Քաղաքականություն՝ գուլպաների լեզվով կամ վարչապետական ստանդարտներից դուրս. Ջասթին Թրյուդո (լուսանկարներ)

Խարիզմատիկ, գրավիչ արտաքինով, խելացի ու ժպտադեմ, հումորի զգացումով ու առանց կոմպլեքների, նաեւ գուլպաների մեծ սիրահար, հնդկական պարերի գիտակ, յոգայի մասնագետ, նախկին բռնցքամարտիկ ու դերասան, օրինակելի ամուսին ու հայր Ջասթին Թրյուդոն Կանադայի վարչապետն է, աշխարհում ամենահայտնի ու սիրված քաղաքական գործիչներից մեկը:

Թրյուդոն քաղաքական գործիչների հետ հանդիպումների, աշխարհի առաջնորդների հետ ճաշերի ու զրույցների, զբոսանքների ու հյուրընկալումների կենտրոնում է եղել մանկուց, չէ՞ որ 1971-ին, երբ նա ծնվեց, նրա հայրը՝ Պիեր Թրյուդոն, ում անունը բարի ժպիտով են մինչ օրս կանադացիները հիշում, երկրի վարչապետն էր, ում օրոք Կանադան վերջնական անկախություն ստացավ:Կանադայի նախկին վարչապետ Պիեր Թրյուդոն՝ գրկին 4-ամյա Ջասթինը, 1975 թվական

Հենց նա փոքրիկ Ջասթինին սովորեցրեց ձկնորսության, նավարկության, հրաձգության, մարդասիրության  ու քաղաքականության նրբությունները:

Շարունակելով հոր սկսած գործը, Թրյուդոն դարձավ Կանադայի ամենասիրելի ղեկավարը՝ իր սկզբունքների, արժեքների, գաղափարախոսության ու հայացքների համար:

Վարչապետ դառնալուց առաջ եւ հետո ոչ միայն իրական կյանքում, այլեւ վիրտուալ տիրույթում Ջասթին Թրյուդոն օգտատերերի սիրելին է, իրական համացանցային հերոս: Հսկայական երկրի ղեկավարը չի խուսափում հրապարակել իր լուսանկարները՝ ամենատարբեր իրավիճակներում, ամենատարբեր հագուստներով՝ Հելոունինի տոնին, այս կամ այն փառատոնին կամ առօրյայում:Թրյուդո ընտանիքը՝ Հելոուինի տոնին, 2017 թվականին, վարչապետը Սուպերմենի կերպարով է

Հելոուինի տոնին՝ 2018 թվականին, Թրյուդոն ընտրել է Շերլոկ Հոլմսի կերպարը

Թրյուդոն՝ 3 զավակների հետ Սուրբ Ծննդի տոնին ընդառաջ

Այս լուսանկարը հրապարակվել է վարչապետ ընտրվելուց հետո՝ 2015 թվականի հոկտեմբերին

Հանդիպումներից մեկի ժամանակ՝ Յոգայի Մայուրանսա կոչվող դիրքում

Նախքան վարչապետ դառնալը՝ Թրյուդոն մասնակցել է բռնցքամարտի բարեգործական խաղերի

Թրյուդոն հաջողակ է ամեն ոլորտում, նաեւ ընտանիքում: Իր սիրելիի՝ հեռուստահաղորդավարուհի եւ նախկին մոդել Սոֆիի հետ սերը եւս կանադացիների եւ աշխարհի հիացմունքի առարկան է դարձել, սիրելի են նաեւ նրանց 3 զավակները:Ջասթինն ու Սոֆին՝ 3 երեխաների հետՍիրելի Սոֆիին է նա նվիրել անգամ իր հեղինակած գիրքը

Այս բոլորից զատ, Թրյուդոն ամենից շատ աշխարհին հայտնի է նաեւ իր հետաքրքիր, զվարճալի, գունեղ ու խոսուն գուլպաներով: Կանադայի վարչապետն իր գուլպաներով մի ամբողջ լեզու է հորինել, յուրաքանչյուր գուլպա իր խորհուրդն ունի, իր ասելիքը, դրանցով նա առանց բարդույթների հանդիպում է աշխարհի այս կամ այն երկրի առաջնորդի հետ, այցելում գագաթնաժողովների ու այլ միջոցառումների:«Բլումբերգ» գործարար ֆորումին, 2017-ին, Մելինդա Գեյթսի հետ հարցազրույցի ժամանակ Թրյուդոն ժամանել է «Աստղային պատերազմների» հերոսներից Չուբակկոյի կերպարով գուլպաներով

Այս գուլպաներով նրան նկատել են ոչ մեկ անգամ

«Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի շրջանակներում գունավոր գծիկներով գուլպաները Թրյուդոն հագել էր Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպմանը

Իռլանդիայի վարչապետի հետ հանդիպմանը, Մոնրեալում , Թրյուդոն ներկայացել էր «Աստղային պատերազմների» դրոիդների կերպարներով գուլպաներով

Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը Թրյուդոն ներկայացել էր վարդագույն գուլապներով՝ ալյանսի պատկերը կրող: Այս լուսանկարը հայտնվել է նաեւ Գերմանիայի կանցլեր Մերկելի ինստագրամի էջում:

Թրյուդոն նաեւ կմախքների սիրահար է, այստեղ՝ դեղին ու մանուշակագույն...

Այլ տեղում՝ մի քանի գույների համադրմանբ

Չափազանց շատ սիրելով Կանադան, նրա հավաքածուում շատ են Կանադայի խորհրդանիշ տերեւով գուլպաները

Նույն գուլպաներով՝ «Մայքլի ու Քեյլիի հետ ուղիղ եթերում» հաղորդման ժամանակ

Կանադայի խորհրդանիշ տերեւներով եւս մեկ գուլպա՝ պաշտոնական հանդիպումներից մեկի ժամանակ

Սեւ պուտերով երկնագույն գուլպաները՝ Հավանայի համալսարանում դասախոսության ժամանակ

Ռամազանի վերջին օրվա հետ համընկած միջոցառումներից մեկի ժամանակ Թրյուդոն ժամանել էր արաբական լեզվով շնորհավորանքի տպագրությամբ գուլպաներով

Ուրախ դեղին բադիկներ՝ Դավոսի տնտեսական ֆորումի ժամանակ

Բադիկները՝ ավելի մոտիկից...

Նաեւ ներկայացնում ենք Կանադայի վարչապետի հավաքածուի մի քանի նմուշներ՝ առանց մեկնաբանման՝

Չմոռանանք նաեւ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում Հայաստան կատարած այցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից նվեր ստացած գուլպաները՝ հայկական դրոշի գույներով, որոնք Հայաստանի ու Կանադայի վարչապետները կրեցին միասին:Գուլպաները համալրեցին Ջասթին Թրյուդոյի հավաքածուն

Ահա այսպիսի քաղաքականություն՝ գուլպաների լեզվով:

Տպել
3951 դիտում

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են