նրանց եւ նրանց ծնողների հետ հոգեբանական դասընթացների իրականացում»,-եզրափակեց Մարիամ Տերբալյանը:

Տեսանյութը՝ «Քաղցրի երեխաներ»-ի պաշտոնական էջից

Տպել
2573 դիտում

Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ