Հայաստանում կբացվի խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիա

16/01/2019 schedule18:09

Սույն թվականի գարնանը կբացվի «Երեմյան Փրոջեքթս»-ի «Խոհարարական արվեստի և հյուրընկալության» ակադեմիան: Համագործակցության նպատակով հունվարի 14-ին և 15-ին Հայաստանում էր Activate Learning-City of Oxford College միջազգային կրթական խմբի ղեկավար Նիկո Փիլիպսը:

Այցի շրջանակում Նիկո Փիլիպսը տեղեկացավ «Երեմյան փրոջեքթս» ընկերության գործունեության մասին, այցելեց ընկերության «Պանդոկ Երեւան» ռեստորանների ցանց, «Լավաշ» եւ «Շերեփ» ռեստորաններ, «Արցախ» գործարան, հանդիպեց «Խոհարարական արվեստի և հյուրըկալության ակադեմիայի» թիմի հետ, ծանոթացավ «Երեմյան» ակադեմիայի ճարտարապետական նախագծին, ընթացող շինարարական աշխատանքերին: Այս մասին ասված է «Երեմյան փրոջեքթս» ընկերության տարածված հաղորդագրության մեջ:

Այցի շրջանակում «Խոհարարական արվեստի և հյուրըկալության ակադեմիայի» թիմը և Նիկո Փիլիպսը հանդիպումներ ունեցան ՀՀ Կրթության և գիտության նախարարությունում, Ուսուցման ազգային հիմնադրամում, Երևանի Տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջում։ Կրթական քաղաքականություն մշակողների հետ քննարկվեցին մասնագիտական կրթության հիմնախնդիրները, մասնագիտական կողմնորոշման և  կարողությունների զարգացման, Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիայի ստեղծման անհրաժեշտության հարցերը:

«Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանն ու Activate Learning- City of Oxford College միջազգային կրթական խմբի ղեկավար Նիկո Փիլիպսը քննարկեցին հետագա համագործակցության հեռանկարները:

Խոսելով «Երեմյան խոհարարական արվեստի և հյուրընկալության» ակադեմիայի նպատակների և գործունեության մասին՝  «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանն ասաց.

«2017 թվականի սկզբին մենք էքսպերիմենտալ քայլի դիմեցինք՝ փոքրիկ խոհարարական դպրոց հիմնելով՝ սաներին փոխանցելով խոհարարության և սպասարկման ոլորտում մեր կուտակած փորձն ու գիտելիքները։ Եվ պետք է նշեմ, որ տպավորիչ արդյունքներ ենք գրանցել: Մենք համոզվեցինք, որ այսօր արդեն  խոհարարական դպրոցն անհրաժեշտություն է, որտեղ խոհարարները, սպասարկման անձնակազմը կստանան տեսական գիտելիքներ և դրանք գործնականում կիրառելու հնարավորություն: Երիտասարդների մասնագիտական կողմնորոշումն ու կրթությունն ապահովելով՝ մեզ կհաջողվի զարգացնել ռեստորանային բիզնես-մշակույթը, ստեղծել գրագետ և պրոֆեսիոնալ աշխատակազմ, որը կհամալրի թե՛ երևանյան, թե՛ հանրապետության այլ վայրերի, թե՛ արտերկրյա HoReCa հատվածի կազմակերպությունների աշխատակազմը: 

Դավիթ Երեմյանը նշեց. «Մենք հիանալի երիտասարդություն ունենք, որն ընկալունակ է, ազատ բարդույթներից, նախաձեռնող է, պատրաստակամ սովորելու և նոր բաներ յուրացնելու: Մնում է միայն նրանց ճիշտ ուղորդում, մասնագիտական կողմնորոշում տալ՚:

Հունվարի 15-ին Մեծ Բրիտանիայի Activate Learning-City of Oxford College-ի և «Երեմյան փրոջեքթս» ընկերության միջև փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց, որով ազդարարվեց երկու կառույցների միջև համագործակցության սկիզբը: Փոխըմբռնման հուշագրի համաձայն՝ Activate Learning-City of Oxford College-ը Հայաստանում դառնում է «Երեմյան խոհարարական արվեստի և հյուրընկալության» ակադեմիայի բացառիկ գործընկերը, որի արդյունքում  համատեղ մշակելու և ներդնելու են Ակադեմիայի կողմից իրականացվող կրթական ծրագրերը, զարգացնելու են դասախոսական անձնակազմի կարողություններն ու  ապահովելու են ինչպես դասավանդողների, այնպես էլ ուսանողների մոբիլությունը:

Այս պահի դրությամբ իրականացվում է «Երեմյան խոհարարական ակադեմիայի» տարածքի վերանորոգման և կահավորման աշխատանքներ. այն իր դռները կբացի 2019 թվականի գարնանը:

Տպել
6212 դիտում

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա