Ոչ թե ընդդիմադիր եմ, բարձր եմ խոսում, այլ հնչեցնում եմ. Ծառուկյանն ԱԺ-ում ելույթ ունեցավ

ԱԺ 7-րդ գումարման երկրորդ նիստում ԲՀԿ առաջնորդ, ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը ելույթ ունեցավ։ Նա անդրադարձավ հարցին, թե ինչու ԱԺ-ում ընդդիմության ներկայացուցիչ փոխխոսնակը պետք է իրենց ուժի ներկայացուցիչ Վահե Էնֆիաջյանը լինի։ Ծառուկյանը նկատեց նաեւ, որ Լուսավոր Հայաստանի հետ ոչ մի կոնֆլիկտ չկա, ամենը հարթվել է։

«Երեկ ասում են՝ Ծառուկյանը պետք է քաղաքականությունից դուրս գա, ինքը չլիներ՝ ես կլինեի 2-րդը, դե «Իմ քայլին» էլ կարելի էր ասել՝ չլիներ՝ կլինեինք առաջինը», - ասաց Ծառուկյանը։

Նա ընդգծեց, որ իրենք անձնավորված ոչ մեկին չեն վերաբերվելու, այլ կողմ ու դեմ են լինելու նախագծերին՝ ելնելով դրանց նպատակահարմարությունից. «Մենք այստեղ թշնամիներ չենք, թող հարցն ու խնդիրը ներկայացնեն, որն ավելի լավ ու օգտակար կլինի, կյանքի կոչենք»,- ասաց նա։

Ծառուկյանը նշեց, որ պետության հզորացման համար անհրաժեշտ է թոշակներն ու աշխատավարձերն ավելացնել, ներգաղթը խրախուսել ու այդ մասով կան ծրագրեր, որոնց ջատագովը Վահե Էնֆիաջյանն է։ Ծառուկյանը նաեւ նկատեց, որ ներդրողներին պետք է ոչ թե համոզելով բերել, այլ այնպիսի պայմաններ ստեղծել, որ նրանք ինքնակամ գան ու ներդրումներ անեն Հայաստանում։ Ծառուկյանը ասաց, որ տնտեսության զարգացման համար պետք է զբաղվել արտաքին քաղաքականությամբ՝ զարգացնել կապերը ՌԴ-ի, Չինաստանի եւ Իրանի հետ։

Իր ելույթում Ծառուկյանն անդրադարձավ նաեւ Արցախի հարցին ու ՀՀ բանակին՝ նկատելով, որ Արցախի ճանաչման հարցը որքան շուտ լինի, այնքան մի շարք խնդիրներ ավելի շուտ կլուծվեն։ Բանակի մասով էլ Ծառուկյանը նշեց. «Ոչ թե ընդդիմադիր եմ, բարձր եմ խոսում, այլ հնչեցնում եմ, որ 18 տարեկան զինվորը առաջին գծում չլինի, այդտեղ կանգնեն պայմանագրային ծառայողները»։ Մանրամասները՝ տեսանյութում։

Տպել
1981 դիտում

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով