Ըստ ՀԱՕԿ-ի՝ բռնցքամարտի ֆեդերացիայում պետք է նախագահի ընտրություն լինի, իսկ Գեւորգյանը հերքում է

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայում նախագահական նոր ընտրությունների մասին խոսակցություններ չկան: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը: 2018-ի դեկտեմբերին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը ֆեյսբուքում տեղադրել էր ԱԻԲԱ-ից (Բռնցքամարտի միջազգային միություն) ստացած նամակի լուսանկարը ու գրել, որ միջազգային կառույցը հրահանգել է նախագահական նոր ընտրություններ անցկացնել: Գեւորգյանն իր հերթին ընդգծում է, որ իրենք այսքան ժամանակ շարունակում են աշխատել սովորական առօրյայով:

«Նման տեղեկություն մենք չունենք: Ֆեդերացիայում աշխատանքներն ընթանում են իրենց հունով»,- ասաց նա:

Գեւորգյանը նշեց, որ Ռոստոմյանի հայտարարույունից հետո իրենք դիմել են ԱԻԲԱ ու փորձել հասկանալ, թե ինչ նամակ է դա, սակայն ոչ մի պատասխան չեն ստացել: Փոխարենը Գեւորգյանը նշում է, որ EUBC-ի (Բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիա) նախագահի ընտրություններին մասնակցելու հրավեր ունի:

«Ունենք նամակ, որ ես որպես Հայաստանի ֆեդերացիայի նախագահ հանդիսանում եմ պաշտոնական պատվիրակը եւ պետք է մասնակցեմ EUBC նախագահի ընտրություններին, որը տեղի կունենա Մոսկվայում փետրվարի 20-24-ը»,- ասաց նա:

Ռոստոմյանի հրապարակած նամակը ԱԻԲԱ-ի ձեւաթղթով էր: Դրա վրա ԱԻԲԱ-ի գործադիր տնօրեն Թոմ Վիրջեթսի ստորագրությունն էր: Թե ինչ է դա նշանակում, ինչպես է ստացվում, որ Ռոստոմյանին ԱԻԲԱ-ից նման բովանդակությամբ պաշտոնական նամակ են ուղարկել, իսկ ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիային ոչինչ չեն ասել, Գեւորգյանը չի կարողանում բացատրել:

«Ազնվությամբ չեմ հասկանում: Եթե ԱԻԲԱ-ից ինչ-որ նորություն լինի, տեղյակ կպահեմ»,- ասաց նա ավելացնելով, որ սա ՀՀ ներքին իրավական խնդիր է, որին ԱԻԲԱ-ի չի միջամտում եւ որ այս աղմուկի ընթացքում երկրի ներսում իրավական ոչ մի գործընթաց չի էլ սկսվել:

Գեւորգյանը ցանկացավ եւս մեկ անգամ նշել, որ ֆեդերացիայի նախագահական ընտրությունները ոչ ոք չի բողոքարկել: Բողոքարկման ժամկետներն էլ արդեն սպառվել են: Ընդգծեց, որ անգամ եթե նորից ընտրություն լիներ, իրենք խնդիր դրա մեջ չէին տեսնի, ինքն էլ կրկին կընտրվեր:  

ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի շուրջ այս սկանդալն առաջացել է նախագահի ընտրություններից հետո: 2018 թ. օգոստոսի 2-ին Գեւորգյանը, որը միակ թեկնածուն էր, վերընտրվեց: Դրանից հետո բռնցքամարտի մի շարք ներկայացուցիչներ ոտքի կանգնեցին, դիմեցին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի այն ժամանակվա նախարար Լեւոն Վահրադյանին: Ըստ նրանց՝ ընտրություններն անցել էին խախտումներով: Այդ ժամանակվանից ՀԱՕԿ-ի ու ֆեդերացիայի միջեւ մամուլի ու սոցցանցերի միջոցով հեռակա բանավեճեր են ընթանում կամ էլ 2 կողմերի ներկայացուցիչները հանդես են գալիս բողոքի ակցիաներով:

Տպել
1652 դիտում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ