Դատավորը քննիչից հետաքրքվել է, թե արդյո՞ք Քոչարյանը ազատության մեջ գտնվելու ընթացքում խոչընդոտել է քննությանը

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը կրկին հետաձգվեց:

Լրագրողների հետ զրույցում Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանն ասաց, որ քննվել է Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդությունը, որի վերաբերյալ իր առարկություններն են ներկայացրել պաշտպաններ Հայկ Ալումյանը եւ Հովհաննես Խուդոյանը: Նշենք, որ Քոչարյանի նկատմամբ գրավ կիրառելու եւ նրա կալանքը երկարաձգելու միջնորդությունները քննվում են միասին, թեեւ պաշտպանական կողմը պնդում էր, որ դրանք միանգամայն տարբեր միջնորդություններ են, վերաբերվում են տարբեր ժամանակահատվածների եւ մեղադրանքների եւ պետք է քննել առանձին:

Ալումյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դատարանին նոր տեսանյութեր են ներկայացնելու: Մեր հարցին ի պատասխան Ալումյանն ասաց, որ այս տեսանյութերն առնչվում են Մարտի 1-ի իրադարձություններին. այդ տեսանյութերը կներկայացվեն վաղը:

Միջնորդության քննության ընթացքում դատավոր Արթուր Մկրտչյանը մի շարք հարցեր է ուղղել Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանին: Մեր հարցին, թե դատավորին մասնավորապես ի՞նչ հարց է հետաքրքրել, Ալումյանն ասաց, որ դատավորը գործով քննիչին հարց է ուղղել, թե արդյոք ազատության մեջ գտնվելու ժամանակահատվածում Ռոբերտ Քոչարյանը խուսափել կամ խոչընդոտե՞լ է գործի քննությանը, ինչին ի պատասխան քննիչը նշել է, թե այդպիսի հանգամանքներ հայտնի չեն եւ շարունակել, որ չի խոչընդոտել, քանի որ հասկացել է, որ դա կարող է պատճառ հանդիսնալ իրեն նորից կալանավորելու համար: Ալումյանն ասաց, որ դատավորը Քոչարյանի անձեռնմխելիության հետ կապված հարց չի հնչեցրել:

Դատական նիստը կշարունակվի վաղը, ժամը 11:00-ին:

Տպել
2023 դիտում

Սյունիքի մարզը վերջին մեկ ամսում ստացել է ավելի քան 119 միլիոն դրամի տեխնիկա․ ՀՏԶՀ

Վարչապետ Փաշինյանը շարունակում է հանդիպումները գործարար դաշտի ներկայացուցիչների հետ

Արցախից դեպի Հայաստան ապօրինի զենք-զինամթերք տեղափոխելու հերթական դեպքի քննությամբ մեղադրանք է առաջադրվել 2 անձի

Ադրբեջանի կողմից ահաբեկիչների և վարձկանների մասնակցությունը փաստվում է ձեռք բերված բավարար ապացույցներով. դատախազություն

Ադրբեջանի տարածած տեսանյութերում հարազատներին ճանաչած անձանց ՔԿ-ն խնդրում է դիմել իրենց

Ֆերդինանդ Կարապետյանը բոլոր շանսերն ունի օլիմպիական վարկանիշ ձեռք բերելու. Հովհաննես Դավթյան

Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Զավեն Աբրահամյանը

Եթե հայ գերիների մասնակցությամբ Ադրբեջանը զորահանդես կազմակերպի, կոպիտ հանցագործություն է լինելու․ ԱՀ ՄԻՊ

Սա նորից ադրբեջանական կազմակերպված ցեղասպանության քաղաքականության մաս է․ Արման Թաթոյան

Մտահոգիչ է, որ եռակողմ հայտարարության մեջ մարդասիրական հարցերի հստակ ժամանակցույց չկար․ Սաքունց

Ադրբեջանցի Նուրլան Իբրահիմովի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, ՀՀ ՔԿ-ի կողմից նրան մեղադրանք է առաջադրվել

Սպառողների համար խմելու ջրի սակագինը կմնա անփոփոխ․ ՀԾԿՀ

ՈւԵՖԱ-ն ցմահ որակազրկել է «Քարաբաղի» աշխատակցին, ակումբին՝ տուգանել 100 հազար եվրոյով

Զինդատախազությունն արդեն իսկ ՊՆ-ից պահանջել և ստացել է ԶՈւ կարիքների գնումների վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը

Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը կայցելի Հայաստան

«Իմ քայլի» ցուցակի հաջորդ համարն այսօր մանդատ կստանա. թեկնածուներից մեկը հրաժարվում է մանդատներից, դուրս գալիս ՔՊ-ից

Արձանագրվել են խոշտանգման մի շարք դեպքեր, նաեւ՝ հետմահու․ Բեգլարյանը՝ Ադրբեջանի անմարդկային վերաբերմունքի մասին

Այսօր կարեւոր նպատակ են Հայաստանի եւ Արցախի շուրջ կայունությունը եւ անվտանգությունն ապահովելը. վարչապետի ուղերձը

Սոթքի հանքավայրի եւ Սյունիքի հողատարածքների մասին. ՀՀ վարչապետը հանդես է գալիս հեռուստաուղերձով

Ենթադրվում է, որ Ադրբեջանը նախօրոք հավաքել է դիերը, հետո միայն մեզ թույլատրել մտնել ու որոնել․ Արցախի ՄԻՊ