Այդ շենքը չպետք է քանդվի, այդպիսի քննարկում չկա. Հայկ Մարությանը` Արամի 23-ի շենքի մասին

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով Արամի 23 հասցեում գտնվող շենքի պատի փլուզման պատճառներին, ասաց, որ շենքի պատն իրենից ներկայացնում է պատմամշակութային արժեք, եւ ըստ օրենքի, այդ շենքերի հետ կապված պահպանության հարցերը պետք է իրականացնեն այդ շենքերի սեփականատերերը կամ տնօրինողները՝ հավելելով, որ դրան հետեւում է նաեւ մշակույթի նախարարությունը, ոչ թե՝ քաղաքապետարանը:

Մարությանի խոսքով՝ Երեւանի քաղաքապետարանը պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերին վերաբերում է այնպես, ինչպես այլ շենքերի է վերաբերում: «Այսինքն՝ մենք հոգում ենք բոլոր շենքերի, այդ թվում` այդ շենքի մասին: Դրանից ավելի իրավասություններ մենք չունենք: Մեր իրավասությունների սահմանում մենք արել ենք ամեն ինչ, որ այս շենքը կանգուն մնա եւ մնալու է»,- ասաց քաղաքապետը:

Հայկ Մարությանը նշեց, որ այս հարցում շատ կարեւոր է տարբերակել 2 կազմակերպություն՝ մեկը «Հայաստանի փոքրիկ երգիչներ» ՀԿ-ն է, որի նախագահը Տիգրան Հեքեքյանն է եւ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» ՀՈԱԿ-ը, որը պատկանում է Երեւանի քաղաքապետարանին:

«ՀՈԱԿ-ի հարցերով քաղաքապետարանը միշտ զբաղվել եւ զբաղվում է, այդ երեխաների հարցերով զբաղվում ենք: Ասեմ ավելին՝ արդեն մի քանի ամիս է՝ տարածք է տրամադրված այդ ՀՈԱԿ-ին, որ շարունակեն իրենց գործունեությունը: Այսինքն՝ այս ՀՈԱԿ-ը նորմալ կերպով գործում է: Իսկ Արամի 23 շենքի տերը «Հայաստանի փոքրիկ երգիչներն» է, որի նախագահը պարոն Հեքեքյանն է: Քաղաքապետարանի ունեցվածքը չի, սեփականատերը այդ ՀԿ-ն է: Քաղաքապետարանն այդ գույքի սեփականատերը չէ»,- ասաց Մարությանը: Երեւանի քաղաքապետը նշեց, որ նախկին իշխանություններն են շինթույլտվություն տվել: Մշակույթի նախարարությունն արդեն դիմել է դատախազություն՝ պարզելու համար՝ արդյոք նորմերի խախտումներ եղե՞լ են՝ թե ոչ: Եթե լինեն խախտումներ, կպատժվեն մեղավորները:

Մարությանը նշեց, որ իրենք իրենց լիազորությունների շրջանակում արել են ամեն ինչ՝ շենքի ամրակայումն ապահովելու համար: «Քաղաքապետարանն արել է ամեն ինչ, մենք ունենք սահմանափակված լիազորություններ, մենք հանդիպել ենք կառուցապատող ընկերության գլխավոր ճարտարապետի հետ, իր հետ քննարկել ենք, թե ինչ ամրացումներ կարող են լինել, անընդհատ դիմել ենք, որ ամրացումներ անեն»,- ասաց քաղաքապետը:

Հարցին, թե արդյոք «Հին Երեւան» նախագծի հեղինակ Լեւոն Վարդանյանը նրանց չի ասել, որ պետք է Արամի 23-ի շենքը քանդվի, Մարությանը բացասական պատասխան տվեց: «Այդ շենքը չպետք է քանդվի, այդպիսի քննարկում չկա, ասեմ ավելին՝ ես բազմիցս հայտարարել եմ, որ այդ շենքը չպետք է քանդվի»,- ասաց նա: Մարությանը նշեց, որ իր եւ Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի համոզմունքն է՝ շենքը չպետք է քանդվի, եւ իրենց լիազորությունների շրջանակում կանեն ամեն ինչ, որ չքանդվի:

«Մենք, որպես կողմ, այնուամենայնիվ, ակտիվ մասնակցում ենք խնդիրների լուծմանը: Երեկ կառավարությունում եղել է հանդիպում, բոլոր կողմերը ներգրավված են եղել քննարկմանը, մենք էլ ենք ներգրավված եղել: Մենք ամեն ինչ անում ենք, որ պրոցեսը զարգանա, պարոն Հեքեքյանի հետ շատ սերտ համագործակցում ենք»,- ասաց քաղաքապետը:

Տպել
1858 դիտում

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է