Կրակոցներ Սպիտակում. 1 անձ մահացել է, եւս մեկը հիվանդանոցում է. տեղի ունեցածը վենդետա՞ է

Այսօր՝ հունվարի 15-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Սպիտակի բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով ավելի ուշ գիտակցության չգալով՝ մահացել է։ Միաժամանակ հրազենային վնասվածքով Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել այլ անձ՝ 31-ամյա Կամո Քալաշյանը։ Ավելի ուշ ոստիկանները պարզել են, որ հիշյալ 2 անձինք հիվանդանոց են տեղափոխվել միեւնույն վայրից:

Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ մահացածը Սպիտակ քաղաքի Թորոսյան փողոցի 42 տնակի բնակիչ 41-ամյա Գարուշ Մարությանն է եղել: Բացի հրազենային վնասվածքներից, նրա մոտ կտրված է եղել մեկ ականջն ու բացակայել է մյուսի կեսը:

Ավելի ուշ պարզվել է, որ կրակոցները հնչել են Սպիտակ քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում գործող «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերության գրասենյակում:

Փաստի առթիվ Սպիտակի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ 

ՀԺ-ին հասած տեղեկությունների համաձայն, կատարված հրաձգությունը վենդետա է, վրեժխնդրության արդյունք:

Տպել
7753 դիտում

Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասում այրվել են ավտոմեքենաներ

«Ես 50-100 քաղաքացու հետ շփվում եմ, սիրտս լցվում է». ըստ Ծառուկյանի՝ ՀՀ-ում մարդիկ կործանման եզրին են

Կարծում եմ` նոր թեկնածուի կարիք ունենք. Վահե Գրիգորյան

Այս որոշումը հեշտ չի տրվել, բայց կարեւոր է իմ սկզբունքների եւ արժեքների հետ ներդաշնակ լինել. Գ. Աբրահամյան

Ինձ լավ եմ զգում, ջերմությունս 36.6 է, վաղուց չեմ հիվանդացել. Հրայր Թովմասյան

Գեորգի Ավետիսյանի՝ պաշտոնից ազատվելը մեթիլով օղիների կամ ալկոգելի շուկայի հետ կապելն աբսուրդ է. Անուշ Հարությունյան

ՌԵ/ՀԿԵ Հայաստանում՝ աշխատանք սեփական ռիսկին

Հայ դպրոցականները 4 մեդալ են նվաճել Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայում

ՀՀ վարչապետի շնորհակալագրերով են խրախուսվել 100-ից ավելի բուժաշխատողներ և պետական համակարգի աշխատակիցներ

Երևանի «Մեգա Մոլլ» առևտրի կենտրոնի մոտակայքում քաղաքացի է վրաերթի ենթարկվել

«Թվայնացումը պետական կառավարման համակարգի հեռանկարային զարգացման հիմքն է». Հակոբ Արշակյանը՝ ՌԴ-ի կոնֆերանսին

Ծովագյուղի ղեկավարը 30-50 անձանց հետ հարձակվել է «Գազպրոմ»-ի աշխատակիցների վրա. տուժել է նաեւ Գավառի ոստիկանապետը

Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ դատարանից. պաշտպանն ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատավորին

«100-ից ավելի մարդու են կանչում հարցաքննության, երբ ոչ մի բովանդակություն չկա». Էնֆիաջյանը՝ ընտրակաշառքի գործի մասին

Գայանե Աբրահամյանը հրաժարականի դիմում է ներկայացրել․ ԱԺ նախագահ

Պատգամավոր Տիգրան Կարապետյանը վարակվել է կորոնավիրուսով

Առողջապահության նախարարությունը՝ ՄԱԿ-ի ՈՎՀ կանխարգելման և վերահսկման միջգերատեսչական խմբի 2020թ. մրցանակակիր

ԿԳՄՍ նախարարն ընդունել է Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում է

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 10 նոր դեպք, 9-ը՝ Ստեփանակերտից