Փաշինյանի կառավարությունը պետք է նպաստի հզոր և զարգացած Հայաստանի ձեւավորմանը․ միջազգային մամուլ

Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակմանը անդրադարձել են նաև միջազգային մի շարք առաջատար լրատվամիջոցներ:

«Հայաստանի նախագահը Նիկոլ Փաշինյանին նշանակեց վարչապետ՝ անցած տարեվերջին երկրում տեղի ունեցած պատմական ընտրություններից հետո», - փոխանցում է «Ֆրանսպրես»-ը: Հաղորդագրությունը փաստում է, որ միջազգային դիտորդները ժողովրդավարական են գնահատել դեկտեմբերին տեղի ունեցած արտահերթ ընտրությունները, արդյունքում նորընտիր Ազգային ժողով են անցել միայն այն ուժերը, որոնք աջակցել են Փաշինյանի թավշյա հեղափոխությանը, նրա գլխավորած «Իմ քայլը» դաշինքն էլ ստացել է ձայների 70 տոկոսից ավելին, հայտնում է Ազատությունը:

Մանրամասներ ներկայացնելով Փաշինյանի մասին՝ «Ֆրանսպրես»-ը նշում է, որ 43-ամյա վարչապետը նախկինում եղել է լրագրող և հիմա ստանձնելով իշխանության ղեկը՝ խոստանում է շրջափակման ու թշվառության մեջ գտնվող երկրում պայքարել կոռուպցիայի և համատարած աղքատության դեմ:

Բարեփոխումների ձգտելով տանը՝ Փաշինյանը նաև հավասարակշռված արտաքին քաղաքականություն է վարել իշխանության առաջին հինգ ամիսների ընթացքում, նշում է «Ֆրանսպրես»-ը, մանրամասնելով՝ նա Ռուսաստանի նախագահին վստահեցրել է, որ Հայաստանը մնալու է Մոսկվայի չեզոք դաշնակիցը, միաժամանակ փորձում է հմայել արևմտյան առաջնորդներին: Հոկտեմբերին Երևանում տեղի ունեցած միջազգային գագաթնաժողովի ժամանակ Փաշինյանը պար էր բռնել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ՝ հայկական մեղեդիների տակ ու հագել միևնույն գուլպաները՝ Կանադայի վարչապետ Ջասթին Թյուդոյի պես, հիշեցնում է «Ֆրանսպրես» գործակալությունը:

Գերմանական DPA-ն ընդգծում է, որ Փաշինյանը իշխանության եկավ՝ առաջնորդելով Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ սկսված բողոքի ալիքը: Սարգսյանը, որ սպառել էր նախագահության երկու ժամկետները՝ մոտ մեկ տասնամյակ մնալով իշխանության ղեկին, վարչապետի պաշտոնում անցկացրեց ընդամենը մեկ շաբաթ, ինչից հետո հրաժարական ներկայացրեց՝ լայնածավալ ցույցերի ֆոնին, գրում է DPA-ն, ընդգծելով՝ Փաշինյանին նշանակելով վարչապետ՝ նախագահն ընդգծել է, որ նոր կառավարությունը պետք է նպաստի հզոր և զարգացած Հայաստանի ձևավորմանը:

Տպել
1661 դիտում

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան