Լուկաշենկոն սպասում է, որ վարչապետի կողմից հրավեր լինի, գա հանդիպի. Գագիկ Ծառուկյան

Լուկաշենկոն սպասում է, որ վարչապետի կողմից հրավեր լինի, գա հանդիպի: Այս մասին ԱԺ-ում լրագրողներին ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Դիտարկմանը, թե ինչո՞ւ իր ընկեր Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին չի հորդորում ավելի կոռեկտ լինել եւ չգերադասել Ադրբեջանի շահը Հայաստանի հետ հարաբերություններում, Ծառուկյանն ասաց.

«Ուրեմն ինքը շատ կոռեկտ ա: Իր վերաբերմունքն ու հարգանքն էլ դուք տեսել էիք: Ինքը սպասում է, որ մեր վարչապետի կողմից հրավեր լինի, ինքը գա ու հանդիպի վարչապետի հետ, հանդիպի ձեզ հետ եւ ձեզ հուզող ցանկացած հարցի պատասխանի», - ասաց նա։

Հարցին՝ արդյո՞ք նախատեսվում է Լուկաշենկոյի այց Հայաստան, Ծառուկյանն ասաց. «Դուք վարչապետի աշխատակազմից հետաքրքրվեք` հրավերն ուղարկե՞լ են, թե՝ ոչ, ինքը պատրաստ է գալու»:

Հարցին, թե ԲՀԿ-ն դիրքավորվել է որպես ընդդիմությո՞ւն, Ծառուկյանը պատասխանեց, որ ԲՀԿ-ն ժողովրդի ձայնն է խորհրդարանում: «Մենք հետեւողական ենք լինելու, որ այն խոստումները, ծրագրերը, որոնք մեր ժողովրդին ներկայացրել են, որոնց մեր ժողովուրդը սպասում ա՝ ժպիտը դեմքին, մենք այդ հարցերը բարձրաձայնել ենք, որ օգուտ տանք երկրին, ժողովրդին: Ժողովրդի ձայնն ենք լինելու, որը օգուտ է ժողովրդին: Որը հակառակն է լինելու, մենք դեմ ենք լինելու»,- ասաց նա:

Նա անդրադարձավ նաեւ հարցին, թե որպես գործարար՝ ինչո՞ւ է շահագրգռված լինել խորհրդարանում: «Ասենք թե գործարարը որն ա, ես գործարա՞ր եմ ձեր համար: Ես սեփականատեր եմ: Ծառուկյանը ոչ թե անհատ պատգամավոր ա, այլ  կուսակցության ղեկավար ա, որը դաշտում երկրորդ քաղաքական ուժն ա»,- նշեց նա:

ՀԺ-ի հարցին, թե օլիգարխի իր սահմանումը որն է, նա պատասխանեց. «Օլիգարխը նա է, ով որ պետական պաշտոնի գալով՝ սեփական կատու չի ունեցել: Պաշտոնում լինելով՝ դառնում է միլիոնատեր»:

Հարցին, թե ԱԺ երրորդ փոխնախագահի հարցը ինչպե՞ս պետք է լուծվի, ԲՀԿ թեկնածո՞ւն է լինելու, թե՞ Լուսավոր Հայաստանի, նա պատասխանեց. «Այսինքն՝ ես ոնց ասեմ, պատգամավորները կընտրեն, կտան ըստ օրենքի, ըստ կարգի: Ով ավելի շատ պատգամավոր ունի, մեծամասնությունը նրան ա հասնում»:

Գագիկ Ծառուկյանն անդրադարձավ նաեւ իր թիկնազորի նախկին պետին պատգամավոր դարձնելու հարցին, ասաց, որ իր համաձայնությունը տվել է, որ նա ռեյտինգային ընտրակարգով առաջադվի, քանի որ ժողովրդի ցանկությունն է դա եղել, ժողովուրդը դիմել է իրեն: Այն, որ նա մարդ ծեծելու գործով կալանավորված էր, նա պատասխանեց.

«Այսինքն՝ ինչ քրեական գործ: Հիմա էսօր եթե ձեր վրա մի հատ բողոք գրեն, վաղը ձեզ կկալանավորեն: Էսօր այնպիսի կարգ է դրված, որ ցանկացած բողոքների հետեւից գնում են, քննություն է կատարվում: Անհիմն չեն կալանավորում, հիմա եթե մեկը քո հետ չունի, մի բան կարա ասի, տանելու են»:

Նա հերքեց նաեւ, որ այդ գործով ինքն էր հարվածել տուժողին: «Եղբար, ես որ հարվածեմ, Վյաչեսլավը ոտի վրա կարա՞ր կանգնած մնար, որ դուք տեսնեիք»,- հավելեց Ծառուկյանը:

Տպել
3434 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն