Փլուզման մեղավորը նախորդ իշխանություններն են, բայց ապշելու է, որ ներկաներն ուզում են ժառանգել այդ ծանր բեռը․ Տ․ Հեքեքյան

Պատկերացրեք՝ մարդ են դանակահարել, հիմա բոլոր կողմերից կռիվներ են՝ փրկենք, սպանեք, բուժենք էդ մարդուն, եւ այլն, իսկ հիվանդի տերը ստիպված ասում է՝ թողեք ես փրկեմ, բայց չէ, պատասխանում են, որ դանակահարողը թույլ չի տալիս։ «Հայաստանի փոքրիչ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանը նման համեմատություն արեց Արամի 23-ի հուշարձան-շենքի փլուզված պատի թեմայի շուրջ հրավիրված ասուլիսի ժամանակ։

Հեքեքյանն ասաց, որ իրենք նամակով դիմել են քաղաքաշինության կոմիտեի ղեկավարին եւ գրել, որ իրավիճակ է փոխվել, քաղշինն այդ փոփոխության մեջ չկա՞․ «Դրա հաջորդ նիստը տեղի է ունենում քաղաքապետարանում՝ նոր ճարտարապետ Մեսչյանի ներկայությամբ։ Նույնպիսի տխուր նիստ է լինում։ Բոլորով նորից պնդում են շենքը քանդելու մասին, Արթուր Մեսչյանը հանձնարարում է մինչեւ որոշում կայացնելն ամրակայել շենքը։ Բայց որեւէ բան տեղի չի ունեցել։ Իսկ պատի քանդվելուց հետո Մեսչյանը հայտարարում է, որ իհարկե կարելի էր խուսափել պատահածից, որ պետք է սրանից դասեր առնել։ Ես համամիտ եմ Մեսչյանի հետ, բայց ո՞վ է պատասխանատուն»,-ասուլիսի ժամանակ ասաց Տիգրան Հեքեքյանը՝ նշելով, որ միայն մշակույթի նախարարությունն է փորձել պաշտպանել շենքը, մնացածը՝ քաղաքապետարանն ու քաղշինը, ուղղակի ոչինչ չեն արել։

Հեքեքյանը նաեւ ասաց, որ իրենց նամակներին ի պատասխան քաղաքաշինության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնից ստացել են գրություն, որտեղ իրենց առաջարկած ծրագիրը մերժվել է՝ պատճառաբանությամբ, որ հարակից կառուցապատողը Արամի 23 հասցեի շենքը պահպանելու եւ ամրակայելու այդ նախագծին դեմ է։

Հեքեքյանի խոսքով՝ պատի փլուզման մեղավորը նախորդ իշխանություններն են, որ ապօրինաբար թույլ են տվել «Հին Երեւան» նախագծի տնօրեն Վարդան Սերմաքեշին այդ հատվածում կառուցապատում իրականացնել ու փոսորակ բացել, սակայն ապշելու բան է, որ ներկա իշխանություններն ուզում են ժառանգել նախկինների այդ տխուր, ծանր բեռն իրենց ուսերին։

Գեղարվեստական ղեկավարի կարծիքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին թյուրիմացության մեջ են գցում, եւ եթե այդպես չլիներ՝ այս հարցը շատ հեշտ լուծված կլիներ։

Տպել
1710 դիտում

Ինչ է նշանակում՝ իմ հանդեպ դատաստան ես տեսնում՝ օրենքո՞վ, թե՞ տնեցիքով եք որոշել. Սուքիասյան

Վրաստանում կրքերը չեն հանդարտվում․ խորհրդարանի մուտքի մոտ բախում է եղել ցուցարարների և ոստիկանության միջև (տեսանյութ)

Երևանի քաղաքապետի որոշմամբ Շենգավիթում 22 ավտոտնակ կքանդվի

ԱՄՆ-ԵՄ հարաբերությունների խորացումն ու զարգացումը չենք հակադրում մեր տարածաշրջանային հարաբերություններին․ Նիկոլ Փաշինյան

Սամվել Վարդանյանի ծեծի ենթարկվելու վերաբերյալ հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվել

Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն

37-ամյա տղամարդը խորտկարանում «կերել-խմել», առանց վճարելու փախել է

Կոստանյանը ՀՀ-ում նորանշանակ ՄԱԿ մշտական համակարգողին է ներկայացրել բռնի տեղահանվածներին առնչվող հումանիտար հարցերը

Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

ՀՀ նախագահն ու «Մոդեքս»-ի տնօրենը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը

Դուբայում հորդառատ անձրևները չեն դադարում․ հեղեղվել են ճանապարհներ ու մետրոներ (լուսանկարներ)

Գևորգ Պապոյանն ու Ռայմունդ Յելեն սննդի արդյունաբերության ոլորտում հետագա համագործակցության վերաբերյալ մտքեր են փոխանակել

Պռոշյան գյուղի Չաուշի խճուղում պայթեցման աշխատանքներ կիրականացվեն․ մայրուղին փակ կլինի

Մեկ դար անց եզդիների նահատակությունը կրկնությունն է հայերի՝ 1915 թվականի նահատակության․ Ֆրանսիայի դեսպան

Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով ՍՊԸ-ն պետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցրել

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ծրագրերը

Հայկավան-Բամբակաշատ ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Իրանը դեմ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Սոբհանի

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ ինչ հանդիպումներ են նախատեսված

ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

Չփորձել Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան